հետ

Հարցազրույց Լիդիան ինթերնեյշնլի առաջին փոխնախագահ Դիդյե Ֆոլենի հետ

Հայաստանում ամերիկայի առևտրի պալատի պարբերականի հարզարույցը Լիդիան ինթերնեյշնլի առաջին փոխնախագահ Դիդյե Ֆոլենի հետ

Ինչպե՞ս Լիդիան ինթերնեյշնլը եկավ Հայաստան և ո՞րն է Ամուլսարի ծրագրի պատմությունը:

Լիդիանի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, երկրաբան Թիմ Քոֆլինը Հայաստան է եկել 2005թ` հետևելով այսպես կոչված «Թեթյան մետաղածին գոտուն»: Այս հանքային գոտին անցնում է Հայաստանի միջով` Մարոկկոյից մինչև Մյանմար և աշխարհում հայտնի առավել հարուստ մետաղածին լեռնային գոտիներից է:

Լիդիանը հիմնադրելուց առաջ Թիմ Քոֆլինը աշխատում էր Հարավային Ամերիկայում, որտեղ և պաշտպանել է իր դոկտորական թեզը Անդերի ոսկու պաշարների թեմայով: Նա գիտեր, թե ինչ էր փնտրում:

Հայաստանով ճանապարհորդության ժամանակ, Թիմը նկատել է, որ Ամուլսարի շրջակայքի ապարները նման են Անդերի ոսկու հանքաքարերին: Նա դիմել է հետախուզման լիցենզիա ստանալու համար`Գեոթիմ ընկերության միջոցով: Մինչ այդ Ամուլսարում ոսկու հետախուզություն չէր իրականացվել: Եվ միայն մեկ տարի անց այնտեղ ոսկու նմուշներ հայտնաբերվեցին:

Մինչ լիցենզիայի ստացումը Լիդիանը հիմնականում ֆինանասավորում էին ընկերության բարեկամներն ու ընկերները` հատկացնելով բարձր ռիսկայնություն ունեցող փոքրածավալ կապիտալ: 2006թ. աշխարհի առաջատար հանքարդյունաբերական ընկերություններից մեկը` Նյումոնթը առաջարկեց Լիդիանին Ամուլսարի հետախուզական աշխատանքների համար համատեղ ձեռնարկություն հիմնել: 2007 թ.Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ, որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է) դարձավ հիմնական բաժնետերերից մեկը: 2008թ. Լիդիան ինթերնեյշնլը ցուցակվեց Տորոնտոյի ֆոնդային բորսայում` բացելով ընկերությունը ներդրողների և հանրության համար: 2009թ. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նույնպես դարձավ ծրագրի խոշոր բաժնետեր, իսկ 2010թ. Լիդիանը համաձայնություն ձեռք բերեց Նյումոնթի բաժնեմասի ձեռքբերման և համատեղ ձեռնարկությունից Նյումոնթի դուրս գալու վերաբերյալ:

Ամուլսարի նախագիծը դեռևս 100 տոկոսով Գեոթիմ ընկերությանն է պատկանում, իսկ Գեոթիմի 100 տոկոսը պատկանում է Լիդիանին:

Հանքարդյունաբերության ընդդիմախոսները հաճախ են հարցնում, թե ինչպե՞ս կարող է երկիրը կամ ժողովուրդը օգուտ քաղել այս կամ այն հանքային ծրագրից, եթե հանքը տնօրինում է օտարերկրյա ընկերությունը:

Ժամանակակից կառավարությունները գիտակցում են՝ երկրաբանական հետախուզումը ներդրումների առումով ռիսկային ոլորտ է և պահանջում է հատուկ տեսակի ներդրումներ: Նման օտարերկրյա ներդրումները խրախուսելու համար կառավարությունները հատուկ օրենսդրություն են մշակում: Հանքարդյունաբերությունը նաև տնտեսապես գրավիչ ոլորտ է, քանի որ այն «մուլտիպլիկացիոն էֆեկտ» ունի: Սա նշանակում է՝ հանքային ընկերությունում ստեղծված ամեն ուղղակի աշխատատեղին զուգահեռ ստեղծվում է մի քանի նոր աշխատատեղ հանքի սպասարկման համար հիմնված բիզնես միավորներում:

Ժամանակակից հանք կառուցելու և անվտանգության, բնապահպանական ու սոցիալական միջազգային լավագույն փորձին  հանքի համապատասխանությունն երաշխավորող փորձագիտությունը ապահովելու համար զգալի ներդրումներ են անհրաժեշտ:

Աշխարհի բոլոր երկրները, թերևս բացառությամբ ամենահարուստների, միջազգային կապիտալի և գիտելիքի կարիք ունեն տնտեսական ռեսուրսների հայտնաբերման (հետախուզման) և արդյունահանման համար:

Մինչ օրս Լիդիանը ներգրավել է ֆինանսական միջոցներ` ներկայացնելով Ամուլսարը և Հայաստանը, որպես միջազգային ներդրումների համար նպաստավոր վայր: Լիդիանի բաժնետերերի շարքում են աշխարհի խոշորագույն ներդրումային ֆոնդերից մի քանիսը, որոնք գործում են աշխարհի տարբեր մասերում` սկսած Եվրոպայից (ներառյալ Մեծ Բրիտանիան) և ԱՄՆ-ից և վերջացրած Բրազիլիայով ու Ավստրալիայով:  Այսպիսով Լիդիանը նպաստել է, որ Հայաստանը հայտնվի այս ընկերությունների ուշադրության կենտրոնում նաև ապագա ներդրումների հնարավորության առումով:

Լիդիանն ունի նաև հայ բաժնետերեր, որոնց մի մասը Հայաստանում են, իսկ մյուսը` արտերկրում: Ոմանք ներդրումներ են իրականացնում, օրինակ, Նյու Յորքում գործող սփյուռքահայ կապիտալով ֆոնդերի մասնակցությամբ, իսկ մյուսները` միջազգային ֆինանսական կենտրոնների միջոցով: Քանի որ Լիդիանը բաց բաժնետիրական ընկերություն է, ցանկացած մեկը կարող է ձեռք բերել կամ վաճառել նրա բաժնետոմսերը: Հայ բաժնետերերը նույնպես կարող են Լիդիանում բաժնեմաս գնել և վաճառել և, այդպիսով, ավելացնել կամ պակասեցնել «հայկական մասնակցությունը» Լիդիանում:

Հայաստանն այս հանքարդյունաբերական ծրագրից կարող է օգուտներ քաղել ոչ միայն հարկերի և տեղական համայնքներին վճարվող հողի հարկի և այլ տնտեսական ներդրումների միջոցով: Լինելով ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի ուղղակի բաժնետեր` Հայաստանը նաև, ըստ էության, ծրագրում անուղղակի բաժնետեր է:

Լիդիան ինթերնեյշնլը պատասխանատու ընկերություն է, որը կիրառում է միջազգային հանքարդյունաբերական լավագույն փորձը` ապահովելով նաև եկամուտների թափանցիկություն և շրջակա համայնքների տնտեսական զարգացում: Մեր ծրագիրը կստեղծի մոտավորապես 550 մշտական աշխատատեղ` ավելի քան 10 տարվա կտրվածքով , ինպես նաև կնպաստի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

Սրանք են այն մեխանիզմները, որոնց միջոցով պետությունը կարող է առավելագույն օգուտ քաղել օտարերկրյա կամ տեղական ներդրումներից: Ամուլսարը չէր կարող դառնալ միջազգային չափանիշներին համապատասխանող բարձրակարգ ծրագիր արտաքին ներդրումների և միջազգային փորձագիտության բացակայության դեպքում:

Տարածված է այն տեսակետը, որ Հայաստանում հանքարդյունաբերության հարկերի դրույքաչափերը չափազանց ցածր են: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն:

Միջազգային PwC ընկերության կողմից 2008 թվականին իրականացված հետազոտության համաձայն` Հայաստանը դասվում է հանքարդյունաբերության համար միջինից բարձր հարկային բեռ ուենցող երկրների շարքին:

Եթե հարկային բեռը չափազանց բարձր լինի, ապա երկիրը պարզապես չի կարողանա ներգրավել անհրաժեշտ օտարերկրյա ներդրումներ: Մինչդեռ շատ ցածր հարկային բեռի դեպքում երկիրը ծրագրից չի քաղի համարժեք տնտեսական օգուտներ:

Հանքարդյունաբերության ոլորտում հարկային օրենսդրությունը փոփոխվել է 2012թ. հունվարից` հետևելով Համաշխարհային բանկի կողմից ստացված խորհրդատվությանը: Մետաղական պաշարների օգտագործման համար նախատեսված ռոյալթին հաշվարկվում է երկու մասով` 4 տոկոս ընդերքօգտագործման արտադրանքի իրացման շրջանառությունից և 12,5 տոկոս հարկ` մինչև տոկոսային ծախսերը գոյացած շահույթից: Շահութահարկի դրույքաչափը կազմում է 20 տոկոս: Արդյունքում, վճարվող հարկերը մոտավոր հաշվարկով կազմում են շուրջ 4 տոկոս շրջանառությունից և 30 տոկոս` շահույթից:

Ընդհանուր առմամբ, Լիդիանը պլանավորում է տարեկան մոտավորապես 35,5 միլիարդ դրամի (86,5 միլիոն ԱՄՆ դոլարի) բյուջետային մուտքեր ապահովել առաջիկա 12 տարիների ընթացքում: Այս թիվը կարող է փոփոխվել և աճել` պայմանավորված առաջիկա տասնամյակում ոսկու գների հնարավոր փոփոխությաններով: Զգալի են նաև հողի վարձակալման համար վճարվող հարկերի մուտքերը տեղական համայնքային բյուջեներ, ինչպես նաև հանքը մատակարարող այլ բիզնես միավորների գործունեությունից առաջացող հարկային մուտքերը:

Ակնհայտ է, որ հարկերն ու ռոյալթիները  պետական բյուջեի համար ուղղակի օգուտներն են հանդիսանում: Դրանց գումարվում են նաև այլ տնտեսական օգուտներ: Հատկապես Երևանից դուրս աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսական ակտիվության խթանումը կարող է ապահովել տնտեսական աճ: Այս ամենին գումարելով եկամուտների թափանցիկության և լավ կառավարման գործոնը, կարելի է ստանալ տնտեսական կայունության և աճի պարզ բանաձևը: Ամուլսարի ծրագիրը խթանում է զբաղվածությունը շրջակա համայնքներում (այսօրվա դրությամբ` 160 աշխատատեղ), և մենք արդեն դրական զարգացումներ ենք տեսնում Ամուլսարի երեք շրջակա գյուղական համայնքներում: Լիդիանը խթանում է կայուն զարգացում` զուգահեռաբար իրականացնելով ներդրումներ ազդակիր համայքներում, ստեղծելով գործընկերային հարաբերություններ և տեղի բնակչությանն առաջարկելով շահավետ ծրագրերի իրականացմանն ուղղված տեխնիկական աջակցություն: Ծրագրի իրականացման ընթացքում կատարվող առավել լայնածավալ ներդրումների արդյունքում կըստեղծվեն նորացված ենթակառուցվածքներ, ինչպես նաև կապահովվեն բանվորների, խորհրդատուների և ընկերության ղեկավարության պարբերական այցեր և երկարատև բնակություն Հայաստանում: Դա նաև նշանակում է, որ կհիմնվեն հանքը սպասարկող նոր բիզնեսներ և տեղի բնակչության համար կստեղծվի կրթության և փորձառության նոր հնարավորություն: Իսկ դա իր հերթին կարող է նպաստել տնտեսական նոր հեռանկարների ձևավորմանը նույնիսկ հանքի փակումից հետո:

Դուք նշեցիք, որ ներդրումներ եք իրականացնում համայնքներում: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը համեմատաբար նոր մշակույթ է Հայաստանում` հատկապես հանքային ոլորտում: Այն հաճախ ընկալվում է, որպես մտահոգությունները լռեցնելու նպատակով համայնքներում կատարված փոքր «ներդրում»: Ինչպե՞ս կարձագանքեք նման մեկնաբանություններին:

Կարող եմ խոսել միայն Լիդիան ինթերնեյշնլի անունից: Կարծում ենք, որ Լիդիանը, Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր իրականացնող առաջին հանքարդյունաբերական ընկերություններից մեկն է: Աջակցությունը համայնքներին` ավելին է, քան հասարակ բարեգործությունը: Այն պետք է կայուն տնտեսական օգուտներ ապահովի համայնքների համար և վերածվի կայուն և վստահելի գործընկերության: Հանքարդյունաբերող ընկերությունը կարող է հաջողության հասնել միայն փոխադարձ վստահության և համագործակցության մթնոլորտում:

Լիդիանը արդեն իսկ մոտավորապես 1,7 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել համայնքային ծրագրերում` Գորայք, Սարավան և Գնդեվազ ազդակիր համայնքներում: Առաջիկա տարիներին նոր ծրագրեր են նախատեսված նաև Ջերմուկում և Կեչուտում: Արդեն իսկ իրականացվում են և կշարունակեն իրականացվել կայուն զարգացում ապահովող ծրագրեր փոքր բիզնեսի, ծառայությունների և ենթակառուցվածքների ոլորտում, որոնք կնպաստեն զբոսաշրջության, գյուղատնտեսության և կրթության ոլորտների զարգացմանը:

Այս փուլում արդեն իրականացրել ենք գյուղատնտեսական, կրթական, փոքր բիզնեսի աջակցության և ենթակառուցվածքային ծրագրեր: Դրանք զգալի դրական ազդեցություն են ունեցել համայնքներում: Ամենակարևորն այն է, որ Գորայքից, Սարավանից և Գնդեվազից դադարել է արտագաղթը: Այնտեղ նույնիսկ ներգաղթ է արձանագրվել, քանի որ ստեղծվել են աշխատատեղեր ու գործարարության հնարավորություն, և կան բարելավված ենթակառուցվածքներ: Կարճ ժամանակահատվածում ի հայտ եկած այս ակնհայտ փոփոխությունը վկայում է ծրագրի դրական ազդեցության մասին:

Շատ է խոսվում այն մասին, որ հարակից համայնքների բնակիչները կողմ են հանքարդյունաբերությանը իրենց կարճաժամկետ շահից ելնելով, սակայն տեղյակ չեն հանքարդյունաբերության առաջացրած բնապահպանական և առողջապահական վտանգերի մասին:

Լիդիանը նախնական բնապահպանական, առողջապահական և սոցիալական ելակետային ուսումնասիրությունները Ամուլսարում սկսել է դեռևս 2007թ.: Գեոթիմը տեղական համայքներին մշտապես տեղեկացրել է ծրագրի իրականացումից բխող բոլոր հնարավոր բնապահպանական, սոցիալական, առողջապահական կամ անվտանգության հետ կապված խնդիրների մասին: Նախորդ 5 տարիների ընթացքում բազմաթիվ հանրային լսումներ ու հանդիպումներ են անցկացվել ճշգրիտ տեղեկատվություն տարածելու նպատակով: Առաջիկա ամիսներին կանցկացվեն նոր լսումներ:

Լիդիանի բաժնետերերն են միջազգային այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ն են: Մենք աշխատում ենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան, թե՛ բնապահպանական և սոցիալական ազդեցության նվազեց-ման միջոցառումներ, և թե՛ շահագրգիռ կողմերի հետ բաց աշխատանք իրականացնելով: Մենք գործում ենք «Էկվադորյան սկզբունքների» շրջանակներում, որը խոշոր ներդրումների համար կիրառվող բնապահպանական և սոցիալական  ազդեցության գնահատման և նվազեցման համար նախատեսված միջազգային օրենսդրությունն է:

Բայց կարելի՞ է արդյոք վստահել ընկերության իսկ կողմից արված հետազոտությանը: Արդյոք ընկերությունը ազնվորեն կխոսի՞ բնապահպանական և սոցիալական բոլոր ռիսկերի մասին:

Միջազգային չափանիշներով հանքային ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցությունը գնահատող հիմնարար փաստաթուղթը միջազգային Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումն է (ԲՍԱԳ): Լիդիան ինթերեյշնլն այս պահին ամփոփում է Ամուլսարի ծրագրի ԲՍԱԳ-ը: Այն կտրամադրվի լայն հանրությանը հայերեն և անգլերեն լեզուներով: Այս ծավալուն փաստաթուղթը պատրաստվել է Էկվադորյան սկզբունքներին, նաև Լիդիանի բաժնետերերի` ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի պահանջներին համապատասխան: Սա զգալի ծավալով հետազոտությունների և գիտական ուսումնասիրությունների արդյունք է, որն իրականացվել է միջազգային անկախ խորհրդատվական այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են Wardell Armstrong International-ը, Golder Associates-ը և աշխարհի տարբեր երկրների հանքային ծրագրերում տասնամյակների փորձ ունեցող մի քանի այլ հեղինակավոր կազմակերպություններ:

Սա բնապահպանական և սոցիալական ազդեցության անկախ գնահատական է, որը ներառում է հնարավոր բոլոր ազդեցությունները և դրանք նվազեցնելու միջոցները: ԲՍԱԳ-ը ներառում է բոլոր բնապահպանական խնդիրների, այդ թվում` ջրի, կենսաբազմազանության, լանդշաֆտի, ինչպես նաև առողջապահության, սոցիալական (ներառյալ` հնէաբանական և արոտավայրերի օգտագործման խնդիրները), անվտանգության և ապահովության խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրություն: Սա հանրային փաստաթուղթ է, և մենք ծրագրում ենք հանրային քննարկումներ անցկացնել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Ի հավելումն, Հայաստանի կառավարությունը պահանջել է նաև անկախ միջազգային ԲՍԱԳ-ի լրացուցիչ անկախ միջազգային փորձաքննություն:

Դուք խոսեցիք Ջերմուկի մասին: Քաղաքացիական ակտիվիստների, ինչպես նաև Ջերմուկի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ կողմերի` այդ թվում Ջերմուկի գործարար խավի մտահոգություններից մեկն այն է, որ Ամուլսարի շահագործումը կարող է բացասաբար ազդել Ջերմուկ առողջարանի զարգացման վրա:

Ամուլսարի ծրագիրը որևէ բացասական ազդեցություն չի ունենա ո՛չ Ջերմուկ քաղաքի, ո՛չ էլ զբոսաշրջության զարգացման վրա: ԲՍԱԳ-ը տալիս է Ջերմուկի հետ կապված բոլոր հնչեցված մտահոգությունների պատասխանները: Ամփոփելով հետազոտության արդյունքները. ծրագիրը որևէ կերպ չի ազդի հանքային ջրերի վրա, հանքի աղմուկը չի լսվի քաղաքում, փոշին չի հասնի ո՛չ Ջերմուկ, ո՛չ էլ հարակից գյուղեր: Բացի այդ, Ամուլսարի ծրագիրը չի պարունակում ռադիացիայի որևէ վտանգ: Այս ամենը մանրակրկիտ գիտական ուսումնասիրության արդյունքներ են, որոնք ներառված են ԲՍԱԳ-ում, որը բաց փատաթուղթ է լինելու:

Ինչ վերաբերում է զμոսաշրջությանը, աշխարհում առնվազն մեկ տասնյակ հանքեր գործում են առողջարանների շրջակայքում և որևէ կերպ չեն խոչընդոտում դրանց զարգացմանը: Հանքարդյունաμերությունը կլոր տարին կայուն եկամուտներ է ապահովում, մինչդեռ զբոսաշրջությունը սեզոնային բնույթ կարող է ունենալ: Ամուլսարի ծրագրի տնտեսական գործունեությունը տարածաշրջանում կապահովի նոր ներդրումներ և ենթակառուցվաքների զարգացման հնարավորություններ:

Զարգացած Ջերմուկը անհրաժեշտ է Հայաստանին, ինչպես նաև Ամուլսարի ծրագրին: Ջերմուկն այն հիմնական քաղաքն է, ուր մեկ տասնյակ տարուց ավելի ապրելու և պարμերաμար այցելելու են մեր ներդրողները, ղեկավարությունը, հյուրերը և աշխատակիցները: Մենք ուզում ենք առաջիկա տարիներին դրական ներգրավվածություն ունենալ Ջերմուկի զարգացման մեջ, և Լիդիանի հնարավոր աջակցության բնույթը այժմ քննարկվում է Ջերմուկի քաղաքապետարանի և բնակիչների հետ:

Քաղաքացիական շարժումները գնալով մեծ թափ են հավաքում Հայաստանում և թիրախներից մեկը հենց հանքարդյունաμերությունն է: Ինչպե՞ս եք արձագանքում հնչեցվող մտահոգություններին:

Աշխարհում ամենուր բնապահպանական ակտիվիստներկան, և նրանց մի մասը սկզμունքորեն դեմ է հանքարդյունաμերության ցանկացած տեսակի: Մեր սկզμունքը թափանցիկությունն է: Տնտեսության ցանկացած ճյուղ, նույնիսկ զμոսաշրջությունը կամ գյուղատնտեսությունը, տեսականորեն կարող է շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնել, եթե ազդեցությունը ճիշտ կամ ժամանակին չի հաշվարկվել և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվել: Պատասխանատու ընկերությունը կարող է արձագանքնել հնչեցվող մտահոգություններին միայն ծրագրի հնարավոր ազդեցության վերաբերյալ իր տրամարդրության տակ եղած անկախ հետազոտությունները հրապարակելու և տեղեկատվության մատչելիությունը ապահովելու միջոցով: Մենք անելու ենք ամեն հնարավորը, որ Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը մատչելի լինի μոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ` Հայաստանի ՀԿ-ներին: Եթե դեռևս կան հարցեր մնան և մտահոգություններ, մենք բաց ենք քննարկման համար:

Լիդիանը զգալի միջոցներ է տրամադրել խորքային գիտական ուսումնասիրության և տեխնիկական գնահատման համար: Ողջ տեղեկատվությունը հրապարակային է և մատչելի μոլոր հետաքրքված կողմերի համար: Այս փաստաթուղթը` ԲՍԱԳ-ը, միջազգային բարձրակարգ մասնագետների մասնակցությամμ տարիների աշխատանքի արդյունք է: Հանքարդյունաμերության հետ կապված բնապահպանական, սոցիալական և առողջապահական բոլոր հնարավոր խնդիրների վերաμերյալ այն հսկայական տեղեկատվությունը, որ կա փաստաթղթում, կարող է ժամանակակից հանքարդյունաբերական տեխնոլոգիաների վերաբերյալ կրթական լուրջ բազա դառնալ:

Չնայած նման ծավալուն աշխատանքի առկայությանը, միշտ կգտնվեն բնապահպան ակտիվիստներ, ովքեր դեմ են ցանկացած հանքարդյունաμերական ծրագրին և այս դեպքում μարդ է փաստերի վրա հիմնված բովանդակային քննարկում նախաձեռնել: Այսօր հանքարդյունաբերությունը կարող է իրականացվել պատշաճ մակարդակով` հնարավոր ազդեցությունների նվազեցման միջոցառումներ կիրառելով և պետության ու համայնքների համար առավելագույն շահ ապահովելով: Մենք հարգում ենք ցանկացած տեսակետ, μայց, երբ հասարակական կազմակերպությունը պնդում է, որ Հայաստանը ոչ մի նոր հանքարդյունաμերական ծրագրի կարիք չունի, դա իրատեսական մոտեցում չէ: Նույնիսկ աշխարհի ամենահզոր տնտեսություններ ունեցող երկրներում հանքարդյունաբերությունը զգալի մասնաբաժին է կազմում երկրի ընդհանուր ՀՆԱ-ում և պետական եկամուտներում: Իսկ, եթե կան հասարակական կազմակերպություններ, որոնք պահանջում են պատասխանատու հանքարդյունաբերություն, Ամուլսարը հենց այդպիսի ծրագիր է, և մենք կողջունենք նման կառուցողական քննարկումը: Որպես օրինակ` համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության Radman Associates-ի ընդգրկուն հետազոտության համաձայն, հանքավայրում ռադիացիայի խնդիրներ առաջացնող ուրանի կոնցենտրացիաներ գոյություն չունեն, և, հետևաμար, μոլոր կողմերի համար շահեկան կլինի առասպելներով չարժեզրկել փաստերի վրա հիմնված քննարկումը:

Մեկ այլ օրինակ. բնապահպաններից մեկը հայտարարում է, որ «քաղաքակիրթ» աշխարհում բացահանքեր չկան: Հավանաբար քչերն են առիթ ունեցել այցելելու նման հանքեր ԱՄՆ-ում, Կանադայում ու նույնիսկ Նոր Զելանդիայում: Լիդիանը ցանկանում է ապացուցել, որ Հայաստանում նույնպես հնարավոր է իրականացնել պատասխանատու հանքարդյունաμերություն: Եթե քաղաքացիական հասարակությունը հենց այդ նպատակն է հետապնդում, պատրաստ ենք աջակցել անկախ փորձագիտական նյութերով և համաշխարհային լավագույն փորձը ներկայացնելով: Մենք բաց ենք համագործակցության և կառուցողական քննարկման համար, քանի որ իրազեկված քաղաքացիական հասարակությունը կարևոր է երկրի, հասարակության ու նաև երկրում գործող բիզնես միավորների համար:

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/18/