հետ

Մեր աշխատակիցները

Ջեյմս Ուայթ, 53 տարեկան

Առողջության և տեխնիկական անվտանգության ավագ մենեջեր 


Ջեյմսը տեխնիկական և աշխատանքային անվտանգության և օպերացիոն  ռիսկերի կառավարման մասնագետ է բաց և ստորգետնյա հանքերում ավելի քան 22 տարվա աշխատանքային փորձով:  

Ջեյմսը զբացերել է առողջության ու անվտանգության և ձեռնարկատիրական ռիսկերի կառավարման ավագ մասնագետի պաշտոնը Նյումոնթ Մայինինգ (Newmont Mining), Գլենքոր Էքստրատա (Glencore Xstrata) և Բարրիկ Գոլդ (Barrick Gold) ընկերություններում:   

Իր աշխատանքային գործունեության ընթացքում Ջեյմսը մեծ ներդրում է ունեցել առողջության և անվտանգության ոլորտում: Աշխատանքային 15 տարվա գործունեության ընթացքում չի գրանցել որևէ մահվան ելքով դժբախտ պատահար: Ջեյմսի համոզված է.  «Ռիսկերի կառավարումը այն թելն է, որ կապում է ընկերություններում ամբողջ բիզնես «կմախքը»: Դրա ամրությամբ է որոշվում բիզնեսի արդյունավետությունը»:  

Ջեյմսը Կանադայում գրանցված է որպես Կիրառական գիտությունների տեխնոլոգ և բարձրագույն տեխնիկական կրթություն է ստացել Հանքարդունաբերության ինժեներական տեխնոլոգիաների /1992/1994/ և Աշխատանքային հիգենիայի և Անվտանգության ոլորտում Բրիտանական Կոլումբիա նահանգի տեխնոլոգիական համալասարանում, ինչպես նաև բարձրագույն տեխնիկական կրթություն է ստացել Ռիսկերի կառավարման միջազգային համալասարանում Ռիսկերի կառավարման ոլորտում:

Լիդիան Արմենիայում ուրախ են, որ իրենց թիմում աշխատում է տեխնիկական անվտանգության նման փորձառու և հաջողակ մասնագետ: Առողջությունն ու աշխատանքային անվտանգությունը Լիդիանի համար հիմնարար արժեք է և Ջեյմսի գլխավորությամբ այս մշակույթը կփոխանցվի մեր աշխատակիցներին և համայնքներին:

«Ես ուրախ եմ լինել այս թիմի մի մասը և աշխատել Հայաստանում: Ակնկալում եմ հայաստանյան իմ գործընկերների հետ ականատես լինել այն բանին, թե ինչպես է Ամուլսարի ծրագիրը կառուցվում որպես ժամանակակից, անվտանգ հանք:



Արթուր Հովսեփյան, 33 տարեկան

Առողջության և անվտանգության վերահսկիչ

 

Արթուրը «Լիդիան Արմենիայի» հնաբնակներից մեկն է: 2001-2005թթ. սովորել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետում, ստացել բակալավրի աստիճան, այնուհետև շարունակել իր ուսումը նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: Իսկ արդեն 2011-ից աշխատել է որպես երկրաբան «Լիդիան Արմենիայում»՝ մասնակցելով որոնողահետախուզական աշխատանքներին, որոնք սկիզբ դրեցին Հայաստանի համար այս կարևոր նախագծին: Հետագայում որոշել է փոխել մասնագիտական ուղղվածությունը: Արտասահմանյան մի շարք վերապատրաստումների և միջազգային լավագույն մասնագետների հետ աշխատանքի արդյունքում այժմ Արթուրը հանդիսանում է Առողջության և անվտանգության ստորաբաժանման անփոխարինելի մասնագետներից մեկը:

«Առողջության և անվտանգության հարցում «Լիդիան Արմենիան» շատ հետևողական է, ունի քաղաքականություն, որը պարտադիր է բոլորի համար»,- ասում է Արթուրը: Որպես օրինակ նշում է, որ Ամուլսարի ծրագրի տարածքում նույնիսկ տեղացիներն ու կապալառուները արդեն իսկ համոզվել են, որ չեն կարող նույնիսկ մեկ քայլ անել առանց անհատական պաշտպանիչ միջոցների: «Հույս ունենք, որ 2017 թվականը աշխատանքի անվտանգության առումով կլինի էլ ավելի արդյունավետ»,-ասում է Արթուրը: 

 

 

Գուրգեն Եղյան, 29 տարեկան

Առողջության և անվտանգության մոնիթոր


Գուրգենը Գնդեվազ համայնքի բնակիչ է: Սովորել է Եղեգնաձորի պետական քոլեջում, ստացել իրավագետի մասնագիտացում: Ամուլսարի ծրագրում սկսել է աշխատել դեռևս 2011թ.-ից: Այժմ համալրել է Լիդիան Արմենիայի առողջության և անվտանգության թիմի կազմը: Գուրգենը մեկն է Գնդեվազի այն երիտասարդներից, ովքեր այժմ աշխատում են Ամուլսարի ծրագրում արտասահմանյան և տեղացի փորձառու մասնագետների հետ:

«Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել աշխատելու նման մասնագետների հետ, կատարելագործվել տարբեր վերապատրաստման դասընթացների միջոցով»,- ասում է Գուրգենը:

Գուրգենը և նրա գործընկերները իրենց ամենօրյա աշխատանքում մեկ խնդիր ունեն՝ օգնել աշխատանքի ընթացքում հնարավոր բոլոր վտանգները հասցնել զրոյի՝ այդ նպատակով կիրառելով միջազգային լավագույն փորձը:

«Որպես Գնդեվազ համայնքի բնակիչ, տեսնելով աշխատանքը ներսից, հիմա ես ավելի հանգիստ եմ, քանի որ գիտեմ, թե ինչպիսի պատասխանատվությամբ են մարդիկ վերաբերվում իրենց գործին, ոչ միայն առողջության և անվտանգության, այլ նաև բոլոր ստորաբաժանումներում: Ես հիմա վստահ եմ, որ Հայաստանում էլ է հնարավոր  կառուցել մարդկանց և շրջակա միջավայրի տեսակնյունից լավ կառավարվող հանք, ինչպես աշխարհի շատ երկրներում»,- ասում է Գուրգենը: