հետ

Ջրագծի վթար շինարարական աշխատանքների ընթացքում

«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին Ամուլսարի տարածքում հողային շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գնդեվազ համայնքի խմելու ջրագծերից մեկը: Հողի հոսքը դեպի ջրագիծ կանխելու նպատակով վնասված ջրագծով ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Այս պահին ընթանում են խողովակաշարի վերանորոգման ակտիվ աշխատանքեր: Վերանորոգումը նախատեսվում է ավարտել այսօր երեկոյան, ընկերությունը լրացուցիչ կտեղեկացնի ջրագծի անվտանգ վերագործարկման մասին:

Հայցում ենք Գնդեվազ համայնքի բնակիչների ներողամտությունը՝ ժամանակավոր անհարմարության համար: