հետ

Ամուլսարի ծրագիր. Գեոթիմի ուղերձը

Գեոթիմ ընկերությունը մշտապես փորձում է ապահովել բոլոր շահագրգիռ կողմերին տեղեկատվությամբ և պատասխանել բոլոր հետաքրքրող հարցերին: Ցանկանում ենք ևս մեկ անգամ անդրադառնալ ծրագրի շուրջ որոշ բարձրաձայնված հարցերի և առանձնացնել մի քանի կարևոր կետ:

Գեոթիմ ընկերությունը, որին պատկանում է Ամուլսարի ծրագիրը, հայաստանյան կազմակերպություն է, որը աշխատում է հայաստանյան օրենսդությանը համապատասխան: Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Լիդիան ինթերնեյշնլ ընկերությանը:

Լիդիան ինթերնեյշնլը բաց բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետոմսերը պատկանում են աշխարհի տարբեր երկրներում հազարավոր ներդրողների: Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել ընկերության բաժնետոմսերը՝ ինչպես միջազգային ֆոնդային բորսայում ցուցակված ցանկացած այլ ընկերության դեպքում: Լիդիան ինթերնեյշնլը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ընկերության գլխամասը գտնվում է Միացյալ Թագավորությունում:

Հարկ է նշել, որ Ամուլսարի ծրագիրը միջազգային ներդրումային առաջին նախագիծն է Հայաստանում, որ ներկայացնում է միջազգային հեղինակավոր ինստիտուցիոնալ ներդրումային կազմակերպությունների և բանկերի նման ցանկ, որոնցից շատերը առաջին անգամ են ներդրումներ իրականացնում Հայաստանում: Լիդիանի որոշ ինստիտուցիոնալ բաժնետերերի մասին տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Լիդիան ինթերնեյշնլը զգալի ջանքերի շնորհիվ է կարողացել ներկայացնել Հայաստանը որպես ներդրումների համար նպաստավոր ուղղություն: Աշխարհում այլ հանքային ծրագրերում նպաստավոր ներդրումների հնարավորություններ կան Ավստրալիայում, Կանադայում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում և այլուր: Կարծում ենք, որ նման ներդրումներ Հայաստան բերելը մեծ հաջողություն է: Այս ծրագրի հաջողությունը կմեծացնի նաև հետագայում Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում միջազգային ներդրումների հնարավորությունը:

Վստահությունը ամենաբարդ ձեռքբերվող կապիտալն է՝ հատկապես տնտեսական վայրիվերումների այս ժամանակներում: Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք ձեռք բերել հեղինակավոր ներդրոողների վստահությունը: Այսօր թե՛ ընկերության, թե՛ երկրի համար այդ վստահությունը պահպանելը նոր մարտահրավեր է:

Ընկերությունը դեռևս որևէ եկամուտ չի ստացել Ամուլսարից, և արդյունաբերությունը նախատեսվում է սկսել 2015 թվականից: 2007-ից ի վեր սակայն արդեն 50 միլիոն դոլարի ներդրում է իրականացվել ծրագրում, ապահովելով բարձր վճարվող աշխատատեղեր, տնտեսական զգալի ակտիվություն և շոշափելի սոցիալական առաջընթաց շրջակա գյուղերում: Ծրագրի ազդակիր համայնքներում այսօր ներգաղթ է գրանցվում:

Գեոթիմն այսօր ապահովում է ոչ միայն ավելի քան 160 աշխատատեղ շրջակա գյուղերում, այլև իր թիմում ունի բարձրակարգ հայաստանյան մասնագետներ՝ երկրաբանների, ինժեներներ, քարտեզագետներ, էկոլոգներ, կենսաբաններ և այլն:

Հարկ է ընդգծել, որ ֆինանասական տեսանկյունից Հայաստանը նման նոր ներդրումային ծրագրից ավելի շատ է շահում, քան առաջնային ներդրումը ներգրավող ընկերությունը: Երբ ծրագիրն արդեն սկսի եկամուտ բերել, ընկերությունը մոտավոր հաշվարկով ստանալու է արդյունահանվող մեկ ունցիա ոսկու արժեքի 24%: Մոտավորապես նույնքան՝ 22% ստանալու է պետական բյուջեն՝ միայն վաճառքից ստացված հարկերի և ռոյալթիների տեսքով: Մնացած 54%-ը կապիտալ ձեռքբերումներն ու գործառնական ծախսերն են, որոնց մի զգալի մասը նույնպես ներդրվելու է Հայաստանում՝ աշխատավարձերի, շինարարության, ծառայությունների դիմաց վճարների և այլ ծախսերի տեսքով:

Բնապահպանական մտահոգությունների մասին

Ծրագրի բնապահպանական կառավարումը օրինակելի է՝ միջազգային բարձր չափանիշների և լավագույն փորձի համապատասխան: Երկրաբանահետախուզական աշխատանքների սկզբից ընկերությունը աննախադեպ միջոցներ, ժամանակ և ջանքեր է ներդրել ապահովելու, որ ծրագրի միջազգային Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը իրականացվի լավագուն միջազգային ընկերությունների կողմից և ամենաարդյունավետ միջոցառումները ներառվեն ծրագրում:

Սա ոչ միայն Լիդիանի խոշոր բաժնետերերի՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պահանջն է, սա նաև Հայաստանում իսկապես միջազգային բարձր մակարդակի հանքային ծրագիր ստեղծելու մեր պատրաստակամությունն է: Ընկերության ղեկավար թիմի անդամները ունեն նման բարձրակարգ ծրագրերում աշխատելու երկարամյա փորձ այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան, Իսպանիան և այլն:

Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը նախատեսվում է հրապարակել ավելի ուշ այս տարի:

Հայաստանը կարող է ունենալ միջազգային զգալի ներդրումների և հանքարդյունաբերության ոլորտի կայուն և բնապահպանական տեսանկյունից լավ կառավարվող զարգացման հնարավորություն, որից կշահեն երկիրն ու ժողովուրդը: Ժամանակակից տեխնոլոգիաները ընձեռում են հանքային ծրագրերի լավագույն բնապահպանական կառավարման բոլոր հնարավորությունները և աշխարհում նման հարյուրավոր օրինակներ կան:

Հենց անցյալ շաբաթ Ավստալիան, որը աշխարհի առաջատար հանքարդյունաբերող և արտահանող երկրներից է արդեն երրորդ անգամ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության “Բարեկեցիկ կյանքի” վարկանիշում առաջատարը ճանաչվեց “Ամենալավ արդյունաբերական երկրների” շարքում: Ավստրալիային հետևում են Շվեդիան և մեկ այլ խոշոր հանքարդյունաբերական երկիր՝ Կանադան:

Սա ապացուցում է, որ լավ կառավարվող հանքարդյունաբերությունը կարող է զգալի ներդրում ունենալ տնտեսության մեջ՝ միաժամանակ ապահովելով բարեկեցություն և բնապահպանական խնդիրների պատշաճ լուծումներ:

Ամուլսարի ծրագիրը հենց նման օրինակ է:

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD.-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/33/