հետ

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության պատասխանը change.org կայքում Համահայկական բնապահպանական ճակատի կողմից նախաձեռնցված խնդրագրին

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը համարում է, որ Համահայկական բնապահպանական ճակատի կողմից Ամուլսար ծրագրի դեմ նախաձեռնված խնդրագրի հիմքում ընկած է ապակողմնորոշիչ տեղեկատվություն: Մենք հասկանում ենք, որ բիզնեսի և քաղաքացիական հասարակության միջև առկա անվստահության մթնոլորտը գերազանցապես պայմանավորված է նախկինում Հայաստանում իրականացված որոշ հանքարդյունաբերական ծրագրերից մնացած բացասական սոցիալական և բնապահպանական ժառանգությամբ:   Սակայն վստահության նման պակասը հնարավոր է լրացնել միայն թափանցիկ և ճշգրիտ տեղեկատվություն դնելով քննարկման հիմքում: Այս պատասխանով մենք ուզում ենք հստակություն մտցնել  հիմնական հարցերի վերաբերյալ՝ վերահաստատելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ անցկացնելու մեր պատրաստակամությունը:

Ամուլսարը կլինի Հայաստանում շահագործվող առաջին հանքը, որի նախագծումը, շինարարությունն ու շահագործումը կիրականացվի մեր երկու բաժնետերերի՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ֆինանսավորման պահանջ հանդիսացող խիստ բնապահպանական ու սոցիալական չափանիշներով և միջազգային լավագույն փորձին համապատասխան: Այս հստակ չափանիշներով ծրագիրը կառաջնորդվի հանքի շահագործման ողջ ընթացքում:

Մեր կողմից իրականացվել է մանրակրկիտ և ընդգրկուն Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում (ԲՍԱԳ), որը վերահսկվել է անկախ փորձագետների կողմից և համապատասխանում է հայաստանյան իրավական պահանջներին (առկա են առցանց) լավագույն միջազգային չափանիշներին: ԲՍԱԳ-ը տրամադրում է ընդարձակ և հասանելի տեղեկատվություն խնդրագրում բարձրացված հարցերի վերաբերյալ: Մանրամասն պատասխանները ներկայացված են ստորև.       

  • Ջերմուկի շրջակա միջավայրն ու համբավը

Ամուլսարի նախագիծը բացառում է Ծրագրի գործունեությամբ պայմանավորված բացասական ազդեցությունը Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների վրա: Բոլոր կոնտակտային ջրերը նախատեսվում է մշակել Կոնտակտային ջրերի կառավարման պլանով սահմանված կարգով՝ ապահովելու համար բոլոր շրջակա ջրային ռեսուրսների անվտանգությունը: Անհրաժեշտ մեղմացման միջոցառումները հանքի նախագծում ներառելուց բացի, 2013 թ-ին միջազգային փորձագետների կողմից իրականացվել է իզոտոպների ընդգրկուն հետազոտություն, որը հաստատել է, որ Ջերմուկի աղբյուրի ջրերը հոսում են բոլորովին այլ ջրատար համակարգից, որը չի համընկնում Ամուլսար ծրագրի համակարգի հետ: Պարզ ասած՝ այս ջրային աղբյուրների միջև ֆիզիկական կապը բացակայում է: Այս տեղեկատվությունը տրամադրվել է շահագրգիռ կողմերին:

Միջազգային և տեղացի փորձագետների կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ հանքի և Ջերմուկ քաղաքի միջև առկա հեռավորության (մոտ 14 կմ) պատճառով հանքի շահագործման ժամանակ առաջացող աղմուկով, վիբրացիայով և փոշով պայմանավորված ազդեցությունները կլինեն աննշան: Ջերմուկից մասամբ տեսանելի կլինի հանքի շահագործման գործընթացը, ինչով պայմանավորված վիզուալ ազդեցությունները նույնպես կհասցվեն նվազագույնի՝ ձեռնարկված լայնածավալ միջոցառումների շնորհիվ: Որպես օրինակ կարելի է բերել վիզուալ ազդեցությունների նվազեցման նպատակով Գնդեվազի մայրուղու երկայնքով տնկված ծառերը:

Աշխարհում առկա են բնակավայրերի մոտակայքում անվտանգ շահագործվող հանքերի բազմաթիվ օրինակներ: ԱՄՆ Կոլորադո նահանգում գտնվող Նյումոնթ ընկերության Քրիպլ Քրիք և Վիկտոր հանքի հեռավորությունը Քրիպլ Քրիք քաղաքից կազմում է գրեթե 1 կմ: Լայնածավալ մեղմացնող միջոցառումների կիրառման դեպքում չկա որէ պատճառ, որ կարող է խոչնդոտել Ամուլսարի անվտանգ շահագործմանը՝ առանց Ջերմուկի շրջակա միջավայրի ու համբավի վրա ազդեցության: Եվ սա հենց այն է, ինչ մենք պարտավորվում ենք իրականացնել:   

  • Ջրային ռեսուրսներ

ԲՍԱԳ-ի հետազոտությունները վկայում են, որ տեղի ջրային ռեսուրսները չեն կրի որևէ ազդեցություն մեր գործողությունների արդյունքում, իսկ կույտային տարրալվացման հարթակից (ԿՏՀ), դատարկ ապարների լցակույտից (ԴԱԼ) և հանքափոսերից աղտոտիչ նյութերի ներթափանցումը բնական միջավայր բացառվում է այդ հանգույցների նախագծման շնորհիվ:

ԲՍԱԳ-ը վկայում է նաև, որ Հայաստանի համար կարևորագույն բնական ռեսուրս հանդիսացող և Ամուլսարից 40կմ հեռավորության վրա գտնվող Սևանա լիճը չի ենթարկվի որևէ ազդեցության:  Ծրագրի կողմից կատարվել են վերամշակման հանգույցները Սևանա լճի անմիջական ազդեցության գոտուց դուրս տեղակայելու վերաբերյալ իրավական պահանջները, իսկ Ծրագրի նախագիծն արժանացել է Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հավանությանը:   Հանքի թույլտվությունների ստացման վաղ շրջանում Կառավարությունը խստացրեց որոշ կանոնակարգեր՝ հանքի և Սևանա լիճ հասնող թունելի միջև փոխներգործության ռիսկերը նվազեցնելու նպատակով, ինչի արդյունքում ԿՏՀ-ի տեղադիրքը փոփոխվեց:

Շատ կարևոր է նշել այն փաստը, որ ինչպես երևում է ԲՍԱԳ-ից, Սևանա լճի կամ որևէ այլ ջրային ռեսուրսի վրա ազդեցության բացակայությունը պայմանավորված է ոչ թե Ծրագրի տեղադիրքով, այլ այն կառավարելու մեթոդով: Ջրի կառավարման մեր ռազմավարության հիմքում ընկած է մեկ կարևորագույն սկզբունք՝ Ծրագրի ենթակառուցվածքների հետ կոնտակտի մեջ մտնող բոլոր ջրերը ենթակա են մաքրման և/կամ ստուգման ու համապատասխանեցման ջրի որակի հայաստանյան չափանիշներին՝ շրջակա միջավայր արձակելուց առաջ: Հետևաբար, ապահովվում է բոլոր շրջակա բնական ընկալիչների, այն է՝ հողի, ջրի կամ օդի խիստ պաշտպանություն:      

Հանքի շահագործման բոլոր փուլերում նախատեսվում է իրականացնել ջրի մոնիթորինգի լայնածավալ ծրագիր, որը կներառի գրունտային ջրերի մշտադիտարկում այն ստուգման դիտահորերում, որոնք հատուկ տեղակայված են բացահանքերից, ԴԱԼ-ից և ԿՏՀ-ից ներքև ջրի վրա ազդեցությունների որոշման նպատակով: Ողջ տեխնոլոգիական ջուրը կշրջանառվի ԿՏՀ միջով: Անձրևների կամ ձնհալի արտակարգ դեպքերի համար նախատեսված են բավարար պահեստային հնարավորություններ: Կուտակման ավազանները նախատեսվում է  մեկուսացնել կրկնակի գեոսինթետիկ թաղանթով, որի շերտերի միջև տեղակայված կլինեն արտահոսքերի հայտնաբերման, հավաքման և վերականգնման համակարգեր: Մենք նախատեսում ենք ներգրավել ու սովորեցնել տեղական համայնքների ներկայացուցիչներին կատարել ջրի, օդի և հողի որակի  մշտադիտարկում՝ վիճակին հետևելու և վստահ լինելու, որ արդյունքները համապատասխանությունում են սահմանված չափանիշներին:

  • Բուսական և կենդանական աշխարհ

Հայտնի հայաստանյան ու միջազգային հաստատությունների և փորձագետների հետ համագործակցությամբ, ավելի քան յոթ տարվա ելակետային ուսումնասիրությունների և մանրակրկիտ վերլուծությունների արդյունքում մշակվել է ընդգրկուն Կենսաբազմազանության կառավարման պլան, որի նպատակն է ապահովել հանքի շահագործմամբ պայմանավորված կենսաբազմազանության հաշվեկշռի ոչ մի կորուստ: Ինչպես ցանկացած խոշոր ենթակառուցվածքային ներդրման դեպքում, հանքի շահագործումը ենթադրում է տեղական բուսական և կենդանական կենսամիջավայրերի որոշակի փոփոխություն, ինչը մենք նախատեսում ենք նվազեցնել կանխարգելիչ միջոցառումների միջոցով:

Հայաստանի Բուսաբանության ինստիտուտի և Քեմբրիջի համալսարանի Բուսաբանական այգու մասնագետների կողմից իրականացվել է մանրակրկիտ ուսումնասիրություն Մատնունի ծիրանավոր բուսատեսակը ապագա հանքի տարածքից տեղափոխելու, պահպանելու և հանքի փակումից հետո վերադարձնելու նպատակով, ինչպես նաև ավելի մեծ տարածքի սահմաններում գորշ արջի՝ Ursus arctos, ուսումնասիրություն: Մեր կողմից մշակվում են նաև Ջերմուկում ազգային պարկ հիմնելու հավակնոտ ծրագիր՝ տեղական վայրի կենդանիների կենսամիջավայրերի վրա ազդեցությունների փոխհատուցման նպատակով: Այս գործընթացները կարող են այս տարածաշրջանին բերել ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական զգալի օգուտներ:

  • Զբոսաշրջություն և գյուղատնտեսություն

Ամուլսարը երկարաժամկետ հանք չէ, և դրանից ելնելով մենք գիտակցում ենք այն շահագործելու ընթացքում այլ կենսամիջոցների պահպանման խիստ կարևորությունը: Մենք համոզված ենք, որ միջազգային չափանիշներով և մեր կառավարման պլանների համաձայն հանքի պատասխանատու շահագործումը հնարավոր է համատեղել Ջերմուկում և ավելի մեծ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հետ:

Բացասական ազդեցությունները մեղմելուց բացի, Լիդիանն արդեն իսկ ձեռնարկում է լրացուցիչ միջոցներ ավելի մեծ սոցիալ-տնտեսական օգուտներ ապահովելու ուղղությամբ: Տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով մեր կողմից կատարվում են ներդրումներ հստակորեն նախագծված ծրագրերի միջոցով, որոնց նպատակն է համայնքների համար ստեղծել այլընտանքային կայուն եկամուտի աղբյուրներ: Համայնքային զարգացմանն ու կենսամիջոցների ընդլայնմանն ուղղված մեր ներդրումները մինչ օրս կազմել են մոտ 2.5 մլն ԱՄՆ դոլար, և դրանց մեծ մասն ուղղվել է նոր տեխնոլոգիաների, տեխնիկական գիտելիքների և հնարավորությունների ընդլայնմամբ ապահովվող տնտեսական զարգացմանը: Օրինակ՝ իրականացվում է կենսամիջոցների վերականգնման պլան, որը ներառում է անասնապահության դասընթացներ, ջերմոցների և բարձր բերքատվությամբ այգիների միջոցով այգեգործության զարգացում, տեղացի հովիվների աջակցում արոտավայրերի օգտագործման հետ կապված, ինչպես նաև հմտությունների ձևավորում և տեղական համայնքներում փոքր բիզնեսի ստարտ-ափ ընկերությունների աջակցում:

  • Սոցիալական ազդեցություններ

Հանքի առկայությամբ պայմանավորված տնտեսական զարգացումը խթանելու նպատակով, վերջին յոթ տարիների ընթացքում Լիդիանի կողմից կատարվում են կանոնավոր և զգալի ներդրումներ համայնքներում: Կանանց ավելի ակտիվ զբաղվածությունն ապահովելու նպատակով կազմակերպվում են բիզնես դասընթացներ, հմտությունների ձևավորման և կենսամիջոցների ստեղծման միջոցառումներ, այդ թվում՝ հանքի մատակարարման շղթայում կիրառելու նպատակով: Այսպիսով, խնդրագրում ներկայացվածին հակառակ՝ հանքի առկայությունը տվյալ տարածքում դրական ազդեցություն է թողնում ազդակիր համայնքներում կանանց զբաղվածության վրա:

ԲՍԱԳ-ն անդրադառնում է համայնքի առողջապահության և անվտանգության հարցերին, այդ թվում՝ ծրագրով պայմանավորված վարակիչ հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և վարակների հավանականության խնդրին, սննդին և սնուցմանը վերաբերող հարցերին, վթարներին և վնասվածքներին, առաջնային առողջապահական ենթակառուցվածքներին և այլն: Վերոնշյալ ռիսկերը բնորոշ են բոլոր խոշոր ծրագրերին, և սովորաբար պատասխանատու ընկերությունները կատարում են նման ռիսկերի գնահատում և նախապես սահմանում են դրանց մեղմացման միջոցառումներ: ԲՍԱԳ-ի շրջանակներում մշակվել է նաև ընդգրկուն Համայնքային առողջապահության և անվտանգության պլան, որը մանրամասնում է վերոնշյալ մեղմացման ու կառավարման միջոցառումները և ուղղված է ապահովելու հասարակության բարեկեցությունը:  Ինչպես արդեն նշվել է, ջրի, օդի կամ հողի աղտոտումը կանխվում է հենց հանքի նախագծմամբ, հետևաբար մեր Ծրագրի ընթացքում շրջակա բնական աղտոտիչների աղտոտմամբ պայմանավորված առողջական ռիսկերը բացառվում են: ԲՍԱԳ-ը ներառում է առողջության ելակետային ուսումնասիրությունների և հետազոտությունների մանրակրկիտ տեղեկատվություն, որի թարմացման նպատակով 2016թ. աշնանը նախատեսվում է անցկացնել լրացուցիչ հետազոտություն:     

  • Ցիանիդի և թափոնների կառավարում

Բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ հանդիսացող ԱՄՆ, Ավստրալիան, Չիլին և Կանադան, օգտագործում են ցիանիդը ոսկու հանքերում: Չնայած որ այն թունավոր նյութ է, ցիանիդը լայնորեն կիրառվում է այլ արտադրություններում, այդ թվում՝ կոսմետիկայի, քիմիական և դեղագործական արտադրություններում: Ճիշտ կառավարման և համապատասխան միջոցների ապահովման դեպքում ցիանիդը բարձր ռիսկային նյութ չի համարվում: Ամուլսարի համար մշակվել է ցիանիդի կառավարման պլան, որը համապատասխանում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի պահանջներին: 2016թ. սեպտեմբերին, Լիդիանը միացավ այդ Օրենսգրքին: Ամուլսարում, մանրացված հանքաքարից ոսկի կորզելու համար, նախատեսվում է օգտագործել ցիանիդի նոսրացված լուծույթ: Ջրի մեջ լուծվելուց հետո ցիանիդը հայտնվում է փակ համակարգում, որտեղ pH մակարդակը վերահսկվում է կրի միջոցով՝ կանխելով ջրածնային ցիանիդի գազի ձևավորումը: Ցիանիդի արտահոսքը շրջակա միջավայր կանխելու նպատակով նախատեսվում է տեղադրել արտահոսքի հայտնաբերման սարքավորումներ և դետեկտորներ, իսկ ԿՏՀ-ի շրջակայքում իրականացնել օդի և գրունտային ջրերի որակի պարբերական ստուգումներ:  

Ամուլսարի կույտային տարրալվացման հարթակի և անվտանգության գոտու համար անհրաժեշտ հողի ձեռքբերումը կատարվել է IFC/ՎԶԵԲ-ի կողմից սահմանված խիստ չափանիշներով, իսկ հողատերերին առաջարկվել է դրամ կամ հող հողի դիմաց հատուցման տարբերակներ: Ազդակիր հողատերերի և մեծաթիվ գյուղացիների համար մենք նախատեսել ենք կենսամիջոցների վերականգնման ծրագրեր:

ԿՏՀ-երը անվտանգ և ապահով կերպով կիրառվում են ողջ աշխարհում, այդ թվում՝ բնակավայրերի մոտակայքում, և մենք պարտավորվում ենք ապահովել Ամուլսարի ԿՏՀ-ի շահագործումը լավագույն միջազգային չափանիշներով սահմանված կարգով:

Ժամանակակից հանքարդյունաբերության մեջ առկա լավագույն չափանիշներով առաջնորդվող Ամուլսար Ծրագիրը եզակի հնարավորություն է հանդիսանում Հայաստանի համար: Լինելով երկրի մասնավոր սեկտորի խոշորագույն ներդրող, որը բնապահպանական ու սոցիալական ռիսկերի կառավարումն իրականացնում է լավագույն միջազգային չափանիշներով, Ամուլսարը կստեղծի հարյուրավոր աշխատեղեր և մեծ մատակարարման շղթա, իսկ վճարվող հարկերը զգալիորեն կխթանեն Հայաստանի տնտեսությունը:

Լիդիանը մշտապես պատրաստ է շահագրգիռ կողմերի հետ թափանցիկ և ակտիվ շփման և  համագործակցության, և այդ արժեքներին մեր հավատարմությունը մենք ապացուցում ենք՝ ակտիվորեն աջակցելով Հայաստանի՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամակցելուն: ԲՍԱԳ-ի շրջանակներում մենք անցկացրել ենք մի շարք կլոր սեղաններ և փորձագիտական քննարկումներ տեղական շահագրգիռ կողմերի հետ, սահմանել ենք գանգատարկման մեխանիզմ և շարունակում ենք կազմակերպել համայնքային հանդիպումներ տեղեկատվության տարածման, մտահոգությունների արձագանքման և շահագրգիռ կողմերի ինտեգրման նպատակով: Մենք պատրաստ ենք Ամուլսար ծրագրով հետաքրքված տեղական և միջազգային շահագրգիռ կողմերի հետ կառուցողական երկխոսությանը և վստահ ենք, որ մեր Ծրագիրը կկարողանա ստեղծել Հայաստանում միջազգայնորեն ճանաչված և ընդունված բնապահպանական ու սոցիալական չափանիշների նոր հիմքեր՝ բերելով երկրին, տեղական համայնքներին, աշխատողներին և ներդրողներին բազմաթիվ օգուտներ:                     

 

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-change.org-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/100/