հետ

Աշխատատեղերը Ամուլսարի ծրագրում

Որքա՞ն են այս պահին Ամուլսարի ծրագրի աշխատատեղերը

 

«Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է Ամուլսարի շինարարական աշխատանքները: Ինչպես հայտնի է շինարարությունը տևելու է մինչև 2018 թ., այս ընթացքում աշխատանքներում ներգրավված կլինի ավելի քան 1300 մարդ, արդյունահանման առնվազն 10 տարիների ընթացքում կստեղծվի մինչև 700 մշտական աշխատատեղ: Այս պահին «Լիդիան Արմենիան» և կապալառու ընկերությունները շարունակում են համալրել աշխատատեղերը։ Ընտրությունը կատարվում է մրցութային կարգով՝ առաջնային նախապատվությունը տալով Ամուլսարի շրջակա համայնքների՝ Սարավանի, Գնդեվազի, Գորայքի և Ջերմուկի  բնակիչներին։ Աշխատատեղերի լրացման համար հայտարարվում են բաց մրցույթներ, որոնց մասին հայտարարություններ են տեղադրվում աշխատանքի տեղավորման կայքերում, համայնքներում գործող Ամուլսարի ինֆորնացիոն կենտրոններում, ինչպես նաև «Լիդիան Արմենիայի» պաշտոնական կայքէջում (www.lydianarmenia.am)։

2017 թվականի հոկտեմբերի դրությամբ ընկերության ու Ամուլսարի ծրագրի կապալառուների մոտ աշխատել են 1586 մարդ, որոնցից 476-ը՝ Ամուլսարի հարակից համայնքներից  (Ջերմուկ - 293, Գնդեվազ - 114, Գորայք - 44, Սարավան - 25): Այս տվյալները ներառում է նաև ծառայությունների մատուցման կարճաժամկետ աշխատատեղեր – մի քանի օրից մինչև մեկ կամ երկու շաբաթ։   

Ընկերությունը նաև հատուկ կարևորություն է տալիս կանանց համար աշխատատեղերի ստեղծմանը: Հոկտեմբեր ամսվա դրությամբ աշխատողների ընդհանուր թվի 12%-ը կանայք են: