հետ

Լիդիան Ինթերնեյշնլը ներկայացնում է ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցը

31.08.2017 15:37
Լիդիան Ինթերնեյշնլը ներկայացնում է ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցը

Լիդիանը ուրախ է տեղեկացնել ընկերության Կայուն զարգացման առաջին զեկույցի հրապարակման մասին։ Այն վերաբերում է Ամուլսարի ծրագրին առնչվող բնապահպանական, սոցիալական, կառավարման և այլ կարևոր հարցերին։

Օգոստոսի 31-ին կայացավ Զեկույցի շնորհադեսը,  ընկերության ղեկավարության, ՀՀ կառավարության, Հայաստանում հավատարմագրված դիվանագետների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ընկերության 2016 թվականի ձեռքբերումներից են․

Զեկույցում ներկայացված են ընկերության շահագրգիռ կողմերի կողմից նախանշված մի շարք կարևոր ոլորտներում 2016 թվականի ընթացքում արձանագրած ցուցանիշները, մասնավորապես՝ տեխնիկական անվտանգության և առողջության, համայնքային առողջապահության, բնապահպանական կառավարման, համայնքների ներգրավման ու զարգացման, տնտեսական ազդեցությունների և այլ ոլորտներում:     

-        Ընկերության կողմից իրականացվող կենսաբազմազանության ծրագրերի զգալի առաջընթացը, այդ թվում՝ Ջերմուկի ազգային պարկի ստեղծման ուղղությամբ ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ինչպես նաև Մատնունի          Ծիրանավոր բուսատեսակի պահպանությանն ու Գորշ արջի տեղական պոպուլյացիայի պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը,

-        Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին միանալը,

-        Համայնքների բնակիչների զբաղվածությունը, մասնավորապես՝ 2016թ․ վերջի դրությամբ հանքի տեղամասում աշխատող 306 հայաստանցի աշխատողների 49%-ը հանդիսանում են տեղական համայնքների բնակիչներ,

-        Հանքի տեղամասում ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման նպատակով $395,000 ԱՄՆ դոլարի ծախսերի իրականացումը,

-        Ակտիվ մասնակցությունը՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբին։

Մարտահրավերներից արժե նշել հանքի շինարարության ժամկետների հետ կապված որոշ խնդիրները, որի հետևանքով ուշացան տեղական կադրերի զբաղվածության նպատակով մեր վերապատրաստման ծրագրերը: Համայնքները սպասվածից ավելի պասիվ մասնակցեցին համատեղ մշտադիտարկման ծրագրերին, իսկ քաղաքացիական հասարակության որոշ հատվածների կողմից Ծրագրի նկատմամբ ցուցաբերվում է որոշակի անվստահություն: Այս խնդիրները լուծելու նպատակով 2017 թվականի համար մեր կողմից սահմանվել են բավականին հավակնոտ նպատակներ։

Ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի խոսքերով, այս զեկույցը հանդիսանում է «հիմնական մեխանիզմ, որի միջոցով շահագրգիռ կողմերը կարող են  հետևել մեր աշխատանքին՝ ստանձնած պարտավորությունների կատարման մասով։ Սա ևս մեկ քայլ է՝ Հայաստանում լավագույն միջազգային չափանիշներին համապատասխանող հանք կառուցելու և շահագործելու ճանապարհին»։ 

2016թ․ զեկույցը, երկլեզու՝ հայերեն և անգլերեն, հասանելի է տպագիր և էլեկտրոնային տարբերակներով։ Էլ․տարբերակները կարելի է գտնել մեր կայքերում (www.lydianinternational.co.uk և www.lydianarmenia.am), իսկ տպագիր օրինակներն առկա են ընկերության գրասենյակներում և Գնդեվազի, Ջերմուկի, Գորայքի և Սարավանի տեղեկատվական կենտրոններում։ Տպագիր զեկույցը ձեռք բերելու համար կարող եք դիմել ընկերությանը՝  [email protected] կամ [email protected] հասցեներով։ 

 

Լուսանկարներ

Լիդիան Ինթերնեյշնլը ներկայացնում է ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցը