հետ

Հայտարարություն

15.03.2017 10:58
Հայտարարություն

Լիդիան Արմենիա ընկերության նախորոք հայտարարված տարեկան ժողովը համայնքների բնակիչների հետ մարտի 16-17-ից տեղափոխվում է ապրիլ: Հաշվի առնելով Գնդեվազ համայնքի բնակիչների մի մասի խնդրանքը ևս մեկ անգամ անցկացնելու կույտային տարրալվացման եղանակի վերաբերյալ մասնագիտական-տեխնիկական քննարկում, ընկերության համապատասխան մասնագետների և խորհրդատուների ներկայությունը Հայաստանում հնարավոր կլինի ապահովել ապրիլի 6-ին, ուստի Գնդեվազ համայնքում քննարկումը կկազմակերպվի ապրիլի 6-ին, ժամը 11:00-ին, Գնդեվազի դպրոցի դահլիճում:

Սարավան համայնքում տարեկան ժողովը կանցկացվի ապրիլի 6-ին, ժամը 14:00-ին՝ Սարավանի համայնքային դահլիճում:

Գորայք համայնքում տարեկան ժողովը կանցկացվի ապրիլի 7-ին ժամը 11:00-ին, համայնքային կենտրոնի դահլիճում:

Հայտարարություն