Հարցադրում 1.
Ենթադրվում է, որ դիտողությունը վերաբերում է դատարկ ապարների լցակույտի (ԴԱԼ) տեղամասին և ոչ թե կույտային տարրալվացման տեղամասին կամ բացահանքին, քանի որ նշված 2570-2360մ բարձրությունները վերաբերում են ԴԱԼ-ին:
Գոլդերն իրականացրել է Ծրագրում առաջարկված յուրաքանչյուր հանգույցի/ տեղամասի կայունության մանրամասն հաշվարկներ և գնահատում:
Հայտնի է, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ առկա են բարձր սեյսմիկ ռիսկի մի քանի տարածքներ: Ամուլսարի Ծրագիրը գտնվում է այդպիսի մի սեյսմիկ ակտիվ տարածաշրջանում, որտեղ վերջին արձանագրված ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել 1931 թ.-ի սեպտեմբերին Սիսիան քաղաքում` Ծրագրի տեղամասից մոտ 30 կմ դեպի հարավ-արևելք: Կործանարար երկրաշարժեր են նաև գրանցվել հինավուրց քաղաք Վայքի մոտակայքում` Ամուլսարից մոտ 20 կմ դեպի արևմուտք: Ծրագրի տարածքում բոլոր կառույցների սեյսմակայունության նախագծման պարամետրերի մշակման նպատակով իրականացվել է սեյսմիկ վտանգի գնահատում: Սույն ուսումնասիրության մանրամասներին ծանոթանալու համար տե´ս Գոլդերի զեկույցը (2012b):
Հիմնվելով վարկունակության գնահատման փուլում մշակված նախագծերի վրա` հանքի շահագործման ընթացքում և փակումից հետո ԴԱԼ-ի տեղամասի լանջերի և միջնաշերտային համակարգի հավանական սեյսմիկ դեֆորմացիաների գնահատման նպատակով իրականացվել են լանջերի կայունության ճարտարագիտական վերլուծություններ: Հիմնվելով Ծրագրի տեղամասի սեյսմիկ վտանգի գնահատման վրա` հանքի շահագործման ընթացքում ԴԱԼ-ի ճարտարագիտական կայունության վերլուծության համար օգտագործվել է 0,21 ց առավելագույն հորիզոնական արագացումների արժեքը հաշվարկային սեյսմիկ 6,3 մագնիտուդ ուժգնության պայմաններում: Մշտական երկարաժամկետ հանքի փակման պայմաններում ԴԱԼ-ի կայունության ճարտարագիտական վերլուծության համար օգտագործվել է 0,40 ց առավելագույն հորիզոնական արագացումների արժեքը հաշվարկային առավելագույն նախագծային երկրաշարժի (ԱՆԵ) 6.4 մագնիտուդ հզորությամբ:
Սահմանվել է, որ շահագործման ընթացքում հաշվարկային սեյսմիկ ազդեցության գերազանցման հավանականությունը 50 տարում 10% է (սովորաբար համապատասխանում է 500 տարվա կրկնման պարբերությանը), իսկ ԱՆԵ-ը` 50 տարում 2% է (սովորաբար համապատասխանում է 2475 տարվա կրկնման պարբերությանը): Սրանք համարվում են նմանատիպ հանգույցների սեյսմակայուն շինարարության միջազգային նախագծային նորմեր, որոնք ողջ աշխարհում ճարտարագետների կողմից օգտագործվում են բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում ԴԱԼ-րի նախագծման համար:
Գոլդերի վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ ԴԱԼ տեղամասի նախագծում տեղ գտած սեյսմակայունության երկարաժամկետ գործոնները բավարար են և կհանգեցնեն ԴԱԼ անվտանգ շահագործմանը` նույնիսկ հաշվարկային սեյսմիկ ազդեցության գերազանցման դեպքում:
Հարցադրում 2.
Ենթադրվում է, որ այս դիտողությունը ևս կապված է ԴԱԼ տեղամասի հետ: Տեղամասի բոլոր գեոտեխնիկական պայմանները հաշվի են առնվել որպես տեխնիկական նախագծման և ԴԱԼ տեղամասի վերլուծության մի մաս, որոնք պետք է ներառվեն Գոլդերի ԴԱԼ տեղամասի վերջնական նախագծային զեկույցում, որն իր հերթին ընդգրկվելու է Ծրագրի վարկորնակության նախագծի (տեխնիկատնտեսական հիմնավորման) մեջ: ԴԱԼ-ում առկա հոսակորուստներից և աղբյուրներից կազմված ոչ խորը ստորգետնյա hոսքերի շփումը կանխարգելվում է դրենաժային խողովակաշարի, ինչպես նաև դատարկ ապարների լցակույտի հիմքում թույլ ջրաթափանցիկ կավե միջնաշերի միջոցով: Ճարտարագիտական նախագծում ԴԱԼ-ի հիմնադրման համար հաշվի են առնվել կավահողերի առկայությունը և սողանքների հավանականությունը: Ի հավելումն, նախագծում ներառված է ստորգետնյա դրենաժային համակարգ, որի նպատակն է հանքավայրի դատարկ ապարների հետ կոնտակտի մեջ գտնվող ջրերի կորզումը և տեղափոխումը: Եթե կուտակված «կոնտակտային» ջուրը չի համապատասխանում ջրթողի ջրի որակի չափանիշներին, ապա այդ ջուրը մաքրվում է ԴԱԼ հանգույցի հոսքաջրերի մաքրման կայանում: Սեզոնային տեղումներից և ձնհալոցքից առաջացած մակերևութային ոչ-կոնտակտային ջրերը, որոնք չեն շփվում հանքավայրի դատարկ ապարների հետ, նախագծված ուղղորդիչ ջրագծերով ԴԱԼ եզրագծով տեղափոխվելու են, որը կկանխարգելի չաղտոտված ջրի շփումը դատարկ ապարների լցակույտի նյութերի հետ: Հանքավայրի պայթեցման աշխատանքները դատարկ ապարների լցակույտի վրա որևէ ազդեցություն չեն ունենա, քանի որ լցակույտի տեղամասը բացահանքից շատ ավելի քան 2 կմ հեռավորության վրա է: Գոլդերի կողմից իրականացված նախորդ տեխնիկական ուսումնասիրությունը (Գոլդեր, 2012a) մանրամասն պատասխաններ ներկայացրեց պայթեցման աշխատանքների վերաբերյալ շահառուների մտահոգությունները փարատելու համար, որտեղ նաև նշվեց, որ հանքավայրի ստորգետնյա ջրերի մոնիտորինգի հորի գտնվելու անվտանգ հեռավորությունը 65 մետր է:
Հարցադրում 3.
Radman Associates հաշվետվության մեջ մասնավորապես նշվում է. ռադոնի որոշ ներկայացված կոնցենտրացիաներ գերազանցում են ռադոնի 400 Բկ/մ3 ներգործության մակարդակը աշխատավայրում [Մեծ Բրիտանիայում], որի դեպքում IRR99 ուժի մեջ է մտնում և զբաղեցրած տարածքի համար գործատուն պարտավորվում է քայլեր ձեռնարկել մասնագիտական ազդեցությունը կարգավորելու ուղությամբ` ընդհուպ մինչև ռադոնի մակարդակի կրճատումը ինժեներական միջոցներով:
Ռադոն գազի ֆոնային հետազոտությունները կատարվել են հարակից բնակավայրերում (Գորայք, Սարավան, Գնդեվազ): Ընդհանուր առմամբ տեղադրվել են 149 չափիչ սարքեր (դետեկտորներ), որոնցից 142-ը գրանցել են միջազգային նորմերով սահմանված թույլատրելի արժեքներ: Ապագա արտադրական շենքերում ռադոն գազի ոչ մի չափում չի կատարվել, քանի որ դրանք դեռևս նախագծման փուլում են: Շենքերում և շինություններում կկատարվի մոնիտորինգ և աշխատավայրերում ռադոնի 400 Բկ/մ3 կոնցենտրացիաները գերազանցելու դեպքում ընկերությունը կկիրառի համապատասխան ինժեներական միջոցառումներ ռադոն գազի կոնցենտրացիան նվազեցնելու նպատակով:
Հարցադրում 4.
Նախատեսվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել խախտված հողերի ռեկուլտիվացիա՝ լավագույն տեղական և միջազգային փորձին համապատասխան:
Հարցադրում 5.
Հողային ռեսուրսներին հասցված տնտեսական վնասի փոխհատուցման հարցում ընկերությունը կառաջնորդվի ՀՀ գործող օրենսդրությամբ:
/arm/newsdetails/%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD/5/