հետ

Լիդիանը, ոլորտի լավագույն մասնագետներն ու նրանց անցած ճանապարհը

2017թ. հյուրընկալվել էի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդերքաբանության եւ մետալուրգիայի ֆակուլտետում: Բացի ուսանողներին եւ դասախոսական կազմին Ամուլսարի ծրագիրը ներկայացնելուց, նաեւ փորձում էի ոգեւորել երիտասարդներին` պատմելով մասնագիտական զարգացման այն բազմաթիվ հնարավորությունների մասին, որոնք կարող է տալ երիտասարդ մասնագետներին Ամուլսարի նման հանքարդյունաբերական ծրագիրը:  

Այսօր էլ վստահորեն ամեն առիթով նույն պնդումն եմ անում, քանի որ Լիդիան Արմենիայի գործունեության գրեթե 18 տարվա ընթացքում ականատես եմ եղել, թե ինչպես են 23-26 տարեկան հայ երիտասարդները տարիների ընթացքում դարձել ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, գիտելիքներ ձեռքբերել ու զարգացել: Եվ այդ ամենն Ամուլսարի ծրագրի շրջանակներում եւ շնորհիվ:

Երբ 2006 թվականին տեղացի եւ միջազգային գործընկերների հետ նախաձեռնեցի Ամուլսարում երկրաբանահետախուզական աշխատանքները, նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում հայտնաբերելու ենք Հայաստանի խոշորագույն ոսկու հանքավայրերից մեկը, եւ այն անցնելու է նման բարդ ճանապարհով:

Առավել եւս չէի էլ կարող մտածել, որ Ամուլսարը նման մեծ դերակատարություն է ունենալու ծրագրի շուրջ համախմբված բազմաթիվ հայ երիտասարդների կյանքի հետագա ընթացքի, մասնագիտական վերելքի վրա: Նրանցից շատերը իրենց երիտասարդության լավագույն տարիներն անցկացրեցին Լիդիանում` միջազգային ամենահեղինակավոր գործընկերների հետ նախագծելով բնապահպանական, տեխնոլոգիական ու սոցիալական կառավարման առումով Հայաստանի լավագույն հանքավայրը, զուգահեռաբար զարգանալով եւ դառնալով հանքարդյունաբերության  ոլորտի ամենապահանջված մասնագետները ոչ միայն տեղական, այլ նաեւ միջազգային շուկայում:

Mining Journal-ի մրցանակը, օրինակելի ԲՍԱԳ-ն ու մեր երիտասարդ մասնագետները

2011 թվականին Ամուլսարի հանքավայրի հայտնագործման եւ հետախուզական աշխատանքների համար Mining Jourmal-ի կողմից Լիդիանն արժանացավ «Նշանակալի նվաճում» (Outstanding Achievement) մրցանակին: Սա մեր երիտասարդ թիմի մեծ ձեռքբերումն էր միջազգային հարթակում: Այդ մրցանակի համար մեր երկրաբանները` անգլիացի փորձառու երկրաբան Թիմ Քոֆլինի եւ իմ գլխավորությամբ քրտնաջան աշխատել էին 5 տարի շարունակ:

Մեր թիմում այդ ժամանակ ամենաավագ երկրաբանը Արգամ Սնխչյանն էր, ով միացել էր Լիդիանին ընդամենը 26 տարեկան հասկանում: Թիմում էր նաեւ 24 տարեկան Հովհաննես Կարապետյանը, ով իր առաջին քայլերն էր անում երկրաբանության ոլորտում: Այսօր երկուսն էլ պահանջված մասնագետներ են: Նրանք ներգրավված են տարբեր հանքային ծրագրերում Մարոկկոյում, Կոլումբիայում, Կոտ Դի Վուարում, Գանայում, Վրաստանում եւ այլ երկրներում:

Կարդալ ավելին

/arm/newsdetails/%D4%BC%D5%AB%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF%D5%AB-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%B6%D6%80%D5%A1%D5%B6%D6%81-%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%AE-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%A8/316/