հետ

Լիտվական փորձ Ամուլսարի հարակից համայնքներում

Լիտվայի Հանրապետությունը Եվրոպայում առաջատար երկրներից մեկն է ճանապարհային անվտանգության ավանդույթների ու իրականացվող միջոցառումների առումով:

Լիդիան Արմենիայում առողջության և անվտագության խնդիրների հանդեպ կա հատուկ հոգածություն: Ընկերությունը Հայաստանում Լիտվայի դեսպանատան հետ համատեղ իրականացնում է եվրոպական փորձը Ամուլսարի հարակից համայնքներում ներդնելու ծրագիր:

Ամուլսարի հանքի շինարարությանը զուգահեռ հարակից համայնքներում տնտեսական ակտիվությունը կբերի նաև երթևեկության ակտիվացմանը: Հաշվի առնելով Հայաստանում անվտանգ երթևեկության հետ կապված խնդիրները՝ ճանապարհային նշանների պակասը, անսարք լուսացույցները, Լիդիան Արմենիան իրականացնում է երթևեկության անվտանգությանն ուղղված միջոցառումներ Ամուլսարի շրջակա համայնքներում:

Որպես ծրագրի մաս Լիդիան Արմենիան Ջերմուկի երկու տեղանքում՝ քաղաքի մուտքի մոտ և դպրոցի մոտակայքում փոխարինել է անսարք լուսացույցները թվային և թարթիչ լուսացույցներով և տեղադրել է բացակայող երթևեկության նշաններ:

Լիդիան Արմենիան լիտվական UAB Safe Reflectors ընկերությունից ձեռք է բերել անվտագության անդրադարձիչներով դպրոցական պայուսակներ: Եվրոպական երկրների մեծ մասում որպես պարտադիր պահանջ վաղուց են կիրառվում անդրադարձիչները դպրոցականների պայուսակների կամ հագուստի վրա:

Սեպտեմբերի 1-2- ին Լիդիան Արմենիայի և Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության համատեղ միջոցառման ընթացքում նման պայուսակներ տրամադրվեցին նաև Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի 4 դպրոցների աշակերնտենրին (թվով շուրջ 600 հատ):  

Լիտվայի դեսպանությունը հրավիրել էր Լիտվայի Ճանապարհային վարչության փորձագետների, որոնք Ջերմուկի և Գնդեվազի դպրոցներում անցկացրեցին ճանապարհային անվտանգությանը նվիրված դասընթաց:

Իր խոսքում Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասը ասաց. «Ուրախ ենք նշել, որ արդեն 3րդ տարին է Լիտվայի դեսպանությունը հանդես է գալիս Լիտվայի Ճանապարհային վարչության մշակած՝ ճանապարհային անվտանգությունը ապահովելուն ուղղված  միջոցառումներով: Այս տարի Լիդիան Արմենիայի և Հայաստանում Լիտվայի Հանրապետության Դեսպանության համատեղ միջոցառման շրջանակներում Լիտվայի Դեսպանությունը հրավիրել էր Լիտվայի Ճանապարհային վարչության փորձագետների՝ Էգլե Նեմանայտեին և Ժիվիլե Յանկաուսկայտեին, որոնք Ջերմուկի և Գնդեվազի դպրոցներում անցկացրեցին ճանապարհային անվտանգությանը նվիրված դասընթաց եւ աշակերտներին տրամադրվեցին անդրադարձիչներով դպրոցական պայուսակեր, որոնք պատրաստվել էին անմիջապես Լիտվայում:

Ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին միջոցառումների անցկացման աշխարհագրութունը կշարունակվի ընդլայնվել»:

Անդրադառնալով ծրագրին Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ընդգծեց.

«Առողջությանն ու անվտանգությանն ուղղված սոցիալական ծրագրերը Ամուլսարի հարակից համայնքներում մեզ համար հատուկ կարևորություն ունեն: Մենք ուզում ենք Ամուլսարի հարակից համայնքներում նպաստել անվտանգության միջազգային և եվրոպական չափանիշների ներդրմանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Լիտվայի դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին այս համատեղ ծրագրի համար: Հույս ունենք, որ սա ճանապարհային անվտանգության նոր մշակույթի սկիզբ կդառնա ոչ միայն Ամուլսարի հարակից համայնքներում, այլև Հայաստանում»:

Միջոցառմանը մասնակցում էր նաև Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:

Ընդհանուր առմամբ ճանապահային անվտանգությանն ուղղված ծրագրերի այս փուլում Լիդիան Արմենիան ներդրել է 7 միլիոն դրամ: Ծրագիրը հետագայում կընդկայնվի նաև Ամուլսարի հարակից այլ համայնքներ: 

Լուսանկարներ

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/96/


Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/tmp) in Unknown on line 0