հետ

Մեր գործընկերները

Մեր գործընկերները

Լիդիան Արմենիա ընկերությունը պարտավորություն է ստանձնել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակներում խթանել  ազդակիր համայնքների դրական զարգացմանը: 2012թ. Ընկերությունը մշակեց իր եռամյա Սոցիալական  ռազմավարությունը, որին հետևեցին սոցիալական ռազմավարությունը 2015թ. և շինարարության փուլի համար: Երկու ռազմավարություններն էլ  կարևորում են համագործակցությունը հասարակական ևքաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ և նրանց դերը տարբեր սոցիալական և զագացման ծրագրերի իրականացման գործընթացում:

Մենք գնահատում ենք այն ներդրումը, որը հասարակական կազմակերպությունները կարող են ունենալ համայնքներում: Նրանց փորձառությունը և ներկայությունը արժեքավոր ներդրում է, որը կարելի է արդյունավետ կիրառել գյուղական համայնքների զարգացման գործում:

 

Ո՞վքեր են մեր գործընկերները և ինչպե՞ս են նրանք աջակցում

Լիդիանն աշխատում է մի շարք փորձառու հասարակական կազմակերպությունների, զարգացման հիմնադրամների և անհատների հետ՝ կիրառելով նրանց փորձը տարբեր ոլորտներում - սոցիալական ենթակառուցվածքներ, գյուղական/համայնքային զարգացում, երեխաների/պատանիների կրթություն և զարգացում, հողի կառավարում և այգեգործություն, անասնապահություն, որտեղ կիրառվում է այս  ոլորտներում լավագույն ը, տրամադրվում է տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն,  , ինչպես նաև հետազոտություններ և կարիքների գնահատում:  Հենց տեղական հասարակական կազմակերպություններն են, որոնք նշված տարածաշրջանում իրականացրել են տվյալների հավաքագրում. նրանք ունեն գյուղական տարբեր համայքներում աշխատելու տարիների փորձ: Մենք խրախուսում ենք գործընկեր հասարակական կազմակերպություններին և Ծրագրեր իրականացնող անհատներին տրամադրել դրամական կամ ոչ-դրամական համաֆինանսավորում և ներդրում  ծրագրերին, որը շատ կարևոր հանգամանք է գործընկերների հետ հարաբերություններում:

 

Ազդակիր համայնքները մեր կարևոր  ռազմավարական գործընկերներն են. Ծրագրերի նկատմամբ նրանք տեր լինելու զգացումը, մասնակցությունը և ներդրումը կարևոր է, ինչպես նաև այն, որ նրանք հետևեն այն տեխնիկական խորհուրդներին, որ նրանց տրամադրվում է տարբեր ծրագրերի շրջանակներում:    Նրանք հանդես են գալիս որպես ծրագրի շահառուներ և ակտիվ մասնակիցներ, ովքեր նաև իրենց ներդրումն են բերում  Ծրագրային ծախսերին: Որպես օրինակ կարելի է նշել համայնքապետարանների մասնակցությունը ամառային ճամբարի, գազատար խողովակի կամ ջերմոցի կառուցման ֆինանսավորման գործընթացում:

Մենք աշխատում ենք նաև տեղացի անհատների հետ, որոնք ունեն համապատասխան փորձառություն՝ իրականացնելու զանազան ծրագրեր տարբեր բնագավառներում: Օրինակ` երեխաների համար արվեստի և մշակույթի բոլոր ծրագրերը կազմակերպվում և իրականացվում են տեղացի պարուսույցի, երաժշտության կամ այլ ուսուցիչների կողմից:  Մեր անասնաբուծական ծրագիրը կոորդինացվում է հավաստագրված հարակից համայնքների անասնաբույժների կողմից: Հմտությունների ուսուցման ծրագիրը իրականացնող մասնագետները շրջակա համայքներից են` Վայք, Եղեգնաձոր, Սառնակունք և այլն: 

Տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք նաև աշխատանքով ապահովում ենք տեղացիներին (անասնաբույժներ, գյուղատնտեսներ և այլն)` տեղացի ֆերմերների, հովիվների կամ այլ մասնագետների հետ կապը ամրապնդելու, ծրագրի գործընկերների համար ինֆորմացիայի հավաքագրման նպատակով: Մենք հավատում ենք տեղացի կադրերի զարգացմանը և կարողությունների հզորացմանը` որպես համայնքային զարգացման գործընթացում կարևոր հիմնաքար: 

Համագործակցություն 

Ընկերությունը փորձում է համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ, որոնք արդեն իսկ ակտիվ  են  տարածաշրջանում կամ ունեն ընթացիկ ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են տարբեր աղբյուրներից: Օրինակ «Զարգացման ռազմավարություն»  տեղական ՀԿ-ն, որին աջակցում է Շվեյցարական զարգացման գործակալությունը, իրականացնելու է անասնապահական ծրագիր մոտավորապես 100 գուղական համայնքներում` ներառյալ Գնդեվազ, Սարավան և Գորայք համայնքները: Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նրանց հետ՝ աշխատանքներ իրականացնելու Գնդեվազի ֆերմերների և հովիվների հետ, առանց Ընկերության կողմից որևէ ֆինանսական ներդրման:  Կամ, «Eye Care ծրագիրը» կամովի և պատրաստակամությամբ ապահովեց  ակնաբույժի այցելություններ ազդակիր համայնքներ` որպես իրենց հիմնական ծրագրի մի մաս. այստեղ նույնպես, առանց Ընկերության կողմից ֆինանսական ներդրման:

Վերջին մի քանի տարիներին Ընկերությունը համագործակցել է մի շարք կազմակերպությունների հետ, որոնք ներկայացված են ստորև: