հետ

Փոքր բիզնեսի զարգացումը և զբաղվածությունը Ամուլսարի հարակից համայնքներում

Փոքր բիզնեսի զարգացումը և զբաղվածությունը Ամուլսարի հարակից համայնքներում

«Լիդիան Արմենիա» ընկերության համար Ամուլսարի ոսկու հանքավայրի հարակից համայնքների տնտեսական զարգացումը Ամուլսարի հանքավայրի ծրագրի անբաժանելի մասն է: Հաջողակ, դինամիկ զարգացող համայնքը լավագույն գործընկերն է, և «Լիդիան Արմենիա» ընկերությունը, բացի Ամուլսարի հանքավայրում ուղղակի աշխատատեղերի ապահովումից, նպաստում է համայնքներում փոքր բիզնեսի զարգացմանը՝ ստեղծելով հարյուրավոր անուղղակի աշխատատեղեր: Տնտեսական ազդեցությունը սկսել է արդեն դրական արդյունքներ տալ, թեև Ամուլսարի հանքը դեռևս շինարարության փուլում է: Սոցիալական զարգացման ծրագրերին զուգահեռ, 2016թ. «Լիդիան Արմենիան» սկսել է ավելի ուղղորդված «Փոքր բիզնեսի զարգացման» ծրագիրը Գնդեվազ և Գորայք համայնքներում: Ծրագրի նպատակն է այլընտրանքային եկամուտի աղբյուրների ստեղծումը, որոնք նաև Ամուլսարի հանքավայրի մատակարարման շղթայի մաս կարող են դառնալ:

Ծրագրի շրջանակներում արդեն իսկ կյանքի են կոչվել Գնդեվազում 14, Գորայքում 9 փոքր բիզնեսի աջակցության ծրագրեր, այդ թվում՝ հացաբուլկեղենի արտադրություն, մեղվաբուծություն, մսի վաճառքի կետ, կարի արտադրամաս, չրի արտադրամաս և այլ: Մինչ օրս Ըկերությունը այս ծրագրերում ներդրել է 18 մլն․ 468  հազար  ՀՀ դրամ:

Ապրիլի 10-ին, Գնդեվազ համայնքում կայացավ Աննա Խաչատրյանի խմորեղենի արտադրամասի բացումը: Արտադրամասը ստեղծվել է «Փոքր բիզնեսի զարգացման» ծրագրի շրջանակներում: Ֆինանսավորման շնորհիվ Աննային հաջողվել է ձեռք բերել համապատասխան սարքավորումներ, և այսօր արդեն նա պատվերներ է ստանում Վայքից, Եղեգնաձորից, ինչպես նաև Լիդիանի կապալառուներից, որոնք իրականացնում են Ամուլսարի շինարարությունը: Արտադրամասը զբաղվածության է ապահովել Անահիտի և նրա ընտանիքի անդամների համար: Լիդիան Արմենիայի գնահատմամբ, ամեն ուղղակի աշխատատեղ Ամուլսարի հանքավայրում զուգահեռ կստեղծի 4-5 անուղղակի աշխատատեղ:

Այս պահին Ամուլսարի հանքավայրում ընթանում են հանքի շինարարության աշխատանքները: Շինարարության տեխնոլոգիաները և հանքի նախագծումը իրականացվում է արևմտյան լավագույն փորձի հիման վրա : Այսօր արդեն հողի և ցեխաջրերի հոսքի կանխման հարցում կիրառվում են հատուկ միջոցներ, որ միջազգային լավագույն փորձի կիրառման մեկ փոքր օրինակ է:

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքավայրում շինարարության փուլում ուղղակի աշխատանքով է ապահովվելու 1300, իսկ շահագործման փուլում 700 մարդ:

Հանքի շինարարությունը տևելու է մինչև 2018թ. գարուն:  Լիդիանը և կապալառուները շարունակում են համալրել աշխատատեղերը: Ընտրությունը կատարվում է մրցութային կարգով՝ առաջնային նախապատվությունը տալով Ամուլսարի շրջակա համայնքներին՝ Գնդեվազի, Գորայքի, Սարավանի և Ջերմուկի բնակիչներին: Մարտ ամսվա դրությամբ ընկերությունը և կապալառուներն աշխատանքով են ապահովել արդեն իսկ 457 մարդու, որոնցից 235-ը՝  Ամուլսարի հարակից համայնքներից են: Այս տվյալները ներառում է նաև ծառայությունների մատուցման կարճաժամկետ աշխատատեղեր՝ մի քանի օրից մինչև մեկ կամ երկու շաբաթ տևողությամբ:

Նշենք, որ այս պահին Ամուլսարի ծրագրի շրջանակներում իրականցվում է մերձատար և հանքատար ճանապարհների շինարարությունը, աշխատանքներ են իրականացվում ապագա կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման գործարանի կառուցման համար: 

Փոքր բիզնեսի զարգացումը և զբաղվածությունը Ամուլսարի հարակից համայնքներում