հետ

Ինչու՞ է Գեոթիմը սոցիալական ներդրումներ անում՝ մինչ շահույթ ստանալը

- Գեոթիմը դեռ չի սկսել Ամուլսարում ոսկի արդյունահանելբայց արդեն իսկ էական սոցիալական ներդրումներ է իրականացրելՀայաստանում բիզնեսի ներդրումները սոցիալական 

ծրագրերում հաճախ տարակուսանք են առաջացնումհատկապեսերբ ընկերությունը դեռևս շահույթ չունիԻնչո՞ւ է ընդհանրապես բիզնեսը սոցիալական ներդրումներ անում:

– Ես կարող եմ խոսել միայն Գեոթիմի անունից: Գործունեության հենցսկզբից` 2007 թ.- ից սոցիալական տարբեր ծրագրերում Գեոթիմը ներդրել է մոտ 2 միլիոն դոլար: Հասկանալի է, որ Հայաստանում ընդունված պրակտիկա չէ դեռևս շահույթ չունենալով նման ներդրումներ անելը, քանի որ սոցիալական զարգացման ծրագրերը Հայաստանում հաճախ բարեգործության տեսք ունեն: Այսինքն` ընկերությունները ունենում են շահույթ, որից բարեգործություն են իրականացնում: Իրականում սոցիալական պատասխանատվությունը բարեգործություն չի ենթադրում: Այն ենթադրում է պատասխանատու վերաբերմունք սեփական գործին: Հանքարդյունաբերության պարագայում` հատկապես բնապահպանական և սոցիալական ազդեցության պատշաճ  գնահատում և այնպիսի  ծրագրերի իրականացում, որոնք կբազմապատկեն բիզնեսի գործունեության դրական ազդեցությունները: Իսկ իրական արդյունք ունենալու համար նման ծրագրեր պետք է իրականացնել ոչ թե շահույթ ունենալու պահից, այլ շատ ավելի վաղ` դեռևս որոնողահետախուզական աշխատանքների  մեկնարկից: Նույն պատճառով ընկերությունը բնապահպանական հետազոտությունները սկսել է  շինարարության մեկնարկից շատ ավելի վաղ: Ընկերությունը արդեն իսկ մոտ 5 միլիոն դոլար է ներդրել բնապահպանական հետազոտությունների և կանխարգելիչ միջոցառումների նախագծման մեջ: Պատասխանատվությունը չի սկսվում շահույթ ստանալու պահից, այն պատասխանատու ընկերության գործունեության անբաժանելի մաս է` առաջին օրվանից և սերտորեն առնչվում է ընկերության բուն գործունեությանը:

Եթե բնապահպանական ոլորտում ներդրումները հնարավոր ռիսկերը կանխելու նպատակ ունենև հասկանալի է թե ինչու են դրանք իրականացվում շահույթ ունենալուց առաջ

ապա սոցիալական ծրագրերի դեպքում  նման վաղ ներդրումները ի՞նչ նպատակ ունեն:

– Թե’ բնապահպանական, թե’ սոցիալական ծրագրերի դեպքում սկզբունքը նույնն է` կանխարգելել հնարավոր բացասական ազդեցությունները և մեխանիզմներ ստեղծել` դրական ազդեցությունները բազմապատկելու համար: Իսկ դապետք է պատշաճ ծրագրել և սկսել իրականացնել հանքի գործունեությունից առաջ: Այսպես, օրինակ` հանքի գործունեության ընթացքում Ամուլսարի համայնքների բնակիչների մի մասը զբաղված է լինելու հանքում: Միաժամանակ կարևոր է նպաստել, որ տնտեսության մյուս ճյուղերը նույնպես շարունակեն զարգանալ և բնակչության այն հատվածը, որ ցանկանում է զբաղվել գյուղատնտեսությամբ, նման հնավորություն ունենա: Դրա համար պետք է արդեն այսօր միջոցառումներ ձեռնարկել: Այսպես` մենք մինչ օրս 260 հազար ԱՄՆ դոլար ենք ներդրել Ամուլսարի հարակից համայնքներում գյուղատնտեսության և անասնապահության զարգացման տարբեր ծրագրերում, որպեսզի հանքից բացի այլընտրանքային եկամուտի աղբյուրները նույնպես զարգանան: Հանքի շահագործումը զգալի եկամուտներ է ապահովելու շրջակա համայնքներին և մեր ծրագրերը ուղղված են լինելու այդ եկամուտների հնարավորինս համաչափ բաշխումը և հեռանկարային ճյուղերին ուղղելը խրախուսելուն: Օրինակ, արդեն այսօր մոտ 45 հազար դոլար ենք ներդրել տուրիզմի զարգացման նախաձեռնություններում՝ խրախուսելով այս ոլորտում հետագա զարգացումները: Եվ իհարկե, դժվար է պատկերացնել համայնքերի զարգացումը առանց համապատասխան ենթակառուցվածքների: Ճանապարհների, ջրագծերի, գազի մատակարարման և ենթակառուցվածքային  այլ ծրագերիհամար մինչ օրս հատկացվել է 730 հազար դոլար: Բոլոր ծրագրերը այս կամ այն կերպ ուղղված են Ամուլսարի ծրագրի իրականացումը ավելի արդյունավետ դարձնելուն և  երկարաժամկետ տնտեսականազդեցություն ապահովելուն:













Համայնքերի շուրջ իրականացվող ծրագրերը բացատրելի են համայնքներիհետ Ամուլսարի ծրագրի անմիջական կապով: Իսկ ինչո՞վ են պայմանավորված այնպիսի ներդրումները, ինչպես օրինակ` Լույս հիմնադրամին  կատարված նվիրատվությունը: Այս թեման վերջերս շատ շոշափվեց, տարբեր ընկերությունների նվիրատվությունները այս հիմնադրամին

տարակուսանք առաջացրեցին:

 

Կարդալ ավելին ` http://168.am/2015/08/26/529507.html

/arm/newsdetails/%D4%BB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82%D5%9E-%D5%A7-%D4%B3%D5%A5%D5%B8%D5%A9%D5%AB%D5%B4%D5%A8-%D5%BD%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A5%D6%80%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%D5%9D-%D5%B4%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%B7%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%A8/75/