հետ

Լիդիան Ինթերնեյշնլը անդամակցել է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին

Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդը (Լիդիան Արմենիայի 100% բաժնետերը) հայտարարել է, որ Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը ընդունել է Ընկերության հայտը միանալու Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնությանը: Օրենսգիրքը կարգավորվում է ոսկու արդյունահանման համար ցիանիդի արտադրությանը, տեղափոխմանը և կիրառմանը վերաբերող հարցերը: Այս կանոնակարգերով է Ընկերությունը առաջնորդվելու Ամուլսարի ծրագրում:  Հայտարարությունը այստեղ` http://www.cyanidecode.org/media-room/press-releases/2016/lydian-international-limited-becomes-signatory-international-cyanide

Ցիանիդի օրենսգիրքը արդյունաբերության ոլորտում կամավոր սկզբունքներով գործող նախաձեռնություն է, որին կարող են միանալ ցիանիդի միջոցով ոսկու արդյունահանմամբ զբաղվող, ինչպես նաև ցիանիդ արտադրող և տեղափոխող պատասխանատու ընկերությունները:

Միանալով նախաձեռնությանը` Լիդիան Ինթերնեյշնլը պարտավորվում է առաջնորդվել Ցիանիդի օրենսգրիքի սկզբունքներով և չափորոշիչներով, գործունեության վերահսկման համար ընդունել անկախ աուդիտ, որը ստուգումներ կիրականացնի ցիանիդի ներմուծման առաջին տարվա ընթացքում, իսկ այնուհետև՝ ամեն երեք տարին մեկ: Արդյունահանման գործընթացը արտոնագրվում է Ցիանիդի օրենսգրքի պահանջներին համապատասխանելու դեպքում:

Լիդիան Ինթերնեյշնլը պարտավորվել էր Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի արտոնագրման համար հայտ ներկայացնել ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ՝ 2015 թվականին: Այդ ընթացքում ընկերությունը մշակեց Ցիանիդի կառավարման համապարփակ պլան և ցիանիդի օգտագործման գործընթացի ամփոփագիր և ծրագրում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության նախաարտադրական փուլի աուդիտն անցնել 2017 թ. ամռանը՝ արդյունահանման մեկնարկից առաջ: Ընկերությունը պարտավորվել է հետևել Օրենսգրիքի պահանջներին և ակնկալում է ստանալ այս նախաձեռնության լիարժեք արտոնագիրը, երբ կսկսի արտադրությունը:

“Մենք պարտավորվել ենք Ամուլսարի հանքավայրը կառուցել և շահագործել արդյունաբերական լավագույն փորձին համապատասխան, և Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնությանը միանալը կարևոր քայլ է այդ ուղղությամբ: Ժամանակակից պատասխանատու հանքարդյունաբերությունը վերահսկվում է մի շարք կարևոր նախաձեռնությունների կողմից, որոնց նպատակն է ապահովելու անվտանգ շահագործում, բնապահպանական և սոցիալական համապարփակ վերահոսկողություն և շահագործման արդյունավետ կառավարում: Օրենսգիրքը նման կարևոր նախաձեռնություններից մեկն է: Անդամակցությունը Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին կապահովի հանքի կառավարման խիստ վերահսկողություն և սա ևս մեկ անգամ վերահաստատում է Ամուլսարում օրինակելի հանք կառուցելու և շահագործելու մեր պարտավորվածությունը”,- նշել է Լիդիան Ինթերնեյշնլի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:

Ցիանիդի կառավարման օրենսգրքի մասին

Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգիրքը մշակվել է ՄԱԿ-ի Բնապահպանական ծրագրի հովանու ներքո՝ բազմաշահառու համակարգող կոմիտեի կողմից: Ցիանիդի կառավարման օրենսգիրքը նպատակ ունի լրացնելու իրականացվող ծրագրի գործունեության տարածքում գործող օրենքներին և կանոնակարգերին համապատասխանելու արդեն իսկ ստաձնած պարտավորությունը: Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը հիմնվել է Ցիանիդի օրենսգիրքը վերահսկելու, ընդունումը խրախուսելու, կիրառումը գնահատելու և արտոնագրման գործընթացը կանոնակարգելու նպատակով: Օրենսգրքին միացած ընկերությունների ծրագրերի ցանկը, ինչպես նաև օրենսգրքի ամբողջական տեքստը  և կիրարկման փաստաթղթերը հասանելի են www.cyanidecode.org հասցեով: 

/arm/newsdetails/%d4%bc%d5%ab%d5%a4%d5%ab%d5%a1%d5%b6-%d4%bb%d5%b6%d5%a9%d5%a5%d6%80%d5%b6%d5%a5%d5%b5%d5%b7%d5%b6%d5%ac%d5%a8--%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%91%d5%ab%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a4%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d6%80%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a3%d6%80%d6%84%d5%ab%d5%b6/99/