հետ

Փոխվարչապետը ծանոթացավ Ջերմուկում իրականացվող ծրագրերին

Ջերմուկում անցկացվող Գյուղական համայնքների երրորդ համաժողովի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այսօր շրջայց կատարեց քաղաքում, ծանոթացավ իրականացվող ծրագրերին:

Փոխվարչապետն այցելեց նաեւ այն հաստատություններ, որտեղ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում «Գեոթիմ» ընկերության կողմից` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում: Ընկերության միջոցներով ներկայումս հիմնանորոգվում են Ջերմուկի մանկապարտեզի ու արվեստի դպրոցի շենքերը, որոնք նախկինում անմխիթար վիճակում են եղել:

Ընկերության պատասխանատուները տեղեկացրեցին, որ աշխատանքները կավարտվեն նոյեմբերի կեսերին` մանկապարտեզի ավելի քան 60 եւ դպրոցի 140 սաների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ: Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 100 մլն դրամ է, եւս 26 մլն դրամ փոխանցվել է Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրամին: Բացի այդ, կառուցվել է Ջերմուկի ավագ դպրոցի բացօթյա մարզական համալիրը, նախատեսվում է կառուցել թիվ 1 դպրոցի սանհանգույցը:

Ընկերության ղեկավարները տեղեկություններ ներկայացրեցին Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի ազդակիր մյուս` Գնդեվազ, Սարավան եւ Գորայք համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների բարելավման, համայնքների զարգացման, կրթական եւ առողջապահական տարբեր ծրագրերի մասին: Ընկերությունը նախատեսում է շարունակել ու ընդլայնել դրանք եւ իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հաշվի կառնեն նաեւ տվյալ համայնքի առանձնահատկությունները. մասնավորապես Գնդեվազում նախատեսվում է առաջիկայում ստեղծել չրերի պատրաստման կոոպերացիա, Գորայքում իրականացվում է գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառման ծրագիր: Ջերմուկում եւ նշված երեք գյուղական համայնքներում ընկերության կողմից տարեկան կատարվում է շուրջ 350 հազար դոլարի ներդրում:

Փոխվարչապետը կարեւորեց մարզերում գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների կողմից շրջակա համայնքների աջակցության ծրագրերի իրականացումը` ընդգծելով սոցիալական պատասխանատվության բաղադրիչի անհրաժեշտությունը: Ըստ նրա` պետական, մասնավոր եւ համայնքային միջոցների համախմբումն ու թիրախային օգտագործումը հնարավորություն կտա լուծել համայնքներում առկա մի շարք խնդիրներ եւ նպաստել համայնքների հետագա զարգացմանը:

Փոխվարչապետն այնուհետեւ մասնակցեց Գյուղական համայնքների երրորդ համաժողովի «Տեղական ինքնակառավարման ոլորտ. համայնքի ավագանու գործունեությունը, թափանցիկությունը, իրավասության շրջանակը, ընթացիկ խնդիրներն ու լուծման առաջարկները» խորագրով թեմատիկ քննարկմանը:

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-/36/