հետ

Լիդիանի կենսաբազմազանության ծրագրերը ներկայացվել են միջազգային սիմպոզիումին

24.11.2017 10:49
Լիդիանի կենսաբազմազանության ծրագրերը ներկայացվել են միջազգային սիմպոզիումին

Լիդիան Արմենիա ընկերության Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և Թրեվիք բնապահպանական խորհրդատուներ (TWC) բրիտանական ընկերության հիմնադիր Ջո Թրեվիքը նոյեմբերի երկրորդ շաբաթը Վաշինգտոնում կայացած Կենսաբազմազանության միջազգային սիմպոզիումին ներկայացրել են Լիդիանի կողմից իրականացվող ծրագրերը:  

Սիմպոզիումի եզրափակիչ նիստին Արմեն Ստեփանյանը հանդես է եկել զեկույցով, ներկայացնելով Ամուլսարում կենսաբազմազանության կառավարման փորձը: Նա ներկայացրել է Ամուլսարում կենսաբազմազանության վրա ազդեցությունների կառավարմանն ու մեղմացմանն ուղղված Լիդիանի նախաձեռնությունները, որոնք իրականացվում են միջազգային լավագույն փորձին հետևելով: Ներկայացվել է նաև հանրային-մասնավոր համագործակցության արդյունքում հանքարդյունաբերության ոլորտում չափանիշների բարելավման փորձը:

Ջո Թրեվիքը, որը նաև կենսաբազմազանության խնդիրների շուրջ Լիդիանի հիմնական խորհրդատուներից մեկն է, ինչպես նաև Ջերմուկ ազգային պարկի ծրագրի գլխավոր միջազգային խորհրդականն է, համանախագահում էր միջազգային սիմպոզիումը` Ազդեցությունների գնահատման միջազգային ասոցիացիայի (IAIA), Բնության պահպանության միջազգային միության (IUNC) և Ինտեր-ամերիկան զարգացման բանկի (IDB) անունից:

Ջո Թրեվիքը և Արմեն Ստեփանյանը Ամուլսարում կենսաբազմազանության կառավարման մոտեցումները ներկայացրել են նաև Ազդեցությունների գնահատման միջազգային ասոցիացիայի (IAIA) Վաշինգտոնի մասնաճյուղում:

Կենսաբազմազանության շատ մասնագետներ համարում են, որ Լիդիանի մոտեցումը համապարփակ մեղմացման միջոցառումների մշակման և հազվագյուտ տեսակների պահպանության ուղղությամբ կարող է դառնալ օրինակելի հանքարդյունաբերության ոլորտում ընդհանրապես: Լավագույն օրինակը հազվագյուտ ալպիական բուսատեսակի` Մատնունի Ծիրանավորի պահպանության ու հետազտոտության ծրագիրն է, որ Լիդիանը իրականացնում է Հայաստանի Բուսաբանության ինստիտուտի և Քեմբրիջի համալսարանի Բուսաբանական այգու հետ համատեղ: Լիդիանը հավատարիմ է կայուն զարգացմանն ուղղված  կնեսաբազմազանության կառավարման միջոցառումներ կրառելու իր ստանձնած պարտավորությանը, ներգրավելով հայաստանյան և միջազգային լավագույն մասնագետներին: 

Լիդիանի կենսաբազմազանության ծրագրերը ներկայացվել են միջազգային սիմպոզիումին