հետ

Լիդիանը ներկայացրեց Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովին Կանադայում (PDAC)

10.03.2017 14:50
Լիդիանը ներկայացրեց Ամուլսարի ծրագիրը  Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովին Կանադայում (PDAC)

Մարտի 5-8-ը Տորոնտոյում տեղի ունեցավ Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովը Կանադայի Տորոնտո քաղաքում:

125 երկրներից ավելի քան 900 ընկերություններ, ինչպես նաև մի շարք երկրների կառավարություններ ներկայացրեցին իրենց հանքարդյունաբերական ծրագրերն և իրենց երկրների հանքարդյունաբերության ոլորտը:

Հանքարդյունաբերության միջազգային համաժողովին ամեն տարի մասնակցում է ավելի քանի 22 000 մասնակից տարբեր հանքարդյունաբերական, սարքավորումներ արտադրող, ծառայություններ մատուցող ընկերություններից, կառավարություններից, ֆինանսական կազմակերպություններից, ներդրումային ինստիտուտներից, ինչպես նաև անհատ ներդրողներ, հասարակական կազմակերպություններ և այլն:

Ընդարձակ ցուցահանդես-էքսպոն ուղեկցվում է զուգահեռ ընթացող հարյուրավոր համաժողվներով, ոլորտի տեխնիկական խնդիրներին, բնապահպանական և սոցիալական կառավարմանը, տնտեսական ազդեցությանը վերաբերող քննարկումներով:

Լիդիան Ինթերնեյշնլը PDAC համաժողովին Ամուլսարի ծրագիրը և Հայաստանը ներկայացրեց 9-րդ անգամ:

 

 

Առաջին անգամ համաժողովին ներկայացված էր նաև Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի: Պարոն Գևորգյանը ներկայացրեց Հայաստանի հանքարդյունաբերության ներդրումային պոտենցիալը, այնուհետև Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրեց Ամուլսարի ծրագիրը: Փոխնախարարը հանդիմումներ ունեցավ խոշոր միջազգային ինստիտուցիոնալ ներդրումային կազմակերպությունների հետ, որոնք ներդրումներ են իրականացրել Հայաստանում և Ամուլսարի ծրագրում:

Անդրադառնալով անցած 9 տարիների ընթացքում Լիդիանի մասնակցությանը համաժողովին Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ընդգծեց ներդրողների շրջանում Հայաստանի ճանաչելի լինելու կարևորությունը: Չնայած Հայաստանում տարածված համոզմունքին՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ գրավելը դյուրին չէ, քանի որ ներդրողները հաշվի են առնում երկրի կայունությունը, օրենսդրության կանխատեսելիությունը և խոշոր ներդրումներ ներգրավելու փորձը: Նույնիսկ կայացած հանքարդյունաբերական ոլորտ ունեցող այնպիսի երկրները, ինչպիսիք են Ֆինլանդիան, Շվեդիան, Կանադան կամ Ավստրալիան մասնակցում են PDAC համաժողովին՝  ներդրումներ ներգրավելու նպատակով:

«Երբ 2008թ. մենք առաջին անգամ Ամուլսարի ծրագիրը ներկայացրեցինք Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովում, PDAC-ում՝ շատ ներդրողներ նույնիսկ չէին լսել Հայաստանի մասին: PDAC-ում հատկապես ակնհայտ է դառնում, որ պատասխանատու միջազգային խաղացողներ ներգրավելը երկրի հանքարդյունաբերության ոլորտ բավական բարդ է»,- ասում է Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը,- «Այստեղ նաև հստակ երևում է, որ այսօր ժամանակակից հանքարդյունաբերությունը մեծ առաջընթաց է ունեցել բնապահպանական, սոցիալական, առողջության և անվտանգության ոլորտում ժամանակակից, նորարարական լուծումների ուղղությամբ:  Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովը հարթակ է, որտեղ հանքարդյունաբերական ընկերությունները, ֆինանսական կազմակերպությունները, կառավարություններն ու հասարակական կազմակերպությունները քննարկում են, թե ինչպես հանքարդյունաբերությունը կարող է շահավետ լինել բոլոր շահագրգիռ կողմերի համար: Հանքարդյունաբերությունը հենց այդպիսի ոլորտ է շատ զարգացած երկրներում: Մենք՝ Լիդիանում, հավատում ենք, որ դա հնարավոր է նաև Հայաստանում»: 

Լիդիանը ներկայացրեց Ամուլսարի ծրագիրը  Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովին Կանադայում (PDAC)