հետ

Ամուլսարի ծրագիր: Հարց և պատասխան

Լիդիան Ինթերնեյշնլը և դուստր ընկերությունը՝ Գեոթիմ ՓԲԸ-ն, հուլիսի 20-23-ը իրականացրեցին Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) շուրջ քննարկումներ՝ Ամուլսարի հարակից Գորայք, Գնդեվազ և Սարավան համայնքներում, Ջերմուկում և Երևանում: Քննարկումներին մասնակցեցին համայնքների բնակիչները, հանրային և մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների, միջազգային ֆինանասական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և ծրագրով հետաքրքրված անհատներ:

Լիդիանը և Գեոթիմը շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ քննարկման, հարցերի և առաջարկությունների համար: Դրանք հաշվի կառնվեն և կներառվեն ԲՍԱԳ հավելվածում, որը կհրապարակվի վերջնական ԲՍԱԳ-ում, այս տարվա ավարտին:
Հայաստանում առաջին անգամ է իրականացվում միջազգային ԲՍԱԳ Էկվատորյան (հավասարեցման) սկզբունքների հիման վրա: Ընկերությունը ավելի քան 5 տարվա աշխատանք և մի քանի միլիոն դոլար է ներդրել հետազոտությունները Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) չափանիշներով իրականացնելու համար:

Ամուլսարի հնարավոր բնապահպանական և սոցիալական ռսիկերը հայտնաբերելու և կանխարգելիչ և մեղմացուցիչ միջոցառումների առաջարկների վրա աշխատել են ավելի քան 50 միջազգային և տեղական գիտնականներ և մասնագիտական կազմակերպություններ: ԲՍԱԳ-ը հրապարակվել է մայիսի 27-ին և հասանելի է Գեոթիմի և Լիդիանի կայքում: Այն մանրամասն հետազոտություններով 5 հատորից բաղկացած աշխատանք է: Այս ծավալի աշխատանքը դժվար է ներկայացնել միքանի էջում: Այնդուհանդերձ, առաջարկում ենք համառոտ հարց ու պատասխանհաճախ տրվող որոշ հարցերի շուրջ: Հարցերը ներառում են թե՛ քննարկումների ընթացքում հնչած, թե՛ տարվա ընթացքում շահագրգիռ կողմերի հնչեցրած որոշ հարցեր:

 

  
ԲՍԱԳ շուրջ քննարկումներ երեք համայնքներում, ինչպես նաև Ջերմուկում և Երևանում

  1. Ի՞նչ է կույտային տարրալվացումը և ինչով է կույտային տարրալվացմանհարթակը (ԿՏՀտարբերվում պոչամբարից:

Ամուլսարում կիրառվելիք կույտային տարրալվացման դեպքում հանքաքարը մանրեցվում է և տեղադրվում հատուկ նախագծված հարթակի վրա՝ կույտի տեսքով: Որից հետո կույտի միջով անցնում է ցիանային նոսր լուծույթ, որը տարրալուծում է ոսկին:  Ոսկով հարստացած լուծույթը հավաքվում է կույտի հիմքում և մղվում է գործարան, որտեղ ոսկին անջատվում է լուծույթից: Սա ամբողջովին փակ ցիկլ է՝ առանց որևէ արտադրական արտահոսքի:  Ծրագրի ավարտից հետո շրջանառությունը շարունակվում է հատուկ մշակման պրոցեսով՝ մնացորդային ցիանիդը չեզոքացնելու համար: Այսպիսով՝ կույտը (մանրացրած հանքաքարը) մաքրվում է ցիանիդից: Այլ մետաղների պարունակությունը կույտում նույնն է, ինչ բնականից առկա է հանքաքարում: Կույտն այնուհետև կպատվի կավաշերտով, հողի բերրի շերտով և խոտածածկույթով:
Մինչդեռ մյուս մեթոդի դեպքում հանքաքարը աղվում է, ոսկին առանձնացվում է իսկ լուծույթը իր հետ տանում է մնացորդային նյութերը: Դա աղացած հանքաքարի և ջրի խառնուրդ է, որ սովորաբար կոչվում է “պոչանք”: Այն մղվում է արհեստական պատրաստված ամբար և նստեցման ավազան:

Որքա՞ն է Ամուլսարում ոսկու պարունակությունը հանքաքարում և որքանէ լինելու տարեկան միջին արտադրողականությունըԱրդյոք աշխարհումկան այլ համանման հանքավայրեր:

Ոսկու միջին պարունակությունը Ամուլսարում 0.78 գրամ է՝ մեկ տոննա հանքաքարում: Տարեկան միջին արտադրողականությունը 10 միլիոն տոննա հանքաքար է լինելու: Համադրելի չափանիշներով շատ հանքավայրեր կան:  Քրիփլ Քրիք և Վիկտոր հանքավայրը ԱՄՆ Կոլորադո նահանգում ունի 0.55 գ տոննայում ոսկու պարունակություն և տարեկան 23.5 միլիոն տոննա արտադրողականություն: Նեվադա նահանգում Կորտես հանքավայրի միջին պարունակությունը տոննայում 0.58 գ, արտադրողականությունը՝ 23.1 միլիոն տոննա: Կիշլադագ հանքավայրը, որը տնօրինում է կանադական ընկերություն Թուրքիայում  ունի 13,5 միլլիոն տոննա արտադրողականություն, 0.72 գրամ պարունակությամբ: Իգլ Գոլդ նախագիծը Կանադայում արտադրելու է տարեկան 10 միլիոն տոննա հանքաքար, միջինը՝ 0.82 գրամ պարունակությամբ: Աշխարհում գոյություն ունեցող հանքավայրերի միջին պարունակությունը տոննայում 0.82 գրամ ոսկի է (visualcapitalist.com)

Ինչպես է կառավարվելու ցիանիդը

Ամուլսարի ծրագրի համար մշակվել է ցիանիդի կառավարման պլան՝ Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին համապատասխան: Լիդիանը դառնալու է այդ նախաձեռնության անդամ:
Ցիանիդի նոսր լուծութի (0.05%) միջոցով ոսկին կորզվում է մանրացված հանքաքարից: Ջրի հետ խառնած ցիանիդը մտնում է փակ համակարգ, իսկ pH (թթվայնությունը) վերահսկվում է կրաքարի ավելացմամբ՝ ցիանաջրածնի առաջացումը կանխելու նպատակով: Կտեղադրվեն նաև արտահոսքի և գազի հայտնաբերման սարքավորումներ և կիրականացվի օդի և ստորերկրյա ջրերի որակի մշտադիտարկում՝ կանխելու բնական միջավայր ցիանիդի արտահոսքի ռիսկը: Ցիանային լուծույթի արտահոսքը կհանգեցնի նաև ոսկու կորուստի: Հետևաբար, ցանկացած ժամանակակից հանք, ներառյալ Ամուլսարը, նախագծվում է այնպես, որ բացառվի արտահոսքը բնական միջավայր՝ կանխելու  թե՛ բնապահպանական, թե՛ տնտեսական կորուստները:   
Այս տեխնոլոգիան հաջողությամբ կիրառվում է մի քանի տասնյակ տարի այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Չիլին, Կանադան և այլն:
Աշխարհում արտադրվող 1.1 միլիոն տոննա ցիանիդի միայն 6% է օգտագործվում ոսկու կորզման համար ռեագենտ արտադրելու նպատակով: Մնացած 94%-ը կիրառվում է այնպիսի ճյուղերում ինչպիսիք են նայլոնի, պլաստիկի, սոսնձող նյութերի արտադրության, կոսմետիկայի, դեղագործության և այլ ոլորտներում: (cyanidecode.org).

Հանքավայրում կա՞ ուրան կամ ռադիացիայի վտանգ:

Ոչ: Ամուլսարը ոսկու հանք է լինելու և հանքաքարում ուրանի պարունակության հետքերը աննշան են: Հայաստանյան և միջազգային մասնագետների կողմից իրականացրած գիտական հետազատությունները հետևողականորեն ցույց են տվել, որ ռադիացիայի մակարդակը Ամուլսարում թույլատրելի սահմաններից զգալիորեն ցածր է, ավելի ցածր, քան Երևանում:

Արդյո՞ք ենթակառուցվածքները սեյսմակայուն են:

Համապատասխան սեյսմիկ հաշվարկները ներառված են հանքավայրի նախագծի մեջ: Նման տեխնոլոգիաներ են կիրառվում Չիլիում կամ Պերույում, որտեղ երկրաշարժեր հաճախ են լինում: Հանքավայրի ենթակառուցվածները, ներառյալ՝ դատարկ ապարների լցակույտը, կույտային տարրալվացման հարթակը, կուտակման ավազանները և վերամշակման ֆաբրիկան կառուցվելու են երկրաշարժերի համար նախատեսված կայունության միջազգային բոլոր չափանիշներով: Ամուլսարի մոտակա խզվածքը Փամբակ-Սևան-Սյունիք խզվածքն է, որը Ամուլսարի հանքավայրից 10 կմ դեպի հյուսիս է:  Այն չի հարուցել մեծ երկրաշարժ վերջին մոտ 10.000 տարիներին: Սեյսմիկ ակտիվության քիչ հավանական դեպքի համար իրականացվել է լրացուցիչ ռիսկերի կանխարգելման վերլուծություն, որը ներառվել է թույլտվությունների մաս կազմող տեխնիկական հետազոտություններում:

Սևանա լիճը ազդեցություն կկրի՞:

Ոչ, չի կրի: Այս հարցը կարելի է բաժանել երկու մասի. 1. իրավական տեսանկյունից հանքաքարի վերամշակման ենթակառուցվածքները Սևանի անմիջական ազեցության գոտուց դուրս են, որը Սևանի մասին օրենքով և կառավարության համապատասխան որոշմամբ ընդլայնվել է Սպանդարյան-Կեչուտ և Կեչուտ-Սևան թունելների շուրջ բուֆերային գոտով (3 կմ) : 2. բնապահպանական տեսանկյունից՝ կույտային տարրալվացման հարթակից, դատարկ ապարների լցակույտից և բացահանքերից ջրերի հոսքը նախագծված է, կառուցվելու և կառավարվելու է այնպես, որ աղտոտիչները չունենան արտաքին միջավայր որևէ արտահոսք: Այսպիսով, ոչ միայն Սևանը, այլև շրջակա բնական ընկալիչները՝ ջուրը, հողը և օդը խստորեն պաշտպանվելու են: Ընկերությունը տեղի համայնքների և ՀԿ-ների հետ համատեղ կիրականացնի ջրի, օդի և հողի մշտադիտարկում՝ բացառելու աղտոտումը:

Ջերմուկ քաղաքը և հանքային ջրերը կենթարկվե՞ն բնապահպանականազդեցության:

Ոչ: Ծրագիրը նախագծվել է և փորձարկումներ են իրականացվել ապահովելու համար բոլոր ջրային ռեսուրսների, ներառյալ՝ Ջերմուկի հանքային ջրերի վրա ազդեցության բացակայությունը: Ջերմուկը բացահանքերից 10 կմ հեռավորության վրա է: Ի լրումն՝ 2013 թ. լայնածավալ իզոտոպային հետազոտություն է իրականացվել, որը ցույց է տալիս, որ Ջերմուկի աղբյուրները տարբեր են Ամուլսարին առնչվող աղբյուրներից: Տեղական և միջազգային փորձագետների կողմից իրականացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ հաշվի առնելով զգալի հեռավորությունը  հանքավայրի աղմուկը և փոշին քաղաքի վրա ազդեցություն չեն ունենա: Հանգստավայրերի շրջակայքում գործող հանքավայրերի օրինակներ կան: Օրինակ՝ Քրիփլ Քրիք և Վիկտոր հանքավայրը, որը Քրիփլ Քրիք քաղաքից 1 կմ-ից պակաս հեռավորության վրա է:
Հանքավայրի որոշ հատվածներ տեսանելի կլինեն Ջերմուկից, սակայն իրականացվել են լայնածավալ հետազոտություններ տեսանելիությունը նվազագույնի հասցնելու միջոցներ ներդնելու ուղղությամբ:    

Ծանր մետաղների պարունակությունը կավելանա՞ պայթեցումների ևհանքաքարի վերամշակման արդյունքում:

Ոչ: Ծանր մետաղների պարունակությունը վերամշակված հանքաքարում կամ պայթեցումների արդյունքում առաջացած փոշում նույնն է, ինչ այսօր է՝ բնական վիճակում:

Ամուլսարի հանքաքարը սուլֆիդայի՞ն էթե՞ օքսիդայինՈ՞րն էտարբերությունը:

Ամուլսարի հանքաքարը օքսիդային է: Օքսիդային հանքաքարը տարբեվում է սուլֆիդայինից նրանով, որ օքսիդայինը չունի թթվային ապարների դրենաժի պոտենցիալ: Այսինքն՝ հանքաքարը ինքնին թթվային ապարների դրենաժ առաջացնող չէ:  

Ի՞նչ է թթվային ապարների դրենաժը և արդյոք այն կառաջանաԱմուլսարում

Թթվային ապարների դրենաժը թթվային ջրերն են, որոնք առաջանում են երբ սուլֆիդային ապարները բաց են օդի կամ ջրի համար և բնական քիմիական ռեակցիայի միջոցով առաջացնում են ծծմբական թթու: Սա կարող է տեղի ունենալ թե՛ բնական պայմաններում, թե՛ հանքարդյունաբերության ժամանակ, և կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին: Թեև Ամուլսարի հանքաքարը սուլֆիդային չէ, սակայն դատարկ ապարների մի մասը ունի ծծմբի ցածր պարունակություն հանքայնացված պիրիտներում, որ առկա է բնականից: Այն ունի թթվային ապարների դրենաժ առաջացնելու պոտեցիալ: Դա կանխելու համար դատարկ ապարների լցակույտը նախագծված է այնպես, որ նախ՝ թթվայնություն առաջացնելու պոտենցիալ ունեցող շերտը պատվի թթվայնություն առաջացնելու պոտենցիալ չունեցող շերտով՝ թթվային ապարների դրենաժը նվազեցնելու համար: Բացի այդ, դատարկ ապարների հետ առնչվող բոլոր ջրերը կհավաքվեն ջրահեռացման համակարգով ավազանի մեջ և պոմպով հետ կմղվեն՝ արտադրական պրոցեսում օգտագործվելու համար: Հանքի փակումից հետո ջուրը կենթարկվի պասիվ մաքրման, մնացորդային ազդեցությունները կանխելու նպատակով:     

Որո՞նք են կենսաբազմազանության հետ կապված խնդիրներըինչպե՞ս ենդրանք կառավարվելու:

Հայաստանյան և միջազգային կազմակերպություների և փորձագետների ավելի քան 7 տարվա ելակետային ուսումնասիրությունների և մանրամասն հետազոտությունների արդյունքում մշակվել է Կենսաբազմազանության կառավարման համապարփակ ծրագիր: Ծրագրի նպատակն է հանքի գործունեության ընթացքում ապահովել “հաշվեկշռի ոչ մի կորուստ”: Սա նշանակում է, որ ծրագրի ազդեցությունը կենսաբազմազանության վրա պետք է հավասարակշռվի համապատասխան միջոցառումներով, որոնք ուղղված են ազդեցություններից խուսափելուն կամ դրանք մեղմացնելուն՝ վերականգնողական և զգալի մնացորդային ազդեցությունների փոխհատուցման ծրագրերի միջոցով: Այս նպատակով Լիդիանը պարտավորվել է իրականացնել “կենսաբազմազանության փոխհատուցում”: Սա պահպանության ծրագիր է, որը պետք է իրականացվի Ամուլսարի մոտակայքում, կենսաբազմազանության վրա մեղմացման ոչ ենթակա ազդեցությունները փոխհատուցելու համար:  Հայաստանյան Կարմիր գրքում ներառված տեսակների դեպքում իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ, ներառյալ՝ մանրակրկիտ հետազոտական ծրագիր Մատնունի Ծիրանավոր բուսատեսակը Ամուլսարից տեղափոխելու, պահպանելու և հանքարդյունաբերության ավարտից հետո բնական կենսամիջավայր վերադարձնելու ուղղությամբ: Ինչպես նաև բազմակողմանի ելակետային ուսումնասիրություն է իրականացվում ընդհանուր տարածքում գորշ արջի վերաբերյալ:

Ի՞նչ հնագիտական գտածոներ են հայտնաբերվել Ամուլսարում:

Ընկերությունը 2011 թվականից պատվիրել և ֆիանասավորել է հնագիտական ուսումնասիրություններ տեղական և միջազգային փորձագետների: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 75 պոտենցիալ հնագիտական վայր, որոնք ծրագրի ազդեցության գոտում են: Հնագիտական պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող վայրերը ներառում են գերեզմաններ, գերեզմանատներ, դամբարաններ և կառուցվածքային ավերակներ: Մեծ մասի դեպքում հնագիտական արժեքը պետք է գնահատվի: Տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը ներառում են կավե իրերի մնացորդներ և օբսիդիանից գործիքներ: Հնագիտական խնդիրներին առնչվող գործողությունները համակարգելու համար մշակվել է Մշակութային ժառանգության կառավարման պլան: Այն ներառում է ծրագրի տարածքում մշակութային ժառանգության պոտենցիալ վայրերի ուսումնասիրության և անհրաժեշտության դեպքում՝ ծրագրի հետ կապված աշխատանքներ իրականացնելուց առաջ պեղում իրականացնելու պարտավորություն: Ընկերությունը պարտավորվել է հոգալ պեղումների և պահպանման բոլոր ծախսերը:

Որո՞նք են հնարավոր առողջապահական ազդեցությունները:

Հանքի նախագիծը և կառավարումը ապահովում է համայնքների, հողի, անասունների կամ բերքի վրա հանքի պոտեցնիալ ազդեցության բացակայություն: Ծրագրի ԲՍԱԳ-ը ներառում է համայնքների առողջության և անվտնագության հետ կապված բոլոր հարցերը ներառյալ՝ ծրագրի հետ կապված ռիսկերը, օրինակ՝ վարակիչ հիվանդությունները, միջատների միջոցով տարածվող հիվանդությունները, սեռավարակները, սնուցման հետ կապված խնդիրները, պատահարները և վնասվածքները, առողջապահական ենթակառույցները: Որպես ԲՍԱԳ-ի մաս կազմվել է Համայնքի առողջության և անվտանգության մանրամասն պլան, որը ներառում է հանրային առողջության ապահովման համար մեղմացման և կառավարման միջոցառումները:

Ինչպե՞ս  է կառավարվելու ջուրը ծրագրի տարածքում և ինչպես դա կարողէ ազդել գյուղատնտեսությանև անասնապահության վրա:

Ջրի կառավարման ռազմավարությունը հիմնված է մեկ կարևոր սկզբունքի վրա. ծրագրի ենթակառուցվածքներին առնչվող ջրերը բաց չեն թողնվի բնական միջավայր, մինչև չանցնեն համապատասխան մշակում և չհամապատասխանեն Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չափանիշներին:   
Հանքի զարգացման և շահագործման ողջ ընթացքում կիրականացվի ջրի համապարփակ մոնիտորինգ: Սա կներառի մոնիտորինգը ստորգետնյա ջրերի դիտակետերում, որոնք տեղադրվել են դատարկ ապարների լցակույտից, կույտային տարրալվացման հարթակից և բացահանքերից ավելի ցածր մակարդակներում ջրի որակը մշտադիտարկելու համար: Ենթակառույցներին առնչվող բոլոր ջրերը վերաշրջանառվելու են կույտային տարրալվացման հարթակի միջոցով: Աննախադեպ տեղումների դեպքում ջուրը կկուտակվի համապատասխան տարողունակությամբ ջրավազաններում: Ջրավազանները կունենան գեո-սինթետիկ երկշերտ պաշտպանություն և կապահովվեն արտահոսքի հայտնաբերման և կանխման համակարգերով: Գյուղատնտեսության կամ այլ նպատակներով օգտագործվող ջրի քանակի վրա ազդեցություն չի սպասվում:



/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD:-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/73/