հետ

Հարցազրույց Գեոթիմ ՓԲԸ Բնապահպանական և Սոցիալական Ծրագրերի համակարգող Արմեն Ստեփանյանի հետ

Գեոթիմ ՓԲԸ-ի մայր ընկերությունը բրիտանական Lydian International limited կազմակերպությունն է, որը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում (Կանադա):

Նախքան սկսելը` պատմեք Ձեր մասին ¨ այն ընկերության մասին, որը ներկայացնում եք:

Մասնագիտությամբ ես բնապահպան ճարտարագետ եմ, ունեմ բակալավրի գիտական ասիտճան քիմիական ճարտարագիտության, մագիստրոսի կոչում` բնապահպանական ճարտարագիության, ¨ MBA` ֆինանսների ոլորտում, ինչպես նա¨ տեխնիկական գիտությունների թեկնածու եմ: Նախքան Lydian ընկերությունում աշխատելը, ես աշխատել եմ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգա-նոոսֆերայի հետազոտությունների կենտրոնում (ԷՆՀԿ) որպես ավագ գիտաշխատող` ղեկավարելով Կենտրոնական անալիտիկ լաբորատորիան: Այնուհետ¨ ես նա¨ աշխատել եմ ՀՀ Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում` որպես ռադիոակտիվ թափոնների կառավարման գլխավոր մասնագետ: ԷՆՀԿ-ում աշխատելու ժամանակաշրջանում ես նա¨ ընդգրկված եմ եղել Քաղաքացիական հետազոտությունների ¨ զարգացման հիմնադրամի (CRDF), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) ¨ ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորված մի շարք ծրագրերում:

Ես անցցել եմ Lydian ընկերություն աշխատանքի 2007 թվականին` որպես բնապահպանական ¨ սոցիալական մենեջեր: Lydian-ը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ թափանցիկության ¨ պատասխանատու զարգացման վրա, որտեղ հոգածությունը շրջակա միջավայրի ¨ տեղական համայնքների հանդեպ մեծագույն կար¨որություն ունի: Ես մտնում եմ ընկերության Կորպորատիվ կառավարման խմբի մեջ, ¨ իմ դերը կայանում է զարգացմանը շրջակա միջավայրի նկատամբ հավասար ուշադրություն ապահովելու, ինչպես նա¨ մեր ներկայությունը ազդակիր համայնքների համար ¨ նյութապես ¨ կայունապես շահավետ դարձնելու համար: Իմ աշխատանքի մասին ես զեկուցում եմ Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC), որը հանդիսանում է Համաշխարհային Բանկի խմբի անդամ ¨ Lydian-ի խոշորագույն բաժնետեր: Ամուլսարը լիովին նորհայտնագործություն է, ¨ մենք իդեալական հնարավորություն ունենք` այն պատասխանատու ¨ օրինակելի ձ¨ով զարգացնելու:

Շրջակա միջավայրի մշտադիտարկման ինչպիսի՞ տեսակներ եք իրականացնում: Ինչպիսի՞ն են Ամուլսարի բնակլիմայական պայմանները:

Մենք սկսել ենք բնապահպանական մոնիթորինգը դեռ¨ս 2007 թ.` շրջակա գետերի մակեր¨ութային ջրերի նմուշարկմամբ ¨ վերլուծությամբ: Հետագայում դիտարկումը համալրվեց ստորերկրյա ջրերի, օդի (ներառյալ փոշու պարունակութան վերլուծությունը), հողի ¨ կենսաբազմազանության ուսումնասիրություններով: Մեր բոլոր բնապահպանական ¨ սոցիալական ծրագրերն ու գործողությունները համաձայնեցված են IFC-ի համապատասխան ստորաբաժանումների հետ ¨ համապատասխանում են լավագույն միջազգային փորձի չափանիշներին: Այսօր մենք ունենք տվյալների խոշոր ¨ ընդլայնվող բազա: Այն հիմք է ծառայում բանկային տեխնիկատնտեսական հիմավորման (ՏՏՀ), ու շրջակա միջավայրի ¨ սոցիալական ազդեցության գնահատաման (ESIA) համար, որոնք մեզ համար այժմ իրականացնում է բրիտանական Wardell Armstrong International խորհրդատվական ընկերությունը: ESIA-ն պատրաստված է տեղական ¨ միջազգային ստանդարտներին ¨ լավագույն պրակտիկաներին համապատասխան: Այն կազմվում է բանկային ՏՏՀ-ի հետ զուգահեռ, որպեսզի ներառի պլանավորվող գործողություններում բոլոր ռիսկերի կանխարգելիչ ¨ մեղմման քայլերը:

Ինչ վերաբերում է կլիմային, ապա ամառն Ամուլսարում պաղ է ու կարճատ¨, ձմեռը` երկար, ձյան առատ տեղումներով:

Դուք արդեն որոշե՞լ եք հանքաքարի արդյունահանման մեթոդը:

Առայժմ ոչ, դա կախված է տեխնիկատնտեսական հիմնավորումից, որն այժմ նածագծման փուլում է, սակայն ըստ ամենայնի շահագործումն ընթանալու է բաց եղանակով: Նախագծման փուլում մենք հաշվի ենք առնում բնապահպանական վերահսկողության ¨ ռիսկերի կանխարգելման բոլոր անհրաժեշտ մեթոդները, որպեսզի խուսափենք ¨ նվազագույնի հասցնենք ազդեցությունը: Ամուլսարի վրա չկան ծառեր, ինչն անշուշտ միանգամից նվազագույնի է հասցնում ազդեցությունը:

Սովորաբար, բացահանքը մեծացնում է շրջակա տարածքների` փոշով աղտոտման վտանգը: Ինչպե՞ս եք պատրաստվում այն չեզոքացնել:

Փոշին առաջանում է արտադրության ժամանակ, ¨ դրա մեծ մասը նստում է շատ սահմանափակ շառավղով` արդյունահանման վայրից մեկ կիլոմետրի սահմաններում: Փոշու դեմ նախատեսված են նա¨ ծառերիպաշտպանիչ շարքեր, որոնք մենք պատրաստվում ենք տնկել հանքավայրի շուրջ:

Գործող օրենսդրությունը հանքավայրի սանիտարական պաշտպանիչ գոտին սահմանում է 1000 մետր շրջակայքով: Մեզ ամենամոտիկ գյուղը` Սարալանջը, գտնվում է ուղիղ գծով 5,3 կմ հեռավորության վրա: Այլ հինգ մոտակա գյուղերը` Սարավանը, Կեչուտը, ՈՒղեձորը, Գնդեվազն ու Գորայքը, գտնվում են 5,5 – 8 կմ հեռավորության վրա: Ջերմուկից մենք գտնվում ենք 12,5 կիլոմետր հեռավորության վրա: Անկախ քամիների ուժից ¨ ուղղությունից, շրջակա գյուղերի` փոշով աղտոտումը բացառվում է: Այնուամենայնիվ, “Գեոթիմն” արդեն տարածք է վարձակալել Գնդեվազում տեղակայվելիք տնկարանի համար: Այնտեղ աճեցված ծառերը կտնկվեն Ամուլսարում՝ 3-5 պաշտպանիչ շերտերով: Առաջին սերմերը ցանվելու են արդեն իսկ այս տարի:

Այսպիսով, փոշին չի աղտոտի մոտակա գյուղերը, սակայն ինչպե՞ս կարող է ազդել հանքում աշխատողների վրա: Ինչպիսին կլինի փոծու բաղադրությունը:

Հիմնականում նույնը ինչ ունեն հանքավայրը կազմող ապարները ¨ հանքաքարը: Հորատհանուկների տարրալուծման արդյունքները ցույց են տալիս, որ փոշին առողջության համար վտանգ չի ներկայացնում: Ապարն ամբողջությամբօքսիդացված է. այսինքն, եթե նույնիսկ այնտեղ ժամանակին եղել են ծծմբային միացություններ, դրանք վաղուց հողմնահարվել են, իսկ փոշու մեջ ծանր մետաղների միջին բաղադրությունը չի գերազանցում սահմանային թույլատրելի նորմերը:

Արդյոք որոշվա՞ծ է արդեն հանքաքարի հարստացման մեթոդը:

Դեռ ոչ. տվյալ պահին մենք գտվում ենք տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում, որի շրջանակներում մենք դիտարկում ենք ոսկու կորզման բոլոր ողջամիտ տարբերակները: տեղին է նշել, որ բնապահպանական սոցիալական հարցերը որոշիչ դեր են խաղում որոշոմների կայացման ժամանակ:

Որքանո՞վ են շրջակա համայնքները տեղյակ նախագծի մասին, ¨ ինչպիսի՞ն են բնակչության սպասելիքները:

Մենք կիրառում ենք մի քանի գործիք, որպեսզի բարձրացնենք երեք մոտակա համայնքների` Սարավանի, Գնդեվազի և Գորայքի տեղեկացվածությունը: Մեր աշխատակազմի մեջ ընդգրկված է համայնքների հետ կապերի պատասխանատու, որը առնվազն շաբաթը մեկ անգամ այցելում է ամեն մի համայնք, հանդիպում տեղաբնակների և տեղական կոմիտեների հետ, որոնք ստեղծվել են ընկերության և համայնքների փոխհարաբերությունները հեշտացնելու համար: Որպեսզի ամբողջ համայնքի շահերը հնարավորինս լիակատար ներկայացված լինեն, կոմիտեն իր մեջ ներառում է բնակչության բոլոր խմբերն ըստ զբազվածության ոլորտի` տեղական ինքնակառավարում, առողջապահություն, կրթություն, բիզնես: Մենք նաև նախատեսել ենք բողոքների մեխանիզմ, որպեսզի հավաքագրենք և վերլուծենք բոլոր խնդիրները և բողոքերը, որոնք կարող են ունենալ գյուղերի բնակիչները: Մեկ այլ տեղեկատվական միջոց, որը մենք օգտագործում ենք, փոքր ամսաթերթ է, որը մենք նախատեսել ենք այդ համայնքների համար և տարածում ենք դրանց սահմաններում:

Նախագծից սպասումները զարմանալի չեն. այս գյուղերում զբաղվածությունն, իհարկե, թիվ մեկ խնդիրն է: Մեր կադրային քաղաքականության առաջնահերթություններից է պատրաստել և գործի ընդունել տեղական կադրեր: Որպես այդ քաղաքականության մաս` մենք ամբողջությամբ հոգում ենք այդ գյուղերի` երկրաբանություն և լեռնագործություն ուսուցանողող ուսանողների ուսման վարձերը: 2 – 3 տարուց հետո մենք հույս ունենք գործի ընդունել ոչ միայն տեղական բանվորներ կամ վարորդներ, այլ նաև ուսումնառություն ստացած մասնագետներ` երկրաբաններ և լեռնայինճարտարագետներ, որոնք կկարողանան աշխատանքի տեղավորվել ըստ մասնագիտությանիրենցտանը:

Ինչ վերաբերում է այլ սոցիալական պատասխանատվության ծրագրերին, ապա կարելի է նշել ոռոգման և խմելու ջրի համակարգերը, ջրի մաքրման սարքը, աղբահանության կազմակերպումը, ծառերի տնկարանի ստեղծումը, գրադարանը, ճանապարհների վերանորոգումը, ցենտրիֆուգայի ձեռքբերումը տեղական բուժհաստատության համար:Եվ սա միայն մի մասն է այն նախաձեռնությունների, որոնց մեջ մենք մասնակցություն ենք ունեցել: Այս տարի մենք նաև հաստատել ենք Սարավանի գազիֆիկացիային աջակցելու ծրագիրը, համաձայն որի գյուղ կբերվի գազի խողովակ` մի քանի կիլոմետրի վրա գտնվող մագիստրալ գազատարից: “Գեոթիմ” ընկերության ղեկավարությունը նաև որոշել է տեղափոխել օժանդակողձեռնարկությունների մեծ մասը տեղական համայնքներ: Դրանք կլինեն նմուշների համար պայուսակների արտադրություն, տրանսպորտ և այլն:

Շնորհակալություն

Արամ Գարեգինյան, Արմինֆո

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/11/