հետ

Նոր նախաձեռնություն Ջերմուկում

Պոլիեթիլենային թափոնները բնապահպանական լուրջ խնդիրների առիթ կարող են դառնալ, քանի որ դրանք չեն քայքայվում բնական պայմաններում: Պլաստիկե և պոլիեթիլենային աղբը պետք է հնարավորինս հավաքել և մեկուսացնել՝ վերամշակման նպատակով: Ցավոք, Հայաստանում դա տարածված գործելակերպ չէ: 2015թ.-ի մարտից Գեոթիմ ՓԲԸ-ի աջակցությամբ Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոցում մեկնարկեց <> ծրագիրը:

Գեոթիմը ծրագրի համար տրամադրել է 4,7 մլն ՀՀ դրամ: Ծրագրից օգտվել են 40 դպրոցական երեխաներ, նրանց ծնողները և համայնքի այլ անդամներ:

Ծրագրի նպատակն է երիտասարդ կանանց և դրպոցահասակ երեխաներին թափոնից պիտանի իրեր պատրաստելու հմտություններ սովորեցնելը՝ համատեղելով բնապահպանական իրազեկումը և փոքր բիզնեսի զարգացումը:  

Այս նպատակով, ստեղծվել է կանանց ձեռարվեստի <>  ակումբը՝ արդեն 40 երեխաների և նրանց ծնողների մասնակցությամբ, որոնք սովորում են պոլիէթիլենային տոպրակ-թափոնները վերածել հումքի և հյուսել զանազան իրեր: Ծրագրի շրջանակներում Ջերմուկում օգոստոսի 22-23-ը կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք՝ ներկայացնելու ծրագրի մասնակիցների պատրաստած իրերը, իսկ վաճառքից ստացված հասույթը տրամադրվել է այդ իրերը պատրաստող կանանց և կօգտագործվի ծրագրի զարգացման համար:

Աշխատանքային նոր հմտությունների ձեռքբերումը հնարավորություն կտա կանանց և երիտասարդ աղջիկներին ընդլայնել իրենց զբաղվածության շրջանակը: Պատրաստած յուրահատուկ իրերը ոչ միայն կօգտագործվեն, այլ նաև կվաճառվեն: Ջերմուկի բնակչության համար այս աշխատանքը հանդիսանում է արվեստի գործեր ստեղծելու, ինչպես նաև դրանք զբոսաշրջիկներին և այցելուներին ցուցադրելու և վաճառելու լավ հնարավորություն: Ծրագիրը, նաև, կբարձրացնի բնապհապանական իրազեկումը համայնքում:

Ծրագրի 40 շահառու իրենց աշխատանքները կներկայացնի նաև Երևանում՝ Անգլիական այգում, սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք ցուցահանդես-վաճառքի ժամանակ:

 

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/76/