հետ

Մեր աշխատակիցները

 

 Մկրտիչ Կարապետյան, 40 տարեկան

Երկրաբան

Մկրտիչը Ամուլսարի շրջակա Գորայք համայնքից է: Դեռևս Ամուլսարի ծրագրի սկզբնական երկրաբանահետախուզական ուսումնասիրությունների ընթացքում սկսել է աշխատել երկրաբանական թիմի հետ՝ սկզբում որպես բանվոր, այնուհետև լաբորատորիայի նմուշարկող պատասխանատու, իսկ այսօր արդեն որպես երկրաբան: Բայց մինչև երկրաբանի աշխատանքին անցնելը Լիդիան Արմենիայի ֆինանսավորմամբ ստացել է նաև համապատասխան կրթություն՝ ավարտելով Երևանի պետական համալսարանի Երկրաբանության ֆակուլտետը:

Այսօր Մկրտիչը բազմաթիվ տեղացի և արտասահմանցի հմուտ երկրաբանների հետ շարունակում է իր աշխատանքը Ամուլսարի ծրագրում, ձեռք բերած գիտելիքները ծառայեցնում է ի օգուտ ծրագրի, ինչպես նաև կատարելագործում է դրանք:

«Դեռևս 2005-2006թթ. երբ նոր էին սկսվել երկրաբանահետախուզական աշխատանքներն Ամուլսարում, չէինք էլ կարող պատկերացնել, որ այն կարող է դառնալ մեր երկրի պատմության մեջ անկախությունից հետո ամենամեծ ծրագիրը: Ես ուրախ եմ, որ մեր տարիների աշխատանքը տվել է նման արդյունք: Ամուլսարի ծրագիրը այսօր մեր համայնքներում լուծում է բազմաթիվ սոցիալական խնդիրներ՝ ստեղծում է աշխատատեղեր, կանխում է արտագաղթը,  փոխել է մարդկանց ապրելակերպը, նոր հնարավորություններ ստեղծել զարգացման համար»,- ասում է Մկրտիչը:


 


 

 Հովհաննես Կարապետյան, 33 տարեկան

Երկրաբան

  

Հովհաննես Կարապետյանը հանդիսանում է Լիդիանի առաջատար երկրաբաններից մեկը, ով 2008 թվականի սկզբից աշխատել է Ամուլսարի երկրաբանահետախուզական թիմում։

Հովհաննեսն ավարտել է Երևանի Պետական համալսարանը՝ ստանալով երկրաբանության մագիստրոսի աստիճան։ 2006թ-ին, դեռևս մագիստրատուրայում ուսանելու ընթացքում նա աշխատում էր «Ատոմ-էներգա-սեյսմոնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտում և Գյումրու Երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտում։ 2007 թ-ին համալսարանն ավարտելուց հետո նա սկսեց աշխատել Կանադական Team Energy Resources ընկերությունում՝ մասնակցելով Հայաստանում նավթի ու գազի որոնողական աշխատանքներում։

Հանգամանքների բերումով նա հայտնվեց Ամուլսարի ծրագրում 2008 թ-ին և այդ օրվանից ի վեր աշխատում է «Լիդիան Արմենիա» ընկերությունում՝ ընդլայնելով ու խորացնելով իր ունեցած գիտելքներն ու հմտությունները։ «Ես համոզված եմ, որ խելամիտ հանքարդյունաբերությունը կարող է շատ օգտակար լինել երկրի տնտեսական զարգացման համար։ Ամուլսարի ծրագրում իմ աշխատանքն օգնում է ինձ դրսևորել իմ գիտական պոտենցիալն ու մասնակցել իմ երկրի տնտեսական զարգացմանը, ինչի համար ես հպարտ եմ», ասում է Հովհաննեսը։  

 

 


 Դեյվիդ Թայլեր, 59 տարեկան

Հանքի տեխնիկական գծով մենեջեր

Դեյվիդ Թայլերը Ամուլսարի ծրագրում աշխատում է որպես հանքի տեխնիկական գծով մենեջեր։ Նա  միացել է Լիդիանին 2016թ․օգոստոսին։ Դեյվիդն ունի հանքարդյունաբերական ընկերություններում աշխատելու 35 տարվա փորձ՝ մասնագիտանալով մասնավորապես շահագործման, նախագծման, ռեսուրսների մոդելավորման ու ծրագրերի նախագծման գործում։ Նա աշխատել է ոսկու, պղնձի, մոլիբդենի ու արծաթի ստորգետնյա և բաց հանքերում ու տարածքներում՝ արկտիկական, բարձրադիր ու ենթահասարակածային պայմաններում։

Նա ուսուցանել է Կոլորադոյի լեռնագործության համալսարանում՝ ստանալով բակալավրի  աստիճան  Լեռնագործության բնագավառում և մագիստրոսի աստիճան Բնապահպանական հետազոտությունների ու նախագծման ոլորտում։  Նա միշտ վստահ էր, որ հանքերի փակման վերաբերյալ գիտելիքները կօգնեն նրան նոր հանքերի նախագծման հարցում։

«Հայաստանը հիանալի երկիր է աշխատելու համար, քանի որ ունի խելացի ճարտարագետներ ու մասնագետներ, որոնք գտում են ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ։ Ինձ համար հաճելի է աշխատել իմ թիմի հետ և նախագծել անվտանգ ու ապահով հանք։ Սա մեծ ներդրում կլինի ինչպես Լիդիանի, այնպես էլ Հայաստանի համար։ Իմ կնոջ՝ Ռոուզի ու ինձ համար անչափ հետաքրքրիր է բացահայտել Հայաստանը», ասում է Դեյվը, որն արդեն գրեթե 2 տարի կնոջ՝ Ռոուզի հետ ապրում է Հայաստանում։