հետ

Ու դարձյալ հողերի ձեռքբերման մասին

Վերջերս, ի պատասխան որոշ մանիպուլյատիվ մեկնաբանությունների, առիթ ունեցանք տեղեկացնելու, որ Գնդեվազի նախկին համայնքապետի որդին միայն մեկն է 145 այլ շահառուներից, որոնցից բացառապես նույն սկզբունքների ու գնահատման չափանիշների հիման վրա հող է ձեռք բերել «Լիդիան Արմենիան»՝ 145 սեփականատերերի վճարելով ընդհանուր առմամբ մոտ 2.8 միլիոն դոլարին համարժեք դրամ:

Կարծում ենք լրատվամիջոցներին հետաքրքիր կլինի նաև այս կարևոր հանգամանքը:
 
Մեկ տարվա ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը մասնակցողների մեջ են 22 ազդակիր հողատեր Գնդեվազից, Ջերմուկից: Այս 22 անձինք կամ, մի քանի դեպքում նրանց ընտանիքի անդամները (հայրը, որդին, մայրը) Լիդիանին են վաճառել իրենց հողերը, ընդհանուր առմամբ ստանալով  մոտ 445 000 ԱՄՆդոլարինհամարժեքդրամ:  Ի լրումն՝ նրանցից 14-ը օգտվել են նաև Լիդիանի առաջարկած կենսակերպի վերականգնման սոցիալական ծրագրերից՝ փոքր բիզնեսի աջակցություն, ջերմոցներ, եկամուտի ավելացման ծրագրեր, անասնապահություն, կարողությունների զարգացման դասընթացներ և այլն: Այս մի քանի ծրագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 310 000 ԱՄՆդոլարը, որն ընկերությունը ներդրել է համայնքում:
 
2015-16 թթ. «Լիդիան Արմենիա» ընկերությունը իրականացրել է հողերի ձեռքբերում Գնդեվազ համայնքի 145 հողատիրոջից: Սովորաբար նման ծրագրերում հայաստանյան իրականությունում, որպես կանոն, մասնավոր հողերը ճանաչվում է որպես գերակա շահ և գնվում տերերից՝ այսպիսով հեշտացնելով պրոցեսը և նվազեցնելով դատական դեպքերի հավանականությունը:
 
Լիդիանն այս գործընթացն իրականացրել է բացառապես միջազգային ստանդարտներով՝ կամավոր առուվաճառքի սկզբունքի հիման վրա՝

  • Անցկացրել է մի շարք համայնքային հանդիպումներ և ժողովներ հողատերերի հետ` ներկայացնելու գնահատման մեթոդիկան, փոխհատուցման հաշվարկը,
  • Ընդգրկվել են ՀՀ և արտասահմանյան լավագույն մասնագետները՝ փոխհատուցման և ընթացակարգի մշակման նպատակով,
  • Բոլոր հողատերերին առաջարկվել է հող՝ հողի դիմաց, հնարավորություն տալով նրանց ընտրելու հողի և դրամական փոխհատուցման միջև,
  • Կազմվել է յուրաքանչյուր հողակտորը նկարագրող փաստաթուղթ, որտեղ մանրամասն ներկայացվել է տվյալ հողակտորի վրա եղած մշակաբույսերը, ծառատեսակները, նրանց տարիքը, հողի վրա եղած շինությունները և այլն, որը հաստատել են հողատերերը,
  • Բոլոր հողակտորները գնահատվել են բացառապես նույն սկզբունքով և հաշվարկով:

 
145 հողատերերից և ոչ մեկի հողակտորը ձեռք չի բերվել դատական գործընթացի արդյունքում:

Մեկ ուշագրավ փաստ. շատ ոչ ազդակիր հողատերեր, որոնց հողը ընկած չէր ծրագրի տարածքում և ուստի գնման ենթակա չէր, խնդրում, երբեմն էլ պահանջում էին ընկերությունից գնել իրենց հողերը՝  տեսնելով հողերի արդար գնհատումը մի կողմից և ընկերության բարեխիղճ վճարումները և գործընթացի թափանցիկությունը՝ մյուս կողմից:
 
Եվ վերջապես, որպես պատասխանատու ընկերությունը 2017թ., հողերի ձեռքբերման գործընթացի ավարտից հետո ընկերությունը ինֆորմացիա հավաքեց առ այն, թե ինչպես են ծախսել հողետերերը ստացված գումարը, թեև այդ գործընթացի վրա ընկերությունը որևէ ազդեցություն չուներ: Այդուհանդերձ, կարծում ենք հետաքրքիր կլինի նաև այդ տեղեկատվությունը՝ տես աղյուսակը:  
   

Փոխհատուցմանգումարիգործածումը՝ըստ 2017թ. տվյալների

 

Մեքենայի, այլ փոխադրամիջոցի ձեռքբերում

25%

Անշարժ գույք Ջերմուկում, Երևանում

17%

Բնակարանային ստանդարտների և ապրելու պայմանների բարելավում

35%

Տան պարագաների ձեռքբերում (կահույք, սառնարան և այլն)

12%

Առողջական խնդիրների լուծում

13%

Հողի, այգու ձեռքբերում

16%

Պարտքի մարում

7%

Գյուղ.տեխնիկա, կրթության վճարներ, բիզնես ներդրում, բանկային ավանդ և այլն

27%

 
 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/235/