հետ

Փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով

«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման  նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարությունը   և  «Լիդիան Արմենիա» ընկերությունը ստորագրեցին  փոխըմբռնման հուշագիր։

«Ջերմուկ ազգային պարկի»  ծրագրում «Լիդիան Արմենիան» առաջիկա 5 տարիների ընթացքում ներդնելու է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագիրը բազմակողմ է և միտված է կենսաբազմազանության պահպանմանը ինչպես նաև էկոտուրիզմի և էկոգյուղատնտեսական ծրագրեր ներդնելու միջոցով՝ «Ջերմուկ ազգային պարկի» կայուն զարգացման ապահովմանը: 

Համաշխարհային առաջադեմ փորձը փաստում է, որ հնարավոր է իրականացնել  բնական ռեսուրսների արդյունահանում` ժամանակակից լավագույն կառավարման միջոցների արդյունավետ կիրառմամբ: Պետությունը, համագործակցելով ու ողջունելով մասնավոր հատվածի նախաձեռնությունները, միաժամանակ խստագույն վերահսկողություն է իրականացնում՝ բնապահպանական ռիսկերի կառավարման և կենսաբազմազանության պահպանման նկատառումներով։  Այս տեսակետից բարձր գնահատվեց «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման հարցում «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը, ինչը խոստանում է բնապահպանական պահանջների պատշաճ կատարում և ապագայում արդյունավետ համագործակցություն՝ ի նպաստ հայրենի բնության և կենսաբազմազանության պահպանման։ 



«Լիդիան Արմենիան» և ընկերության բաժնետերերը խիստ նախանձախնդիր են Ամուլսարի ծրագիրը սոցիալական և բնապահպանական միջազգային լավագույն փորձին համապատասխան իրականացնելու հարցում: «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման ծրագրում ընկերությունը ոչ միայն ներդնելու է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար, այլև ներգրավել է կենսաբազմազանության պահպանության միջազգային լավագույն մասնագետներին: Համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների և հայաստանյան լավագույն գիտնականների համատեղ ջանքերով «Ջերմուկ ազգային պարկը»  կարող է դառնալ կենսաբազմազանության պահպանության օրինակելի ծրագիր ոչ միայն տարածաշրջանում, այլև հանքարդյունաբերության միջազգային պրակտիկայում:

«Ջերմուկ ազգային պարկի» ծրագրի իրագործման մեխանիզմները ներկայացրեց բրիտանական Treweek Environmental Consultants (TEC) բնապահպանական խորհրդատվական ընկերության կենսաբազմազանության կառավարման փորձագետ, Զերմուկ ազգային պարկի ծրագրի համակարգող Ռամազ Գոխելաշվիլին:

/arm/newsdetails/%D5%93%D5%B8%D5%AD%D5%A8%D5%B4%D5%A2%D5%BC%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%A3%D6%80%D5%AB-%D5%BD%D5%BF%D5%B8%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%C2%AB%D5%8B%D5%A5%D6%80%D5%B4%D5%B8%D6%82%D5%AF-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6--%D5%BA%D5%A1%D6%80%D5%AF%D5%AB%C2%BB-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BE/105/