հետ

«Ի՞նչ են հետազոտել, եթե կարողություն չունեն»

«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հարցազրույցը Մեդիամաքսին

 

- Պարոն Ստեփանյան, վեջերս հարցազրույցում ասել էիք, որ տեղակ չեք Ամուլսարի ոսկու հանքաբայրի փարձաքննության արդյունքներից, եւ Լիդիանի իրավունքների վերականգնումը չեք պայմանավորում որեւէ փորձաքննությամբ: Ինչո՞վ է պայմանավորված այդ դիրքորոշումը, մի՞թե այդքան վստահ եք, որ լուրջ խնդիր չի կարող լինել: 

- Այդ դիրքորոշումը նախ եւ առաջ պայմանավորված է իրավական հիմքերով: Լիդիանն ունի աշխատելու բոլոր օրինական թույլտվությունները, ոչ մի փորձաքննություն չէր կարող հիմք լինել արդեն մեկ տարի ձգվող ապօրինության համար: Բացի այդ, Ամուլսարի ծրագրի բնապահպանական բոլոր հետազոտություններն ու նախագծերը կազմվել են աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունների մասնակցությամբ, դրանք անցել են ամենախիստ աուդիտները: Այո՛, մենք Ամուլսարի անվտանգ նախագծման վրա վստահ ենք:  

- Այդուհանդերձ, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը վերջերս հայտարարեց, որ նախարարությունը նույնպես ինչ-որ հետազոտություններ է անում եւ ունի մտահոգություններ: Ի պատասխան, դուք տարակուսանք հայտնեցիք, թե ինչպե՞ս են անում հետազոտություններ, եթե նախարարն ինքը բազմիցս հայտարարել է, որ նախարարությունը նման կարողություններ չունի: Այդուհանդերձ չե՞ք հետաքրքրվել, ի՞նչ են հետազոտել: 

- Ես շարունակում եմ տարակուսել: Ի՞նչ եւ ի՞նչպես են հետազոտել, եթե նախարարը մի քանի անգամ հրապարակայնորեն ասել է, որ նախարարությունը կարողություն չունի, եւ այդ պատճառով հետազոտությունները պատվիրվել են լիբանանյան կազմակերպության: Մենք գրավոր դիմեցինք նախարարությանը՝ խնդրելով տրամադրել մեզ տեղեկություններ հետազոտությունների շրջանակի վերաբերյալ: Նախարարությունը մեզ գրավոր պատասխանեց, որ պարտավոր չէ մեզ ծանուցել:  

Պատասխանը տվյալ պահին իրավական մի շարք հարցեր է առաջացրել, որոնք առնվազն լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։ Եվ դրանք հիմնականում վերաբերվում են նախարարության գործառույթներին։ Տարօրինակ է, որ Ամուլսարի շուրջ ստեղված այս բարդ իրավիճակում նախարարությունը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում՝ նման հայտարարություններով:

- Այսինքն` ձեզ ոչ մի հետազոտություն չե՞ն ուղարկել Շրջակա միջավայրի նախարարությունից: 

Կարդալ ավելին

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/229/