հետ

Հարցազրույց Լիդիան ինթերնեյշնլի/Գեոթիմ ՓԲԸ-ի բնապահպանական թիմի հետ

Արմեն Ստեփանյան.  Լիդիան ինթենեյշնլի բնապահպանական ծրագրերի ղեկավար, տեխնիկական գիտությւոնների թեկնածու, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՊՃՀ:

Կարլ Նիքոլաս. Ամուլսարի հանքավայրի բնապահպանական ծրագրերի պատասխանատու, գիտությունների թեկնածու (բնապահպանական ախտորոշում, Imperial College of London)

- Հայաստանում բնապահպանական խնդիրներն ավելի ու ավելի սերտ են առնչվում հանքարդյունաբերությանը: Այս մտահոգությունների որ մասն է օբյեկտիվ: Արդյոք ընդհանրապես հնարավոր է համատեղել առողջ շրջակա միջավայրը և հանքարդյունաբերությունը:  

- Կարլ Նիքոլաս

Ցանկացած մարդկային գործունեություն ունի հնարավոր բնապահպանական ազդեցություն: Սկսած մեքենա վարելուց կամ տուն կառուցելուց`  ընդհուպ մինչև խոշոր շինարարություն և նույնիսկ գյուղատնտեսություն: Վատ վերահսկվող ճանապարհաշինությունը կամ գործարանը նույնպես կարող են վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի համար: Այսպիսով, ցանկացած ոլորտի մասին խոսելիս, կարևոր է շեշտը դնել բնապահպանական պատասխանատվության վրա: Այլ կերպ ասած, սխալ է պնդել, որ ցանկացած շինարարություն կամ ցանկացած այլ արդյունաբերություն` ներառյալ հանքարդյունաբերությունը, ինքնին մեծ վտանգ են ներկայացնում բնապահպանական տեսանկյունից: Ավելի տեղին կլինի ձևակերպել, որ գործունեության ցանկացած տեսակ թերի կառավարման դեպքում կարող է խնդիրներ առաջացնել: Բնապահպանական պատասխանատվությունը ենթադրում է հնարավոր վտանգների գնահատում և հասանելի մեղմացման միջոցների բացահայտում: Եթե ճիշտ հետևել այս ընթացակարգին, հանքարդյունաբերությունը կարող է իրականացվել բնապահպանական տեսանկյունից պատասխանատու եղանակով` ներառելով բոլոր հնարավոր լուրջ ազդեցությունները մեղմացման արդյունավետ միջոցներ:

Այնուամենայնիվ, բոլոր այլ ճյուղերի  համեմատ, հանքարդյունաբերությունը ընկալվում է, որպես առավել վտանգավոր, համենայնդեպս Հայաստանում: Հաշվի առնելով այն փաստը, որ կառավարությունն այն դասում է տնտեսական  առաջնահերթությունների շարքին, մտահոգություններ կան, որ հանքարդյունաբերությունը կդառնա բնապահպանական խնդիրների գլխավոր աղբյուր: 

- Կարլ Նիքոլաս

- Մի շարք երկրներում հանքարդյունաբերությունը տասնամյակներ շարունակ համարվում է տնտեսության հիմնական շարժիչ ուժը, ներառյալ այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան և Կանադան: Ժամանակի ընթացքում հանքարդյունաբերությունը, ինչպես ցանկացած այլ ճյուղ, մշակել է բնապահպանական և սոցիալական մտահոգություններին արձագանքելու  տեխնիկա, կանոններ և կանոնակարգեր: Ճիշտ այնպես, ինչպես նախորդ սերնդի մեքենաշինական գործարանը տարբերվում է ժամանակակից գործարանից, այնպես էլ հանքարդյունաբերության ոլորտը առաջընթաց է ապրել: Մշակվել են հանքաքարը արդյունահանելու և մշակելու նոր տեխնոլոգիաներ, իսկ հնարավոր ռիսկերը կառավարելու մեխանիզմների բարելավման համար կատարվել են ժամանակային և գումարային լուրջ ներդրումներ:  Նույնիսկ այսօր ժամանակակից հանքարդյունաբերության ոլորտը միլիոնավոր դոլարներ է ծախսում հետազոտությունների և զարգացման վրա, որպեսզի կարողանա մշակել էլ առավել անվտանգ տեխնոլոգիաներ, որոնք կհամապատասխանեն և կգերազանցեն հասարակության և օրենսդիրների կողմից առաջ քաշվող բնապահպանական ստանդարտների պահանջները: Այս տեխնոլոգիական առաջխաղացումը նշանակում է, որ հանքարդյունաբերությունը դարձել է առավել անվտանգ և արդյունավետ:  Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ ամեն ծրագիր ունի իր առանձնահատկությունները: Ցանկացած հանքարդյունաբերական ծրագիր պահանջում է ռիսկերի ուսումնասիրում` նախագծման և արդյունահանման փուլերում  մեղմացման ու կանխարգելման լավագույն միջոցառումները ներառելու նպատակով: Ինչ վերաբերում է մեր ծրագրին` Ամուլսարի ոսկու հանքավայրին, ապա, մեծ առավելություն է, որ մինչ մեր կողմից հանքավայրի հայտնաբերումը այստեղ ոչ մի հանքարդյունաբերական գործունեություն չի իրականացվել: Այսպիսով, մենք անցյալից եկող որևէ ժառանգություն չունենք և կարող ենք հնարավոր ռիսկերը գնահատել և կառավարել` հենց սկզբից կիրառելով ամենաառաջադեմ միջոցները:

- Ինչպես պետք է ճիշտ գնահատել հնարավոր վտանգները և ընդգծել մեղմացման միջոցները ծրագրում: Կան արդյոք միջազգային ընդունված ստանդարտներ:  

- Արմեն Ստեփանյան

-  Զարգացող շուկաների հանքարդյունաբերական ծրագրերի առաջատար արդյունաբերական փորձը հիմնականում վերցրված է միջազգային վարկատու կազմակերպություններից: Սա նշանակում է, որ ծրագրի զարգացման նպատակով վարկ տրամադրող հաստատությունները որոշակի ստանդարտներ են առաջ քաշում: Դրանցից ամենակարևորները ամփոփված են Էկվատորյան սկզբունքներում (ԷՍ), որոնք իրենցից ներկայացնում են Ծրագրի ֆինանսական գործարքներում բնապահպանական և սոցիալական ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման համակարգ: Այս սկզբունքները հիմնված են Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Կայուն զարգացման շրջանակի, ինչպես նաև Կատարողականի ստանդարտների վրա: ՄՖԿ-ն հանդիսանում է Համաշխարհային բանկի մասնավոր ներդրումներ իրականացնող ճյուղը: Մի շարք հեղինակավոր միջազգային բանկեր, ֆինանսական ինստիտւտներ և միջազգային հանքարդյունաբերական կազմակերպություններ վավերացրել են այս սկզբունքները, ինչը նշանակում է, որ այս կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող կամ մշակվող ծրագրերը պետք է անցնեն մանրամասն գնահատում  և անկախ ուսումնասիրություններ համաձայն լավագույն միջազգային փորձի:  Ամենակարևոր պահանջներից մեկն է Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը (ԲՍԱԳ), որը պետք է իրականացվի անկախ և միջազգային ճանաչում ունեցող կազմակերպությունների կողմից: Քանի որ Ամուլսարի ծրագիրը պատկանում է Գեոթիմին, իսկ վերջինիս 100%-ը` Լիդիան ինթերնեյշնլին, որի հիմնական բաժնետերերն են ՄՖԿ-ն և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Ամուլսարի Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատումը պատրաստվում է համաձայն Էկվադորյան սկզբունքների և Միջազգային ֆինանասական կորպորացիայի Կատարողականի ստանդարտների:

- Որն է վերահսկման ընթացակարգը և երբ է համարվում, որ ծրագիրը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին:  

Վերահսկումը շարունակական գործընթաց է, որ պետք է իրականացվի հանքի շահագործաման ողջ ընթացքում՝ ծրագրի բնապահպանական համապատասխանելիությունը ապահովելու համար: Մեր աշխատակազմի անվտագության և հարակից համայնքների բնակչության առողջության ապահովումը մեր առաջնահերթություններից է: Սա հնարավոր է դառնում բնապահպանական և սոցիալական ազդեցությունների վերաբերյալ ռիսկերի գնահատման համապարփակ գործընթացի մշակման շնորհիվ: Մեկ այլ առաջնահերթություն է ապահովել, որ շրջակա միջավայրում տեղի չունենան հանքի գործունեությամբ պայմանավորված  զգալի փոփոխություններ:  Սա արվում է հանքի շահագործման ողջ ընթացում օդի, ջրի, հողի, բուսականության, քամու և կենսաբազմազանության վերահսկման և մինչ-հանքային պայմանների հետ համեմատության անցկացման միջոցով: Հանքի փակումը ամենաարդիական վերականգնողական միջոցների կիրառմամբ նույնպես հանդիսանում է ՄՖԿ-ի և ԷՍ-ի պահանջների մաս: Հանրության պատասխանատու անդամ լինելը չափազանց կարևոր է կորպորատիվ համբավի կառավարման և բաժնետերերի վերաբերմունքի տեսանկյունից: Սա կրիտիկական հարց է, երբ խոսքը միջազգային ֆոնդային բորսայում ցուցակված ընկերության մասին է, ինչպես Լիդիան ինթերնեյշնլը: Հենց այս պատճառով մենք միանում ենք նաև կամավոր նախաձեռնությունների, ինչպիսին է, օրինակ, Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգիրքը: Լիդիանը ընդունեց այս որոշումը, քանզի ցանկանում է, որ Ամուլսարի ծրագիրը համապատասխանի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ գերազանցի միջազգային լավագույն արդյունաբերական փորձը: Տվյալ դեպքում խոսքը ծրագրում օգտագործելիք ցիանիդի գնման, տեղափոխման և գործածման խիստ կանոնակարգման մասին է՝ անվտանգության ամենաբարձր ստանդարտներ ապահովելու նպատակով:

- Հայաստանում լայն տարածում գտած մեկ այլ կարծիքի համաձայն հանքարդյունաբերությունը հիմնականում իրականացվում է այսպես կոչված երրորդ աշխարհի երկրներում, մինչդեռ զարգացած երկրներում դրա ծավալները խիստ նվազել են ու գրեթե վերացել են բնապահպանական մտահոգություններից ելնելով:

- Կարլ Նիքոլաս

Աշխարհի առաջատար հանքարդյունահանող երկրների ցուցակին նայելուն պես կհասկանաք, որ այս ընկալումը թյուր է: Առաջին տասնյակի մեջ են մտնում այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան և Ավստրալիան: Հանքեր կան նաև Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում, Նորվեգիայում և այլ զարգացած և զարգացող երկրներում: Ես ինքս որպես բնապահպանական գծով մասնագետ աշխատել եմ մի շարք եվրոպական հանքարդյունաբերական ծրագրերում:  Երկրի բնական պաշարները օգտագործելու որոշումը պայմանավորված է տնտեսական նպատակահարմարությամբ և հանքարդյունաբերական ընկերության` տեղական բնապահպանական կանոնակարգերին և միջազգային լավագույն փորձին համապատասխանելու կարողությամբ: Այս ամենը բնավ չի նշանակում, որ հանքարդյունաբերությունը կարելի է իրականացնել ամեն տեղ: Սա պետք է հաշվեկշիռ լինի արդյունահանվող բնական ռեսուրսների առկայության և քանակի և այդ բնական ռեսուրսներն արդյունահանելու տնտեսական, սոցիալական և բնապահպանական կենսունակության միջև: Բարեբախտաբար, տասնամյակների փորձի և հետազոտությունների ու զարգացման վրա ծախսված միլիոնավոր դոլարների շնորհիվ այժմ կարելի է լավագույն փորձի շրջանակներում կառավարել գրեթե ցանկացած ծրագիր:  Շատերը կզարմանան, որ Նոր Զելանդիայի նման երկրում գործող հանք կա համարյա քաղաքի կենտրոնում: Անմիջապես լողափների մոտ հանքեր կան Իտալիայի Սարդինիա կղզու վրա, Ավստրալիայում և ԱՄՆ-ում բազմաթիվ հանքեր գնտվում են փոքր և մեծ քաղաքների հարևանությամբ: Այդուհանդերձ, այս ծրագրերը կառավարվում են այնպես, որ համայնքի և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները նվազագույնի հասցվեն: Ինչպես արդեն նշեցի, մարդկային գործունեության ցանկացած տեսակ ինչ-որ ազդեցություն ունի: Սակայն, որպես ակադեմիական գիտելիքներ և պրակտիկ փորձ ունեցող բնահահպանական թիմ, մեր դերն է անել այնպես, որպեսզի այս ազդեցությունները չեզոքացվեն և ծրագիրը կառավարվի բնապահպանական տեսանկյունից պատասխանատու և տնտեսական տեսանկյունից կենսունակ եղանակով: Այսպիսով, Հայաստանի բնական ռեսուրսները կարող են զարգացվել` ներգրավելով ներդրումներ և օգուտ բերելով տեղական համայնքներին և երկրին:

 

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD_%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/31/