հետ

Արմեն Ստեփանյան. Քաջարանի վթարը, Ամուլսարը եւ «ոջիլի» անեկդոտը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պոչատարի վթարի կապակցությամբ նորից ակտիվացան խոսակցությունները, թե ինչպե՞ս են Ամուլսարում կառավարվելու ռիսկերը, եթե օրինակ Զանգեզուրի (Քաջարանի) հանքում նման դեպքեր են լինում: Այս առիթով Mediamax.am-ը հարցեր է ուղղել Լիդիան Արմենիայի կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանին:

- Այդ խոսակցությունները ինձ հիշեցնում են հայտնի «ոջիլի» անեկդոտը: Որտեղ ինչ պատահի, վերջում Ամուլսարը պիտի հիշեն: Վաղը մեկ ուրիշ գործող հանքում էլ անհրաժեշտ միջոցառումների բացակայության պատճառով կարող է վթար լինել, էլի Ամուլսարից են խոսելու: Փոխանակ այսօր խոսեն գործող հանքերում կանխարգելման միջոցառումների, համապատասխան բնապահպանական ծախսերի անհրաժեշտության մասին, խոսում են դեռեւս չգործող Ամուլսարում տեսական, ենթադրյալ ռիսկերի մասին: Սկսում եմ մտածել, որ սա միտումնավոր է արվում:

- Անեկդոտի ակնարկը հասկանալի է, բայց համեմատելու եզրեր միթե չկա՞ն:

- Ուղիղ համեմատության եզրեր չկան, նախ՝ այն պարզ պատճառով, որ Ամուլսարում պոչամբար չի լինելու եւ նման դեպք չի կարող լինել, նույնիսկ տեսականորեն: 

Իհարկե, ցանկացած արտադրական պրոցեսում կարող են պատահել վթարներ, բայց չի կարելի մի հանքում տեղի ունեցած վթարի հետեւանքով եզրակացություններ անել մեկ այլ հանքի վերաբերյալ: Մոտավորապես նույնն է, որ օրինակ x տեսակի ինքնաթիռի վթարից հետո խոսվի y տեսակի՝ ավելի նոր ինքնաթիռների թռիչքը արգելելու մասին:

- Այնուամենայնիվ, ամեն նման միջադեպի արդյունքում հարց է ծագում. ո՞րն է երաշխիքը, որ դա չի կրկնվի այլ հանքում: Ամուլսարում պոչամբար չկա, բայց այլ ռիսկերի կառավարման երաշխիքը ո՞րն է:

- Տարբեր մարդիկ զուգահեռներ են սկսում տանել վթարների դեպքում: Բայց զարգացած աշխարհում հարյուրավոր հանքեր էլ տասնամյակներով անվտանգ աշխատում են: Ուրեմն ո՞րն է այդ երաշխիքը: Երաշխիքը այն է, թե ինչպե՞ս է տվյալ ընկերությունը գնահատել ռիսկերը, ի՞նչ հետազոտություններ է արել, ինչ մասնագետներ է ներգրավել, որքան գումար է ծախսել կանխարգելման միջոցառումների վրա: Թող այսօր համեմատություններ տանող անձիք հանրության հանդեպ ազնիվ լինեն ու դա էլ համեմատեն: Լիդիանի կողմից Ամուլսարի հանքի նախագծումը լավագույն բնապահպանական միջոցառումներով մի քանի տասնյակ միլիոն դոլար է արժեցել: Թող դա՛ համեմատեն մյուս հանքերի հետ: Ռիսկերի մանրամասն գնահատումը եւ կանխարգելման միջոցառումների նախագծումը մի քանի հազար էջ է կազմում: Հայաստանի գործող հանքերում դա լավագույն դեպքում մի քանի հարյուր էջ է: Սա է հավասարակշռված եւ ազնիվ համեմատությունը ու նաեւ՝ երաշխիքի ապացույցը: Մնացածը՝ մանիպուլյացիաներ են:

 

 

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD.-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/245/