հետ

Անկախ խորհրդատվական խմբի հանդիպումը լրագրողների հետ

06.05.2017 15:07
Անկախ խորհրդատվական խմբի հանդիպումը լրագրողների հետ

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կամավոր նախաձեռնությամբ ձևավորվել է 7 անդամից բաղկացած Անկախ խորհրդատվական խումբ՝ Հայաստանում Ամուլսարի ծրագրի մոնիտորինգ իրականացնելու նպատակով։

Խմբում ընդգրկված են  բնապահպանական և սոցիալական ոլորտներում հայաստանյան և միջազգային հեղինակավոր փորձագետներ՝  պատասխանատու հանքարդյունաբերության և կոնֆլիկտների կառավարման ոլորտում միջազգային հայտնի փորձագետ դոկտոր Ջոն Հարքերի նախագահությամբ: 

Խմբի անդամները պարբերաբար հանդիպելու են՝ ծրագրի ընթացքի մոնիտորինգ իրականացնելու նպատակով և կայուն զարգացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ տրամադրելու են անկողմնակալ և առարկայական խորհրդատվություն:

Խմբի 7 անդամներից 6-ը մայիսի 2-4-ը այցելել են Ամուլսար և հարակից համայնքներ: Մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը առաջին այցելության և խմբի աշխատանքի մասին խոսեց խմբի Նախագահ դոկտոր Ջոն Հարքերը:

Նա մասնավորապես նշեց,- «Խումբը վեր է հանելու բոլոր մտահոգություններն ու բացերըˋ ուշադրությունը սևեռելով  հանքի ազդակիր համայնքների բնակիչների և քաղհասարակության բարձրացրած մտահոգությունների վրա, աշխատանքում ներգրավելու է շահագրգիռ կողմերին ու պարբերաբար հանդես գալու թափանցիկ և հրապարակային զեկույցներով»:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ տպավորություններ է ստացել ազդակիր համայնքների բնակիչների հետ շփումներից ու ծրագրի նախնական ծանոթությունից,  Ջոն Հարքերը ասաց,- «Մի հետաքրքիր փաստ արձանագրեցինք. ազդակիր համայնքներից մեկում բնակվող կինը մեզ հետևյալն ասացˋ «Շատ ուրախ եմ, որ «Լիդիան Արմենիա»-ն եկել է այստեղ, քանի որ, նրա գալով, մեր համայնքում ծնելիությունն է աճել»: Այսինքն` «Լիդիան»-ը ստեղծել է նոր աշխատատեղեր, ինչի շնորհիվ մարդիկ չեն դիմել արտագնա աշխատանքի, մնացել են համայնքում ու երեխաներ ունեցել:

Մենք խոստացել ենք, որ վերադառնալու ենք այդ համայնքներ և լսելու ցանկացած կարծիք ու մտահոգություն: Հետաքրքրությամբ սպասում ենք մեր հաջորդ հանդիպումներին: Միակ հստակ տեսակետն այս պահին այն է, որ Ամուլսարի նման հանքարդյունաբերական նախաձեռնությունը չափազանց կարևոր է երկրի տնտեսության զարգացման համար»:

Հանդիպմանը ներկա էին նաև անկախ խորհրդատվական խմբի մյուս անդամները, ինչպես նաև «Լիդիան»-ի կայուն զարգացման գծով փոխնախագահ Ռոբերտ Քարուն: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, - «Անկախ խորհրդատվական խմբի կազմումը ընկերության պարտավորությունների մեջ չէր մտնում: Սա արել ենք կամավոր հիմունքովˋ ցույց տալու համար, որ մենք իսկապես պատասխանատու և թափանցիկ հանքարդյունաբերության կողմնակիցն ենք: Խումբը «Լիդիան»-ից անկախ է գործելու, աշխատելու է քաղաքացիական հասարակության և լրագրողների հետˋ հետեւելով, թե ինչպես է իրականացվում Ամուլսարի աշխատանքներն ու ինչ ազդեցությունն է ունենում այն ազդակիր համայնքների վրա»: 

 

Անկախ խորհրդատվական խմբի հանդիպումը լրագրողների հետ