Ուրախ ենք տեղեկացնել, որ փետրվարի 22-ին Լիդիան Արմենիան Փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ՀՀ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև, որով նախատեսվում է ձեռնարկել հստակ քայլեր Ամուլսարի ծրագրի վերսկսման և իրականացման ուղղությամբ:
Ընդհանուր ներդրումների ծավալը, որը անհրաժեշտ է լինելու Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարությունն ավարտին հասցնելու և շահագործումը սկսելու համար, կազմելու է 250 մլն ԱՄՆ դոլար:
- Լիդիան Արմենիան ՀՀ կառավարության տրամադրելու է իր կանոնադրական կապիտալի 12,5% անհատույց` դառնալով Կառավարության գործընկերը,
- ՀՀ կառավարությունն իր լիազորությունների սահմաններում և գործող օրենքների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր միջոցներն Ամուլսարի ծրագրի անխափան իրականացման համար,
- ԵԶԲ-ն Լիդիան Արմենիային տրամադրելու է 100 մլն ԱՄՆ դոլար վարկ, ևս 50 մլն ԱՄՆ դոլար ներգրավվելու է տեղական բանկերից,
- Ընկերությունը շինարարության ընթացքում տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն է տրամադրելու հանքի շրջակա Ջերմուկ, Վայք, Սիսիան խոշորացված համայնքներին:
Ընկերությունը նախատեսում է հանքի շինարարությունը սկսել այս տարի: