հետ

ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը այցելեցին Ամուլսար

Օգոստոսի 15-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը այցելեցին Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության Ամուլսարի ծրագրի տարածք, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի և Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ: Նրանք շրջայց կատարեցին Ամուլսարի ոսկու ծրագրի տարածքում Լիդիանի դուստր ընկերության՝ Գեոթիմ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ուղեկցությամբ:

Այցի ընթացքում դեսպան Միլսը նշեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը կարևոր տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար, շեշտելով, որ հավասարապես կարևոր է շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցության ապահովումը: Այս առումով դեսպան Միլսը ընդգծեց, որ Լիդիանը հայտնի է բնապահպանական միջազգային ստանդարտների պահպանման ու պատասխանատու հանքարդյունաբերության իրականացման իր գործելակերպով: Դեսպան Միլսը հույս է հայտնել, որ Լիդիանի Ամուլսարի ծրագիրը կդառնա պատասխանատու հանքարդյունաբերության օրինակ, որը ցույց կտա, որ հնարավոր է հավասարակշռել տնտեսական և բնապահպանական շահերը:

Իր խոսքում դեսպան Միլսը ողջունեց ՀՀ կառավարության վերջերս կայացրած որոշումը «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն» (ԱՃԹՆ) անդամակցելու պատրաստակամության վերաբերյալ: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը հիմնված է այն սկզբունքի վրա, որի համաձայն հանրությունը կարող է տեսնել և հավաստիանալ, որ երկրի բնական պաշարները արդյունահանվում են լավագույն մեթոդների կիրառմամբ, և որ արդյունքը բաշխվում է պատշաճ կերպով: Դեսպանը հավելեց, որ Միացյալ Նահանգները մեծապես կարևորում է Հայաստանի հետ իր տնտեսական կապերը և ողջունում է ՀՀ կառավարությանը գործարար միջավայրը բարելավելու ուղղությամբ ստանձնած պարտավորությունների համար:  

Օգոստոսի 16-ին դեսպանը, վարչապետը և էներգետիկայի նախարարը ծանոթացան Լիդիանի կողմից իրականացվող համայնքային զարգացման երկու ծրագրերի՝ այցելելով ընկերության կողմից վերանորոգված արվեստի դպրոց և մանկապարտեզ Ջերմուկում: Դեսպան Միլսը շեշտեց այն օգուտները, որ ստացվում են արևմտյան բիզնես գործելակերպի լավագույն ավանդույթներից մեկի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի արդյունքում, որոնց միջոցով տնտեսավարող սուբյեկտները մասնակից են դառնում տեղի համայնքի խնդիրների լուծմանն ու իրենց ներդրումն են ունենում համայնքի զարգացման ու բարելավման հարցում: 

Գեոթիմ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշեց, որ Հայաստանում Ամուլսարը կդառնա օտարերկրյա ներդրումներով ամենախոշոր ծրագիրը: Սպասվում է, որ աշխատատեղերի թիվը հանքի շինարարության փուլում կլինի 1300, իսկ հանքի շահագործման ընթացքում՝ 740: Ակնկալվող մուտքերը պետական բյուջե (hանքի շահագործման ամբողջ ընթացքում) կկազմեն մոտ 480 մլն ԱՄՆ դոլար:

ՙՄեզ համար ևս մեկ կարևոր հանգամանք է այն, որ Ամուլսարը Հայաստանում բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ ներկայացնող ծրագիր է: Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետերեր են հանդիսանում Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), ինչպես նաև Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գործող այլ խոշոր ներդրողներ :

Վերջերս հրապարակել ենք նման ծրագրի համար Հայաստանում առաջին անգամ իրականացված Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը՝ IFC-ի և ՎԶԵԲ-ի կատարողականի չափանիշներին և պահանջներին համապատասխան: Սա ամուր հիմք է հանդիսանում Հայաստանում համաշխարհային կարգի բնապահպանական և սոցիալական կառավարման համար»:

Մենք նպատակ ունենք ապահովելու, որ Ամուլսարի ծրագիրը Հայաստանում ներդնի հահանքարդյունաբերության ոլորտում առկա լավագույն փորձի ամենաբարձր չափանիշները՝ ստեղծելով ընդհանուր արժեքներ բոլոր շահագրգիռ կողմերի՝ երկրի, համայնքների և բաժնետերերի համար:

 

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/74/