հետ

Հայկ Ալոյանի junk mail-ի «գաղտնիքը»

22.12.2017 12:54
Հայկ Ալոյանի junk mail-ի «գաղտնիքը»

Ամուլսարի ոսկու հանքավայրը արդյունահանող Լիդիան Արմենիա ընկերությունը Հայաստանի խոշորագույն ներդրողն է եւ շուտով կհայտնվի նաեւ խոշորագույն հարկատուների առաջին տասնյակում: Բայց այսօր ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին խնդրել ենք պատմել այն մասին, թե ինչպես «գտնվեց» Ամուլսարը, ինչպես զարգացավ ընկերությունը եւ որն է իր գլխավոր նպատակը:

2003 թվականին Լոնդոնի Mines and Money կոնֆերանսում Հայաստանը մրցանակ ստացավ՝ հետխորհրդային տարածքում ընդերքին վերաբերող լավագույն օրենսդրության համար: Դրանից հետո արտասահմանյան ընկերությունները եւ մասնագետները սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի հանդեպ: 

Մեր ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քոֆլինը մեծ ճանաչում ունեցող կառուցվածքային երկրաբան է եւ այն տարիներին որպես խորհրդատու աշխատում էր AngloGold Ashanti ընկերության համար, որն աշխարհում ոսկի արդյունահանող խոշորագույն ընկերություններից է: 

Ես ու հայրս (2014 թվականին կյանքից հեռացած վաստակաշատ երկրաբան Պետրոս Ալոյանը-խմբ.) Հայաստանում ոսկու արդյունահանման մասին մի հոդված էինք հրապարակել Russian Mining ամսագրում, որը տեսել էր Թիմ Քոֆլինը: 

Էլեկտրոնային փոստիս Junk Mail/Spam ֆոլդերը երբեք չէի բացում, աջ քլիքով միանգամից ջնջում էի պարունակությունը: Մի օր, չգիտեմ թե ինչու եւ ինչպես, որոշեցի մտնել այդ ֆոլդեր եւ մի նամակ տեսա, որը գրել էր Թիմ Քոֆլինը: 

Գրում էր, որ կարդացել է մեր հոդվածը եւ ցանկանում է Հայաստան գալ: Առաջարկում էր, որ ուղեկցենք իրեն եւ ցույց տանք հանքավայրերը: Շատ ոգեւորված գնացի եւ նամակի մասին պատմեցի հորս, սակայն նա ինձ պես խանդավառված չէր եւ իր պատասխանը մոտավոր այսպիսին էր՝ «Ի՞նչ գործ ունես»: 

Այդ ժամանակ մի գիտական աշխատություն էինք պատրաստում Հայաստանում ածուխների մասին ու հայրս ասում էր, որ պետք է դրա վրա կենտրոնանանք եւ ավարտին հասցնենք: Ի վերջո, եկանք նրան, որ պատասխան նամակ գրենք եւ ասենք, որ քանի որ հիմա ձմեռ է, ավելի լավ կլինի Թիմը Հայաստան գա ամռանը:

«Զանգերն» ու փոփոխված ապարները

2005 թվականի ամռանը Թիմ Քոֆլինը եկավ Հայաստան՝ ավստրալացի երկրաբանի եւ երկրների ռիսկայնությունը ուսումնասիրող շոտլանդացի մասնագետի հետ: Առավոտյան պետք է Հայաստանի հարավ մեկնեինք, իսկ նախորդ երեկոյան, հայկական հյուրասիրության կանոններին համաձայն, նրանց ռեստորան հրավիրեցինք, որտեղ, անկեղծ ասած, շատ խմեցինք: 

Կարդալ ավելին

Հայկ Ալոյանի junk mail-ի «գաղտնիքը»