հետ

Կառլ Նիքոլաս. Ամուլսարում կիրառվում է միջազգային լավագույն փորձը

-Պարոն Նիքոլաս, Հայաստանում շատերը վստահ են, որ հանքարդյունաբերությունը ակտիվ  է միայն երրոդ աշխարհի երկրներում: Բայց հանքեր կան նաեւ զարգացած երկրներում, օրինակ ԱՄՆ-ում, Կանադայում եւ այլն: Հնարավո՞ր է արդյոք պատասխանատու հանքարդյունաբերությունը: 

- Ձեր նշած երկրներին կավելացնեի նաեւ Շվեդիան, Ֆինլադիան, Նորվեգիան կամ, օրինակ, Իսպանիան, որ ունեն զարգացած հանքարդյունաբերություն, կենտրոնական Եվրոպայի փոքր երկրները, օրինակ Չեխիան կամ Բուլղարիան, եւ մի քանի տասնյակ այլ երկրներ, որ կայացած հանքային ոլորտ ունեն: 

Ինչ վերաբերում է «պատասխանատու» եզրույթին, այն կիրառելի է ոչ միայն հանքային, այլեւ ցանկացած ոլորտի դեպքում՝ քիմիական, մեքենաշինական, շինարարական եւ նույնիսկ գյուղատնտեսական: Պատկերացրեք այն վնասը, որ կարող է հասցնել արտահոսքը վատ կառավարվող քիմիական կամ մեքենաշինական գործարանից: Նույնիսկ սխալ կառավարվող գյուղատնտեսությունը կարող է անշրջելի վնասներ հասցնել՝ հողի էրոզիայից մինչեւ վայրի բնության ոչնչացումը, ազդեցությունը էկոհամակարգի եւ մարդկանց առողջության վրա: 

Արմեն Ստեփանյանը


Առաջատար հանքարդյունաբերական ընկերությունները ստանձնել են պատասխանատու գործելակերպի պարտավորություն՝ միանալով  Հանքարդյունաբերության եւ մետաղների միջազգային խորհրդին (ICMM) եւ Էկվատորյան սկզբունքներին: Ժամանակի ընթացքում Բնապահպանական գիտությունը, հաշվի առնելով բացասական ազդեցությունները, մշակեց շրջակա միջավավայրի վրա տնտեսական զարգացման ազդեցության ողջամիտ վերահսկողության մեխանիզմներ: Արդյունավետ վերահսկողությունը կարող է իրականացվել արդյունաբերական ընկերությունների հետ համագործակցելով: Ակնհայտ է, որ ժամանակակից ավտոմեքենաշինական գործարանը այսօր նվազ ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա, քան 30 տարի առաջ: Նույն կերպ ժամանակակից հանքարդյունաբերության մեջ ռիսկերը եւ ազդեցություններն ավելի լավ են գնահատվում եւ կառավարվում, քան 15 տարի առաջ: Եվ սա գնալով բարելավվում է, քանի որ զարգանում են թե° հանքային տեխնոլոգիաները, թե° գիտությունը: 

-Սա միայն տեխնոլոգիակա՞ն առաջընթացի արդյունք է, թե՞ կան նաեւ այլ գործոններ: 

Այնուամենայնիվ, խոսքը միայն տեխնոլոգիաների մասին չէ: Շատ կարեւոր է բնապահպանական կառավարման նկատմամբ նոր մոտեցումը: Հիմքում բնապահպանական պատշաճ 

-Դրանք զարգացած երկրներ են: Հայաստանում շատերը չեն հավատում, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը հնարավոր է, քանի որ չափանիշներն ավելի ցածր են: 

- Նախ, ես արդեն մի քանի տարի է աշխատում եմ «Լիդիանի» հետ Ամուլսարի ծրագրի շրջանակում եւ որքան գիտեմ` Հայաստանն ունի լավ մշակված օրենսդրություն, որն ապահովում է համապատասխան մեխանիզմներ հանքերի կառավարման համար: Կարեւոր բաղկացուցիչ է ընկերությունների հետ համակարգված մոտեցումը բնապահպանական կառավարմանը: Բացի այդ, պատասխանատու մոտեցումը հաճախ կախված է հանքը շահագործող ընկերությունից: Չափանիշները, որոնք «Լիդիանը» եւ «Գեոթիմը» կիրառել են Ամուլսարի բնապահպանական հետազոտության պլանավորման, իրականացման եւ ծրագրի նախագծման համար, համահունչ են միջազգային լավագույն փորձին: Այս չափանիշներից շատերը կամավոր են, եւ Ամուլսարը ձգտում է գործել ամենաբարձր, այդ թվում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) բնապահպանական չափանիշներով: 

Ես մասնակցել եմ ծրագրի բնապահպանական կառավարման բազմաթիվ աշխատանքներին, ներառյալ ջրի որակի, մշտադիտարկման եւ վերահսկողության, ինչպես նաեւ ռիսկերի կառավարման միջոցառումների մշակման աշխատանքներին, եւ ուզում եմ ընդգծել, որ «Լիդիանը» ապահովել է միաջազգային որակին համապատասխանող աշխատանք՝ երաշխավորելով ջրի եւ հողի պաշտպանվածությունը հանքի շահագործման ամբողջ ընթացքում: 

Ուզում եմ հատուկ նշել, որ ես տպավորված եմ «Գեոթիմի» մասնագետների աշխատանքով: Արմեն Ստեփանյանը, որի հետ աշխատում եմ արդեն մի քանի տարի, ղեկավարում է բնապահպաների բարձրակարգ թիմ, որը ջանք չի խնայում ապահովելու, որ Ամուլսարի ծրագիրը շահավետ լինի Հայաստանի համար: 

-Հաջորդ հարցը պրն Ստեփանյանին ուղղենք: Ակտիվիստները մի շարք մտահոգություններ են հայտնում ծրագրի հետ կապված, եւ չեն ընդունում, որ Ամուլսարի պոտենցիալ ազդեցությունները շրջակա միջավայրի եւ հարակից համայնքների վրա կառավարելի կլինեն: Ինչպե՞ս եք արձագանքում դրան:  

-Նախ եւ առաջ, ուզում եմ ասել, որ Հայաստանը իմ երկիրն է եւ ես մտածում եմ երկրի բարօրության մասին նույնքան, որքան իրենց մտահոգությունները բարձրաձայնող բոլոր սրտացավ մարդիկ: Անկասկած, Հայաստանում առկա են լրջագույն բնապահպանական խնդիրներ՝ ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում: Ես ապրում եմ Երեւանում, եւ օդի, ջրի, սննդի որակը ինձ մտահոգում է ամեն օր: Այնուամենայնիվ, բնապահպանությունը գիտական դիսցիպլինա է, եւ եթե մենք ուզում ենք բնապահպանական կառավարման մեջ արդյունքների հասնել, ապա պետք է խոսենք գիտական փաստարկներով եւ գտնենք առկա խնդիրների գիտական լուծումները: 

Երբեմն շատ դժվար է «թարգմանել» տեխնիկական տվյալները մատչելի լեզվով, քանի որ շատ մտահոգություններ առավելապես էմոցիոնալ են եւ երեւակայական:

-Ի՞նչը կնպաստի ավելի լավ բնապահպանական կառավարմանը:     

-Կարծում եմ` բազմաթիվ գործոններ: Նախ, համագործակցությունը հանրային եւ մասնավոր հատվածների մասնագետների միջեւ, որոնք պատրաստ են համատեղ աշխատել: «Գեոթիմը» այդպիսի ընկերություններից մեկն է: 

Արմեն Ստեփանյանը


Այս տարիների ընթացքում մենք լսել ենք տարբեր իրական եւ մտացածին մտահոգություններ: Երբեք չենք խուսափել պատասխանել՝ անկախ դրանց հիմնավորվածության աստիճանից: Սակայն, ինչպես նշեցի, բնապահպանությունը գիտություն է, եւ բնապահպանական խնդիրների լուծումը նույնպես պետք է լինի գիտական: Ընկերությունը արդեն 7 տարի է` ջրի եւ հողի կառավարման, կենսաբազմազանության եւ այլ ոլորտներում իրականացնում է բնապահպանական ուսումնասիրություններ եւ գնահատում՝ ներգրավելով ավելի քան 50 տեղական եւ միջազգային անկախ փորձագետների ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Կանադայից եւ այլ երկրներից: Ընկերությունը մոտ 5 մլն դոլար է ներդրել բնապահպանական եւ սոցիալական հետազոտությունների եւ մեղմացման միջոցառումերի նախագծման վրա, եւ սա մի քանի տասնյակ բարձրակարգ մասնագետների հիմնավոր գիտական աշխատանքի արդյունք է: Ուզում եմ հատկապես նշել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագիտական թիմին, ներառյալ` Բուսաբանության, Կենդանաբանության ինստիտուտներին, Հայկական ատոմակայանի ռադիացիոն անվտանգության վարչությանը, Հայաստանի թռչունների պահպանության միությանը, «Մշակութային ժառանգություն» ՀԿ-ին, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնին (REC Caucasus) եւ շատ շատերին, ովքեր աշխատել են մեզ հետ, մատնանշել են խնդիրները եւ մեր միջազգային փորձագետների հետ առաջարկել են լավագույն լուծումները: 

Այսպես են աշխարհում պատասխանատու ընկերությունները երաշխավորում բնապահպանական հետազոտության եւ կառավարման բարձր չափանիշներ: Անկեղծ ասած, այլ գործուն մեխանիզմ հայտնի չէ: 

-Բայց ակտիվիզմը այդ մեխանիզմներից մեկն է, այդպես չէ՞: 

-Անշուշտ, դա իրազեկման համար կարեւոր միջոց է: Էմոցիաները նույնպես ընկալելի են՝ հաշվի առնելով բնապահպանական կառավարման ոլորտում Հայաստանի լուրջ խնդիրները: Սակայն, եթե նպատակը լուծումներ գտնելն է, փաստարկները պետք է հիմնավորված լինեն՝ հանքարդյունաբերության ոլորտին ավելի բարձր չափանիշներ պարտադրելու համար: 
 
-Ակտիվիստները ներկայացնում են բազմաթիվ փաստարկներ. ինչպե՞ս  իմանալ, թե որոնք են հիմնավորված: 

-Ամուլսարի բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունների գնահատումը (ԲՍԱԳ), որն  իրականացվել է մի քանի տասնյակ տեղական եւ միջազգային անկախ փորձագետների մասնակցությամբ, կհրապարակվի գալիք շաբաթների ընթացքում: Դա 1000 էջից կազմված հետազոտություն է, որտեղ կարելի է գտնել ձեր հարցի պատասխանները: 

Բարձրաձայնվող որոշ մտահոգությունների վերաբերյալ  նախնական ուսումնասիրություններն արդեն վաղուց տեղադրված են մեր կայքէջում: Օրինակ՝ ռադիացիայի վերաբերյալ հատուկ հետազոտություն է կատարվել միջազգային եւ տեղական բարձրակարգ մասնագետների կողմից, որը պարզել է, որ Երեւանում ռադիացոն ֆոնը ավելի բարձր է, քան Ամուլսարում, եւ որ Ամուլսարում ռադիացիայի վտանգ չկա եւ չի լինի: Սակայն, ռադիացիայի վերաբերյալ պնդումները շարունակվում են շրջանառվել, ինչը, կարծում եմ, արժեզրկում է քննարկումը: Մեկ այլ օրինակ է իզոտոպային հետազոտությունը՝ հիմնված գիտական մոդելավորման եւ թեստավորման վրա, որը հաստատում է, որ ծրագիրն ազդեցություն չի ունենա Ջերմուկի հանքային ջրերի վրա: Հանքային ջրերի վրա ազդեցությունների վերաբերյալ եւ այլ չփաստարկված պնդումները շեղում են դեբատը հանքարդյունաբերության ոլորտում առկա իրական լուրջ խնդիրներից:  Արդյունքում՝ երկուստեք ռեսուրսներ են վատնվում մտացածին խնդիրների տարածման կամ դրանք հերքելու վրա: 

-Նույնիսկ եթե ջրի վրա ազդեցություն չի լինելու, դա չի նշանակում, որ ծրագիրը առհասարակ որեւէ ազդեցություն չի ունենա:
 
-Ինչպես Կառլն ասաց, արդյունաբերության ցանկացած ճյուղ՝ շինարարությունից մինչեւ գյուղատնտեսություն, որոշակի ազդեցություն ունի: Բայց, օրինակ ԱՄՆ-ում Կոլորադո Սփրինգս հանքային ջրերի հանգստավայրի շրջակայքում հանքեր են շահագործվում, եւ պոտենցիալ բնապահպանական ռիսկերը հաջողությամբ կառավարվում են: Չեխիայում, որտեղ ես սովորել եմ, երկու ածխի հանքավայր գտնվում է Օստրավա տուրիստական քաղաքի շրջակայքում: Հանքեր կան Շվեդիայում, որոնցից մեկը շվեդական Կիրունա քաղաքին անմիջապես կից է, եւ նման օրինակները շատ են: Ուզում եմ ասել, որ այսօր տեխնոլոգիաները հանքարդյունաբերական ծրագրերի անվտանգ կառավարման հնարավորություն են ընձեռում: 

Ինչ վերաբերում է Ամուլսարին, ծրագրում ավելի քան 50 մլն դոլար է հատկացված բնապահպանական կառավարման եւ հանքի պատշաճ փակման համար: Սա ներառում է ջրային ռեսուրսների կառավարում, փոշու վերահսկում, հողի որակի վերահսկում եւ թթվային ապարների դրենաժի կառավարման միջոցառումներ՝ ժամանակակից մեթոդների կիրառմամբ: Պատրաստ ենք քննարկել այս բոլոր խնդիրները եւ պատասխանել բոլոր հարցերին այն մասին, թե ինչպես ենք ծրագրում վերահսկել ռիսկերը: Կարծում եմ` դա կլինի արդյունավետ քննարկում, որը կնպաստի Հայաստանում բնապահպանական կառավարման նշաձողը բարձրացնելուն: 

Ես վստահ եմ, որ Ամուլսարի  ծրագիրը լավ է նախագծված, եւ երբ հանքը սկսի գործել, այն կլինի համաշխարհային կարգի ժամանակակից հանքարդյունաբերական ծրագրի օրինակ: Իսկ իմ եւ մեր մասնագիտական թիմի գործը կլինի երաշխավորել Ամուլսարի ծրագրի ամենօրյա բնապահպանական լավագույն կառավարումը, որպեսզի համայնքներն ու երկրի տնտեսությունը օգուտներ քաղեն այս ծրագրից: 

Կարդալ ավելին` http://www.mediamax.am/am/news/interviews/13500/#sthash.LlMrtd8P.dpuf

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD.-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/67/