հետ

Դատարանը բավարարել է Լիդիանի մի շարք հայցերը զրպարտության հերքման պահանջով

Տարիներ շարունակ տարբեր շրջանակների, անհատների կողմից Լիդիան Արմենիայի հասցեին հնչեցվել են իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող հայտարարություններ ու պնդումներ, որոնք նպատակ են ունեցել արատավորել ընկերության գործարար համբավը, մոլորության մեջ գցել Ամուլսարի ծրագրի շահագրգիռ կողմերին և հասարակության մեջ բացասական տրամադրություններ ստեղծել:

Կարևորելով մեր աշխատակիցների, Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների և ծրագրի մյուս բոլոր շահագրգիռ կողմերի իրազեկված լինելու իրավունքը, նպատակ ունենալով կանխելու նրանց հետագա մոլորեցումը և ընկերության գործարար համբավի ոտնահարումը` Լիդիան Արմենիան իր իրավախորհրդատվական գործընկեր Fidelity Consulting ընկերության հետ համատեղ, վերջին երեք տարիների ընթացքում զրպարտությունը հերքելու պահանջով մի շարք դատական հայցեր է ներկայացրել մեկ տասնյակից ավել անձանց, ինչպես նաև լրատվամիջոցի դեմ:

Արդեն իսկ կայացված դատական վճիռներ կան պատգամավոր Սերգեյ Բագրատյանի, իրավաբան Նազելի Վարդանյանի, 1in.am լրատվական կայքի դեմ ներկայացված զրպարտության հայցերով։ Դատարանի կողմից կայացված վճռի հիման վրա 1in.am լրատվական կայքի հրապարակած հերքումը ներկայացված է այստեղ:

Օրերս նաև Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող ակտիվիստ Անի Խաչատրյանին դատարանը պարտավորեցրեց հերքել Լիդիանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող հայտարարությունը և դրամական փոխհատուցում վճարել ընկերությանը:
 
Խոսքի ազատությունը բացարձակ կատեգորիա չէ և ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են այլոց իրավունքները:
 
 

/arm/newsdetails/%D4%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A2%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D4%BC%D5%AB%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%AB-%D5%B7%D5%A1%D6%80%D6%84-%D5%B0%D5%A1%D5%B5%D6%81%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A6%D6%80%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D6%80%D6%84%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B8%D5%BE/304/