հետ

Ինչպես է Հայաստանում վերածնվում երկրաբանությունը

Մեդիամաքսի հոդվածը:
«Գեոթիմ» ընկերությունը, որը տնօրինում է Ամուլսարի ոսկու հանքավայրը, իր սոցիալական ծրագրերի շրջանակներում այս տարի վճարել է ազդակիր համայնքները ներկայացնող 12 ուսանողների ուսման վարձը:
 
Գորայք, Սարավան եւ Գնդեվազ համայնքների ուսանողները սովորում են ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետում եւ ԵՊՃՀ-ի լեռնամետալուրգիայի ֆակուլտետում:
Ընկերության ղեկավարության փոխանցմամբ, ծրագրի նպատակն է ոչ միայն օգնել համայնքներիերիտասարդներին` մասնագիտություն ձեռք բերելու հարցում, այլեւ փորձել նոր «շունչ հաղորդել» երկրաբանության զարգացմանը Հայաստանում: 
 
Տասնամյակներ շարունակ երկրաբանությունը Հայաստանում համարվում էր ամենահեղինակավոր մասնագիտություններից մեկը, իսկ հայ երկրաբանները աշխատում էին ոչ միայն Հայաստանում եւ ԽՍՀՄ-ում,այլեւ, օրինակ, հեռավոր Կուբայում: Քանի որ երկրաբանները հաճախ էին արշավներ մեկնում, այդմասնագիտությունը հաճախ պատվում էր բազմաթիվ իրական ու անհավատալի պատմություններով, ինչըերկրաբանի մասնագիտությունը չափազանց գրավիչ էր դարձնում երիտասարդների համար: Հայաստանի անկախացումից հետո երկրաբանությունը, ինչպես շատ ուրիշ ոլորտներ, անկում ապրեց, իսկ երկրաբանի մասնագիտությունը կորցրեց իր երբեմնի գրավչությունը: Սակայն այսօր, ինչպես ասում են «Գեոթիմ» - իտնօրենը եւ ԵՊՀ-ի և ԵՊՃՀ-ի դասախոսները, երիտասարդները կրկին սկսում են հետաքրքրվելերկրաբանությամբ:
 
«Ծրագրի շնորհիվ արդեն ունենք բարձրակարգ մասնագետներ»,- Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է«Գեոթիմ» ՓԲԸ տնօրեն, մասնագիտությամբ երկրաբան Հայկ Ալոյանը:
 
«Ուսանողները 2-րդ կուրսից հետո սկսում են աշխատել Ամուլսարի ծրագրում`որպես սկսնակ մասնագետ: Մեր ընկերությունում բանվորների աշխատավարձը մոտ 130.000 դրամ է, իսկ մասնագետի վարձատրությունը, բնականաբար, ավելի բարձր է»,- նշել է նա:
 
Դավիթ Դավթյանը Սարավան գյուղից է, սովորում է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետում, երկու տարի է`աշխատում է «Գեոթիմ»-ում: Այն մասին, որ կարող է անվճար սովորել, տեղեկացել է ընկերությունում աշխատելիս: «Երկու տարվա փորձ ունեի, որոշեցի նաեւ բարձրագույն կրթություն ստանալ»: Դավիթի կարծիքով, մասնագետ դառնալու համար ուսումը բավարար չէ, պետք է նաեւ գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն լինի, որը եւ ընձեռում է
«Գեոթիմ»-ը՝ Ամուլսարի ծրագրում: Եթե սկզբում Դավիթը բանվորական աշխատանքով էր զբաղված, ապաայսօր արդեն կատարում է հերթափոխի պատասխանատուի պարտականությունները:
 
ԵՊՃՀ լեռնամետալուրգիայի ֆակուլտետի ուսանող Տարոն Ղազարյանը եւս Սարավան գյուղից է: Նա մասնագիտանում է մետալուրգիայի եւ նյութագիտության ոլորտում, ասում է, որ այդ ընտրության հարցում ինչ-որ չափով իրեն ուղղորդել է «Գեոթիմ»-ը, որի շնորհիվ ազատվել է նաեւ ուսման վարձը վճարելու բեռից:
 
ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի երկրաֆիզիկայի ամբիոնի դոցենտ Գագիկ Մարկոսյանը ողջունելի է համարում նման աջակցությունը ուսանողներին ու կարծում է, որ սա պետք է օրինակ ծառայի նաեւ այլ հանքարդյունաբերական ընկերությունների համար:
 
«Այսօր Հայաստանի երկրաբանության ոլորտում հիմնականում աշխատում են միջին եւ միջինից բարձրտարիքի մարդիկ, որոնց թիվը տարեցտարի կրճատվում է, իսկ երիտասարդ սերունդը գրեթե զրկված է պրակտիկ աշխատանքի հնարավորությունից»,- ասել է Գագիկ Մարկոսյանը ու հավելել, որ արդիական խնդիրէ նաեւ ուսումնական սարքավորումների արդիականացումը: «Այդ դեպքում մենք ավելի լավ կադրեր պատրաստելու հնարավորություն կունենանք», - ասում է նա:     
 
«Նման սոցիալական ծրագրերը չափազանց կարեւոր են: Համալսարանն այդ ուսանողների հանդեպ պետք էավելի խստապահանջ լինի, որպեսզի վստահ լինենք, որ գումարների ծախսը արդարացված է: Միայնպետական ծրագրերով ու պետական պատվերի հաշվին հնարավոր չէ լավ արդյունքի հասնել, հատկապես`մեր մասնագիտության մեջ»,- ասել է նույն ֆակուլտետի դասախոս, երկրաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Գյումջյանը:
 
«Երկրաբանը մասնագետ է դառնում ոչ միայն համալսարանում` դասերը սովորելով եւ լաբորատոր փորձեր կատարելով, այլեւ սարերում ու դաշտերում, որտեղ պետք է կիրառի իր տեսական գիտելիքները: Ուրախ եմ,որ մեզանում կա կազմակերպություն, որը պատրաստ է հոգալ ուսանողի ուսման վարձի խնդիրը եւ հետագայում ապահովել աշխատանքով: Իսկ նման ծրագրի մասնակից ուսանողը պարտավոր է շատ լավսովորել»,- ասել է Հովհաննես Գյումջյանը:
 
ԵՊՃՀ ընդերքաբանության եւ մետալուրգիայի ֆակուլտետի ընդերքաբանության եւ շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր Արմեն Հովհաննիսյանը եւս ողջունում է «Գեոթիմ»-ի նախաձեռնությունը:
 
«Նրանք միշտ պատրաստ են հովանավորել հանքավայրի ազդակիր համայնքներից համապատասխան մասնագիտություններ ընտրող ուսանողներին` սոցիալական լուրջ խնդիր լուծելով», - ասել է նա:
 
«Գեոթիմ»-ն իր սոցիալական ծրագրերը մեկնարկել են դեռեւս 2007-ին, երբ ընկերության աշխատակիցներըերեքն էին` տնօրենը, հաշվապահը եւ գլխավոր երկրաբանը:
 
«Կարեւորում ենք ազդակիր համայնքների բնակիչների վստահությունը եւ մեզ համար սկզբունքային է, որ համայնքները առավելագույնս օգտվեն Ամուլսարի ծրագրից: Մեր սոցիալական ծրագրերի տարեկան միջին ծավալը կազմում է $ 300 հազար: Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում: Օրինակ, այս տարի Գորայքիդպրոցի վերանորոգման համար տրամադրեցինք 25 մլն դրամ, իսկ Սարավան գյուղի գազաֆիկացմանհամար` 42 միլիոն դրամ: Թե՛ սոցիալական ծրագրերի, թե՛ աշխատատեղերի արդյունքը արդեն տեսնում ենք` ազդակիր երեք համայնքներում ներգաղթ է արձանագրվել», - ասել է Հայկ Ալոյանը:
 
Նա նշել է, որ ընկերության կողմից համայնքների հողերի վարձակալման արդյունքում համայնքների տարեկան բյուջեները 5 մլն-ից հասել են շուրջ 70 միլիոնի եւ աճի միտումը շարունակական է:

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/20/