հետ

Վերանորոգված ջրագիծ Գնդեվազում

29.09.2017 22:03
Վերանորոգված ջրագիծ Գնդեվազում

Լիդիան Արմենիայի ջանքերով Ամուլսարի հարակից Գնդեվազ համայքում բացվեց  մոտ 20 տարի չգործող ինքնահոս ոռոգման ջրագիծը, որը կոռոգի ավելի քան 200 հա գյուղատնտեսական նշանակության անջրդի հողատարածքներ։

Անցած տարիների ընթացքում Գնդեվազ գյուղի բնակիչները ժամանակ առ ժամանակ փորձել են ջրագծի վերագործարկման համար վերանորոգման աշխատանքներ կատարել, սակայն, խնդիրը հիմնավոր չլուծելու հետևանով, այն չի ծառայել իր նպատակին, և այդ եղանակով ոռոգվող ծիրանի այգիները հնարավոր չի եղել պահպանել։

Անցած երկու տարիներին Լիդիանը  ձեռք էր բերել Գնդեվազի այգիների մոտ 20 տոկոսի տարածքը, Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածնքերի տեղադրման համար։ Գյուղացիները վաճառելով իրենց հողամասերը, չնայած գումար են վաստակել, բայց մյուս կողմից, որոշ դեպքերում զրկվել են իրենց կենսամիջոցներից։ Ընկերությունը չի ցանկանում սահմանափակվել միայն պայմանագրային կարգով հողի դիմաց վճարելով, այլ նաև նպատակ է հետապնդում ստեղծել ոռոգման հնարավորություն և վերականգնել այգեգործությունը գյուղի մեկ այլ հատվածում։

Այժմ 17 կմ երկարությամբ ջրագիծը հիմնավորապես վերանորոգված է, որի համար ընկերությունը ծախսել է 500 հազար դոլար։ Այդ ջրից կօգտվի ավելի քան 50 տնտեսություն՝ ինչպես տնամերձ հողամասերի, այնպես էլ գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար։  Այսպիսով, Գնդեվազի հյուսիսային հատվածի երբեմնի բերրի այգիները կվերակագնվեն, ինչպես նաև ջրագծի շնորհիվ Գնդեվազի հարակից լճում մշտապես կկուտակվի ավելցուկային ջուրը, որը գյուղացիները կկարողանան օգտագործել՝ ըստ անհրաժեշտության, այլևս չունենալով ջրի և ոռոգման խնդիր, բացի այս արհեստական լիճը, որը ջրի պակասի հետևանքով վտանգված էր՝ այլևս ցամաքելու վտանգից դուրս է։

Գնդեվազ համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ պատմեց , որ 10 տարուց ավելի համայնքն ի վիճակի չի եղել վերականգնել ջրագիծը, ինչի պատճառով արհեստական լիճը գրեթե ցավաքել էր՝ ճահճացման վտանգի տակ հայտնվելով, բացի այդ գյուղը զրկվել էր ոռոգման իրհիմանակն աղբյուրից։ «Արխաշան ջրագիծը պետք է անպայման գործի, այն մեր գյուղի հույսն ու հավատն  է և գյուղի կայուն մնալու երաշխիքը։  Մենք 2 տարի առաջ դիմեցինք Լիդիան Արմենիա ընկերությանը, և չնայած վերանորոգումը բարդ էր և ծախսատար, ընկերությունը ջրագիծը վերկանգնեց։ Հիմա արդեն կարող ենք վերականգնել Գնդեվազի ծիրանի այգիները, որոնց մի մասը վերացել էին ջրագծի խափանման և ոռոգման ջրի անբավարարության  հետևանքով»։ 

Լիդիան Արմենիայի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու ընկերության նպատակներն ընդգծելով, շեշտեց, որ ջրագծի շնորհիվ Գնդեվազը կարող է  վերականգնել իր ծիրանի այգիները այն տարածքում, որտեղ եղել են բերքառատ այգիներ դեռևս խորհրդային տարիներն, սակայն դրանք վերացել են ոռոգման ջրի բացակայության պատճառով։ Հանքարդյունաբերությունը, ճիշտ իրականացման դեպքում չի խանգարում գյուղատնտեսությանը: Գյուղատնտեսության զարգացմանը խանգարում է ջրի բացակայության և գյուղացու աշխատանքային միջոցներ և հարմար պայմաններ չունենալու հանգամանքը, ասաց նա,- Մենք նպատակ ունենք նպաստել գյուղատնտեսական բարենպաստ պայմանների ստեղծմանը և հույս ունենք, որ տարիների ընթացքում ակնհայտ կդառնա, որ Լիդիանի ներկայությունը նպաստում է տարածաշրջանում բոլոր ուղղություններով սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Լուսանկարներ

Վերանորոգված ջրագիծ Գնդեվազում