հետ

Ավելի քան երկու հարյուր մարդ արդեն արտագաղթել է Ջերմուկից. Լիդիան ընկերությունը դադարեցրել է սոցիալական բոլոր ծրագրերը

Ամուլսարի խնդրի հետևանքով Հայաստանի տնտեսության ու ներդրումային միջավայրի վրա ազդեցությունները բավական հաճախ են գնահատում տնտեսագետները: Իսկ ինչպե՞ս է ազդում խնդիրը անմիջապես Ամուլսարի շրջակա համայնքերի վրա: Այստեղ Լիդիանը իրականացնում էր բազմամիլիոնանոց սոցիալական ծրագրեր, աշխատանք ունեին հարյուրավոր մարդիկ, ի՞նչ իրավիճակ է հիմա համայնքերում, երբ Ամուլսարի շինարարությունը արդեն մեկ տարի դադարեցված է:

Այս մասին Aysor.am-ը զրուցել է Լիդիան Արմենիայի կայուն զարգացման սոցիալական մենեջեր Նառա Ղազարյանի հետ: Նա այս համայնքերում համակարգում է Լիդիանի սոցիալական ծրագրերը 2012 թվականից: Լիդիանում աշխատելուց առաջ նա երկար տարիներ սոցիալական զարգացման ծրագրեր է կառավարել տարբեր միջազգային կազմակերպություններում, այդ թվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում: Ունի կառավարման ոլորտի մագիստրոսի կոչում Նյու Յորքի համալսարանից:

- Տևական ժամանակ է ցուցարարները փակ են պահում Ամուլսարի ծրագրի ճանապարհները: Ձեր ընկերությունը բազմիցս ներկայացրել է այն սոցիալական ծրագրերը և ներդրումները, որոնք Լիդիանն իրականացրել է հարակից համայնքներում: Ի՞նչ վիճակ է այսօր համայնքներում և արդյոք հիմա շարունակո՞ւմ եք այդ ծրագրերը: Ի՞նչպես է ազդել Ամուլսարի փակ լինելը համայնքերի վիճակի վրա:

- Կարծում եմ` վերջին հարցի պատասխանը կստանաք, եթե այցելեք այդ համայնքներ և զրուցեք բնակիչների հետ: Մի քանի թիվ ասեմ պատկերացում կազմելու համար: Շինարարության փուլում միայն Լիդիանի կապալառու ընկերությունները Ջերմուկ և Գնդեվազ համայնքներից ամսական միջինը 200 հազար դոլարի գնումներ էին անում. տրանսպորտային ծառայություններ, հյուրանոց, վառելիք, սնունդ և այլն: Սրան գումարեք մի քանի հարյուր աշխատատեղ, որ չկան, տեղի փոքր բիզնեսներից օգտվող մեր և կապալառուների հարյուրավոր աշխատակիցները, որ գնացել են, և պարզ կդառնա, թե ինչու են այդ համայնքներում փակվում բիզնեսները և ավելի քան երկու հարյուր մարդ արդեն արտագաղթել է Ջերմուկից: Գնդեվազ համայնքում խանութներից մեկի տերը վերջերս ասաց, թե Ամուլսարի ծրագրի դադարեցումից հետո առանց պարտքի գնումներ գրեթե չի ունենում:

Սա է պատկերը, որը ես բավական մեղմ եմ նկարագրում: Ինչ վերաբերվում է մեր սոցիալական ծրագրերին, ընկերությունը ստիպված էր դադարեցնել բոլոր ծրագրերը, որոնք առավելագույնս ուղղված էին այլընտրանքային կենսամիջոցների ապահովմանը, փոքր, միջին բիզնեսի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, կրթության և տուրիզմի զարգացմանը: Արդեն գրեթե մեկ տարի է այս ամենից համայնքները զրկված են, ինչն էլ, բնականաբար, նպաստել է արտագաղթի և գործազրկության աճին:

- Մեր հասարակության կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության էությունը միանշանակ չի ընկալվում, երբեմն մեկնաբանվում է որպես ընկերության կողմից իրականացվող բարեգործություն, երբեմն էլ՝ «կաշառք» համայնքին: Լիդիանի դեպքում նույնիսկ մեղադրում են, թե ընկերությունը դեռ շահույթ չի ստացել, ուրեմն ինչո՞ւ է այդքան բարեգործություն արել:

- Պետք է տարանջատել բարեգործությունը սոցիալական պատասխանատվությունից: Ժամանակակից աշխարհում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը նախևառաջ բիզնես գործընթացների պատշաճ իրագործումն է՝ բնապահպանական և սոցիալական ռիսկերի պատշաճ գնահատմամբ և դրանց մեղմացման ուղղված միջացառումներով, անվտանգության և առողջության պահպանման ընթացակարգերով, մարդու իրավունքների պաշտպանության ուղղված միջոցառումներով և այլն: Լիդիանը հարակից համայնքներն առաջին հերթին դիտարկում է որպես գործընկեր և բոլոր սոցիալական ծրագրերն ուղղված են եղել այս համայնքներում այնպիսի կարողությունների ստեղծմանը, որից կարող է օգտվել և համայնքը և ընկերությունը: Պատասխանատու ընկերությունը ոչ թե իր շահույթից բարեգործություն է անում համայնքում, այլ պատրաստում է համայնքը խոշոր բիզնեսի մուտքին՝ օգնելով ստեղծել համապատասխան կարողություններ:

- Օրինակ կարո՞ղ եք բերել:

- Օրինակ, Լիդիանը աջակցել է փոքր բիզնեսների, օգտվել է այդ բիզնեսների մատուցած ծառայություններից շինարարության փուլում, գնել նրանց ապրանքը, կամ կարող էր ապագայում օգտվել: Այդ բիզնեսներից ամենահաջողները ժամանակի ընթացքում կընդլայնվեին, և ծառայություններ կմատուցեին այլ խոշոր ընկերությունների տարածաշրջանում և Հայաստանի այլ մարզերում: Ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, և արդեն կային հաջող օրինակներ: Սակայն ճանապարհների շրջափակման այս մեկ տարվա ընթացքում այդ բիզնեսների 40 տոկոսը փակվել է:

Կարդալ ավելին

 

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD.-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/230/