հետ

«Անկախ նրանից, թե երբ և ինչ ուսումնասիրություն է անցկացվելու, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումը պետք է օր առաջ վերացվի». Արմեն Ստեփանյան

Օրերս «Լիդիան Արմենիան» տարածել էր հաղորդագրություն այն մասին, որ իրականացրել են հետազոտություն, որն ապացուցում է, որ Ջերմուկի և Ամուլսարի ջրերն իրար հետ որևէ կերպ կապված չեն: Լիդիանի կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հետ զրուցեցինք այն մասին, թե ինչ կարող է փոխել այս հետազոտությունը Ամուլսարի խնդրի լուծման առումով:

– Նախորքանո՞վ կարող է արժանահավատ լինել ձեր հրապարակածհետազոտությունն այն մասինոր Ամուլսարի ու Ջերմուկի ջրերն իրարկապված չեն:

– Կարծում եմ, ավելի արժանահավատ չի կարող լինել: Ջրերի նմուշները ստուգվել են միջազգային հավատարմագրված լաբորատորիայում, Չեխիայում: Վերլուծությունն արել է Բրիտանական Golder Associates ընկերությունը: Բոլոր փաստաթղթերի տակ ստորագրած մասնագետները միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ են, և կրում են լիարժեք պատասխանատվություն իրենց տված եզրակացությունների համար: Այս հետազոտություն վրա «Լիդիանը» ծախսել է լրացուցիչ 35 հազար դոլար: Ի դեպ, մենք սա անում ենք երկրորդ անգամ: Առաջին անգամ նույն հետազոտությունն իրականացրել ենք 2013-ին և նույն արդյունքներն ունեինք, որ Ջերմուկն ու Ամուլսարը միմյանց հետ հիդրոլոգիական կապ չունեն: Այն ժամանակ որոշ քննադատներ ասում էին, թե՝ մի անգամ եք արել տվյալ հետազոտությունը, և, որ նմուշների քանակը քիչ է և ուստի բավարար չէ: Այս տարի կրկնեցինք հետազոտությունն այլ լաբորատորիայում, և ավելի շատ նմուշարկումներ արեցինք: Արդյունքը նույնն է՝ միանշանակ, Ջերմուկի ու Ամուլսարի ջրային համակարգերը կապված չեն:

– Ուրեմն այսքան տարի Ջերմուկի ջրերի վրա ազդեցության մասին մտահոգությունները ոչ մի հիմք չունեի՞ն:

– Մտահոգվել կարելի է ցանկացած առիթով: Սակայն փաստերը, գիտական հիմնավորումները միշտ եղել են մեր բոլոր հետազոտություններում: Դրանք հերքել են Ջերմուկի և Ամուլսարի ջրերի միջև որևէ կապ: Ու այդ առումով գիտությունն ու փաստերը համառ են: Բոլոր նրանք, ովքեր տարիներով պնդել են, որ Ամուլսարը կազդի Ջերմուկի ջրերի վրա, նույնիսկ կես գիտական փաստ չունեին այդ պնդման համար: Ցավոք, սակայն, նման միֆերն արագ ու հիմնավոր են տարածվում՝ խնդիրներ ստեղծելով ոչ միայն մեր ընկերության ու հազարավոր աշխատակիցների, այլև երկրի համար:

- Այստեղ հարց է առաջանում, եթե նույնիսկ Ջերմուկի ու Ամուլսարի ջրերն իրար հետ կապ չունեն, ու Ջերմուկի վրա ազդեցություն չի լինելու, արդյոք մյուս ջրային համակարգերի վրա ազդեցությունը նույնպե՞ս բացառում եք:

– Ջերմուկի ջրերի ու Ամուլսարի միջև կապի բացակայությունը լրացուցիչ ապացույց է, որ ազդեցություն Ջերմուկի ջրերի որակի վրա պարզապես չի կարող լինել: Մեր հետազոտությունները միշտ ապացուցել են, որ մեր ծրագրում ժամանակակից կանխարգելիչ միջոցառումների ներդրման և կիրառման արդյունքում որևէ ջրային համակարգի աղտոտումը բացառվում է: Իսկ այս հետազոտությունը պարզապես փաստում է, որ Ջերմուկի ու Ամուլսարի ջրերը միմյանց նույնիսկ կապված չեն:

Կարդալ ավելին

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD.-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/215/