հետ

Ներդրողների և վերլուծաբանների այցը Հայաստան և Ամուլսար

13.10.2017 14:42
Ներդրողների և վերլուծաբանների այցը Հայաստան և Ամուլսար

Հոկտեմբերի 11-12-ին, 11 ֆինանսական վերլուծաբաններից ու ինստիտուցիոնալ ներդրողներից բաղկացած խումբն այցելեց Հայաստան և Լիդիանի Ամուլսարի Ծրագրի տեղամաս։ Խմբի կազմում էին Լիդիանի ներկայիս և հավանական ներդրողներ, ինչպես նաև բորսայի մասին գրող ֆինանսական վերլուծաբաններ։ Հոկտեմբերի 11-ին, այցելուներին և Լիդիանի ղեկավարությանն ընդունեց ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀ Կառավարության անդամները։

Վարչապետը ներդրողներին ներկայացրեց Հայաստանի տնտեսական հեռանկարները ու պատասխանեց նրանց հարցերին։ Վարչապետ Կարապետյանը վերահաստատեց  տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրողների բոլոր նախաձեռնություններին սատարելու և որպես գործընկեր հանդես գալու՝ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ Վարչապետը կարևորեց Ընկերության կողմից ստանձնած բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը վերահաստատեց Լիդիանի պարտավորությունը շարունակաբար ներկայացնել Ամուլսարի Ծրագիրը որպես հաջողված օրինակ առ այն, որ Հայաստանը կարող է ներգրավել և հաջողությամբ իրականացնել խոշոր միջազգային ներդրումային ծրագրեր։ Նա ընդգծեց բոլոր ստանձնած սոցիալական և բնապահպանական պարտավորությունների կատարման պատրաստակամությունը՝ նշելով, որ Լիդիանը պարտավորվում է ապահովել Ծրագրի շահավետությունը բոլոր կողմերի, այդ թվում՝ համայնքների, Հայաստանի և ներդրողների համար։

Հոկտեմբերի 12-ին Ամուլսարի շինհրապարակ այցի ընթացքում այցելուները  կանգ առան Կույտային տարրալվացման հարթակի, դատարկ ապարների լցակույտի և փոխակրիչի միջանցքի տարածքներում, որտեղ նրանք ականատես եղան ակտիվ շինարարական աշխատանքներին, փոխակրիչի արդեն տեղադրված հատվածին: Բեռնատարների տեխսպասարկման կետում այցելուները ծանոթացան Կատերպիլար ընկերության նոր ներմուծված խոշոր հանքային սարքավորումների մոնտաժման աշխատանքներին,  եղան նորակառույց շինարարական ավանում,  որտեղ արդեն բնակվում է 600 մարդ։  Ամուլսարում շինարարության մեջ զբաղված ավելի քան 1200 աշխատողի  30%-ից ավելին շրջակա համայնքներից են։

Այցն ավարտվեց Գնդեվազ համայնքում գործող տեղական բիզնես ծրագրերին ծանոթությամբ, որտեղ այցելուներին ներկայացվեց Լիդիանի կողմից իրականացվող տեղական գնումների ծրագիրն ու տեղական բիզնեսների զարգացման նախագիծը, որոնք Ամուլսարի շրջակա համայնքներում տնտեսական ու սոցիալական զարգացմանը նպաստելու Ընկերության ծրագրի մաս են։

Լուսանկարներ

Ներդրողների և վերլուծաբանների այցը Հայաստան և Ամուլսար