հետ

«Լիդիան Արմենիային» տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել

«Լիդիան Արմենիան» հայտնում է ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված բարենպաստ որոշման մասին: Դատարանը վճռել է, որ Ընկերությանը տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել:

Մասնավորապես, 2015թ. երկու հասարակական կազմակերպություններ հայց էին ներկայացրել ընդդեմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` պահանջելով անվավեր ճանաչել Նախարարության կողմից «Լիդիան Արմենային» տրված այն թույլտվությունները, որոնցով Ընկերությանը թույլատրվել էր շահագործել նաև Ամուլսարի հանքավայրի Էրատո տեղամասը:

Դատարանը վճռել է, որ վիճարկվող ակտերը հանդիսանում են հիմնական թույլտվությունների փոփոխություններ, հետևաբար հիմնական թույլտվությունների իրավաչափության պայմաններում դրանց իրավաչափությունը ևս չի կարող կասկածի տակ դրվել:

Հատկանշական է, որ այս գործով ներկայացված հայցը բովանդակությամբ և հայցվորների կողմից բերված փաստարկներով ամբողջովին նույնական է այն դատական գործով ներկայացված հայցի հետ, որի առնչությամբ Վարչական դատարանը 2024թ. դեկտեմբերի 2-ին որոշում էր կայացրել` մասնակիորեն բավարարելով հայցվորների` տվյալ դեպքում մի քանի քաղաքացու, հայցը:

Նշենք նաև, որ «Լիդիան Արմենիան», երկու դատական գործում էլ հանդիսանալով որպես երրորդ անձ, արդեն իսկ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է դեկտեմբերի 2-ի վճիռը: 

/arm/newsdetails/%C2%AB%D4%BC%D5%AB%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B6-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%C2%BB-%D5%BF%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80%D6%84%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B5%D5%AC%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%A2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%AF%D5%BF%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D6%87-%D5%B9%D5%A5%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BE%D5%B3%D5%BC%D5%B8%D5%BE-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%BE%D5%A5%D5%AC/321/