հետ

14 հարց ու պատասխան Ամուլսարի վերաբերյալ

Անցնող տարիներին Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հարցադրումները փոփոխվելեն: Որոշ հարցեր և մտահոգություններ, որոնց, հուսովենք, տրվելեն սպառիչ պատասխաններ, այլևս չեն հնչում հանրային հարթակում: Կան նաև նոր հարցադրումներ, և կամ այնպիսիք, որոնք շարունակումեն հնչել:

Մենք ևս մեկ անգամ ուզում ենք անդրադառնալ առավել հաճախ հնչող հարցերին` խմբավորելով դրանք ըստ ոլորտների:

Ամեն ոլորտի հարցախմբին պատասխանել են Լիդիանի ղեկավար թիմի անդամները և մասնագետները:  


 

 

 

 

 

 

 Արմեն Ստեփանյան

«Լիդիան Արմենիայի» Կայուն զարգացման գծով տնօրեն
 

Ճարտարագիտության մագիստրոս, տեխնիկական գիտությունների թեկնածու

15 տարվափորձ՝ բնապահպանության և հանքարդյունաբերության ոլորտներում:


1. Հնարավո՞ր է արդյոք իրականացնել հանքարդյունաբերություն և միաժամանակ բացառել ազդեցությունները շրջակա միջավայրի վրա։

- Մարդու ցանկացած գործունեություն ունի ազդեցություն շրջակա միջավայրի վրա՝ քաղաքաշինությունից մինչև տուրիզմ: Շատերը կզարմանան, բայց կենսաբազմազանության, հողի և ջրի վրա առավել մեծ ազդեցության գործող ոլորտը ոչ թե հանքարդյունաբերությունն է, այլ՝ գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսական նպատակներով աշխարհում տարեկան ոչնչացվում է 7 միլիոն հեկտար անտառ: Գյուղատնտեսությանը բաժին է ընկնում աշխարհի քաղցրահամ ջրի պաշարների սպառման 70%, որի զգալի մասը՝ անարդյունավետ վատնում է:  Ամեն ոլորտ ունի ազդեցություն: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ միջոցառումներ են իրականացվում այդ ազդեցություները կանխելու կամ մեղմելու համար: Նախկինում հանքարդյունաբերությունը վատ կառավարվող ոլորտներից էր ողջ աշխարհում և շատ է քննադատվել շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության համար: Հենց այդ պատճառով վերջին 15-20 տարիներին ոլորտը ֆինանսավորող բանկերն ու հաստատությունները մշակեցին մի շարք չափանիշներ, որոնց համապատասխանող հանքերում բոլոր հնարավոր ազդեցությունները արդյունավետ կառավարվում են:

2. Ի՞նչ ազդեցությունների մասին է խոսքը: Կլինի՞ արդյոք ազդեցություն ջրի որակի, շրջակա համայնքների բերքի կամ մարդկանց առողջության վրա:

- Ո՛չ, հանքի համապատասխան կառավարման դեպքում շրջակա ջրային ռեսուրսների, հողի, օդի կամ այլ ընկալիչների որակի փոփոխություն չի լինի: Եվ, իհարկե, ավելորդ է խոսել մարդկանց առողջության վրա ազդեցության մասին: Ժամանակակից հանքերի ազդեցությունը այդ առումով պետք է զրո լինի: Այլապես հանքեր չէին շահագործվի Նորվեգիայում, Կանադայում կամ այլ զարգացած երկրներում: Երբ մենք խոսում ենք թույլատրելի ազդեցությունների կամ ռիսկերի նվազեցման մասին, խոսքը մարդկանց վրա ազդեցության մասին չէ, քանի որ այստեղ «թույատրելի» սահման չկա: Խոսքն, օրինակ, կենսաբազամզանության վրա ազդեցության մասին է: Օրինակ՝ բացահանքի տարածքում աճում էր կարմիր գրքի բուսատեսակ, և բացահանքը բացելիս, մենք այդ բույսը կվնասեինք: Հետևաբար, այդ տարածքից մատնունի ծիրանավոր բուսատեսակի մոտ 20 %-ը տեղափոխել ենք Սևանի բուսաբանական այգի, իսկ մնացած մոտավորապես 80%-ի աճելավայրերը դարձրել ենք անձեռնմխելի տարածք: Կամ, այլ օրինակ, այդ տարածքից 2-3 արջ է օգտվում: Քանի որ հանքի տարածքը զբաղեցնելու է այս և այլ կենդանական և բուսական տեսակների կենսամիջավայրի մի մասը, հենց այսպիսի ազդեցությունը մեղմելու կամ փոխհատուցելու նպատակով,  մենք ներդնում ենք մոտ 6 միլիոն դոլար՝ Ջերմուկի ազգային պարկ ստեղծելու և այդ տարածքում նույն տեսակների պաշտպանությունը ապահովելու համար: Նման ազդեցությունների մեղմացման մասին է խոսքը:  

3. Կարծիքներ են հնչում, որձնհալը և անձրևաջրերը կխառնվեն բացված ապարների հետ և կառաջացնեն թթվային ջրեր, որոնք կաղտոտեն տարածաշրջանի ջրերը, ընդհուպ մինչև Սևան:

- Տեղումներից առաջացած հոսքերը հնարավոր է կառավարել, այնպես որ չաղտոտեն նույնիսկ Ամուլսարի շրջակա ջրային հոսքերը, առավել ևս որ չհասնեն 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սևան, կամ նույնիսկ շրջակա ջրային ավազաններ, օրինակ, Կեչուտ: Թերահավատությունը հասկանալի է, քանի որ Հայաստանում նախկինում նման միջոցառումներ չեն իրականացվել: Բայց հանքարդյունաբերությունը այսօր ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած արդյունաբերություն է: Իրականում Ամուլսարում մենք որևէ նոր բան չենք հորինելու, այլ կիրառելու ենք այն համակարգերը, որոնք կիրառվում են ԱՄՆ-ից մինչև Ավստրալիա: Այսպես՝ հանքի այն հատվածներում, որտեղ կա թթվայնության առաջացման խնդիր, օրինակ դատարկ ապարների լցակույտի տակ հենց հիմա արդեն շինարարության փուլում ներդրվում են խողովակային համակարգեր, պաշտպանիչ շերտեր, կառուցվում են ավազաններ, որպեսզի ջուրը, որը շփվում է դատարկ ապարների հետ, չհոսի արտաքին միջավայր, այլ հավաքվի և օգտագործվի արդյունահանման գործընթացում: Սրանով մենք լուծում ենք թե՛ տնտեսական խնդիր՝ նվազեցնելով ջրառը, թե՛ բնապահպանական խնդիր: Բացի այդ, դատարկ ապարների թթվագոյացման պոտենցիալ ունեցող մասը կապսուլավորվելու է ոչ թթվագոյացնող ապարներով՝ տեղումների ներթափանցումը մեղմելու նպատակով: Հանքի շահագործման ընթացքում ջուրը հիմնականում օգտագործվելու է փակ, շրջանառու համակարգում, իսկ հանքի փակումից հետո կիրառվելու է պասիվ մաքրման համակագ, որը նաև հանքի փակումից հետո կկանխի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Այս փորձված մեթոդները թույլ են տալիս անվտանգ հանքեր շահագործել Շվեդիայից մինչև Արգենտինա և մենք հպարտ ենք, որ այս փորձը Հայաստան ենք բերում:

4. Արդյոք նախկինում խոսե՞լ եք այդ խնդրի մասին:

- Կարող եմ վստահաբար պնդել, որ այս մասին խոսել ենք նախ մենք, հետո՝ քննադատները: Հայաստանում հանքարդյունաբերության հետ կապված որևէ քննադատության մեջ նախկինում հազիվ թե հանդիպած լինեք «թթվային ապարների դրենաժ» արտահայտությունը: 2015-ին հրապարակված Ամուլսարի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականում մանրամասն նկարագրել ենք դրա լուծման մեթոդները: Միայն դրանից հետո լսվեցին մտահոգություններ, ընդ որում, տպավորություն ստեղծվեց, որ սա միայն Ամուլսարին հատուկ խնդիր է: Մինչդեռ թթվային ապարների դրենաժը բնական ֆենոմեն է, և հատուկ է գրեթե բոլոր հանքերին՝ աշխարհում և Հայաստանում: Մեզ ուրախացնում է, որ Ամուլսարի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականին ծանոթանալով, շատերը տեղեկացան հանքարդյունաբերության ոլորտի այս կարևոր խնդրի մասին: Վստահաբար կարող ենք պնդել, որ Ամուլսարում այն չափավոր ու ավելի մեղմ է, քան շատ այլ հանքերում, նաև այն պատճառով, որ հանքաքարը օքսիդացված է: Եվ ամենակարևորը. Հայաստանում առաջին անգամ շինարարության սկզբից Ամուլսարում ներդրվում են ինժեներական լավագույն լուծումները, որոնք կարող են լավ օրինակ դառնալ այլ ծրագրերի համար:

5. Մտահոգություններից մյուսը՝ Ջերմուկի հանքային ջրերն են։ 

- Նախ, հարկ է նշել, որ Ամուլսարի հանքավայրը իրենից ներկայացնում է առանձին երկրաբանական բլոկային կառույց, որն ունի Ջերմուկից անկախ ջրային համակարգ: 2013 թվականին լայնածավալ իզոտոպային հետազոտություն է իրականացվել, որը ցույց է տալիս, որ Ջերմուկի աղբյուրները տարբեր են Ամուլսարին առնչվող աղբյուրներից: Բայց այս ամենը կողմնակի նշանակություն ունի: Հանքից ոչ մի աղտոտված ջուր բաց չի թողնվելու և ոչ միայն Ջերմուկի, այլև Ամուլսարի ջրային համակարգը ազդեցություն չի կրի:


 

 

 

 

 

 

 

 

ՋոնՖուրի

Գլխավորմետալուրգ
 

Բակալավրի գիտական աստիճան՝ քիմիական էկոլոգիական ինժեների մասնագիտացմամբ: Լրացուցիչ կրթությունը Ռոդեսի և Յոհաննեսբուրգի համալսարաններում, ինչպեսնաև PLC ծրագրավորման և վերականգնվող էներգիայի համակարգերի գծով վերապատրաստում:

Ավելի քան 10 տարվա փորձ՝ քիմիական մշակման ֆաբրիկանների նախագծման, գործարկման և շահագործման ոլորտներում:


6. Ցիանիդը մտահոգություններից  ևս մեկնէ: Որքանո՞վ է հնարավոր այն անվտանգ կիրառել:   

- Նախ, մի քանի փաստ ցիանիդի մասին: Աշխարհում արտադրվող արդյունաբերական ցիանիդի միայն 6%- ն է կիրառվում հանքարդյունաբերության մեջ: Մնացածը կիրառվում է ամենատարբեր ոլորտներում՝ կոսմետիկայի արտադրությունից մինչև դեղագործություն, պարարտանյութեր և այլն: Ցիանիդը առկա է բնության մեջ, բազմաթիվ բույսերում, օրինակ՝ ծիրանի կորիզում: Այն չի կուտակվում օրգանիզմի մեջ և քիչ քանակով օգտագործման դեպքում, օրինակ նուշ ուտելիս, բնական ճանապարհով դուրս է գալիս օրգանիզմից: Ինչ վերաբերվում է կույտային տարրալվացման մեթոդին, ապա Ժամանակակից կույտային տարրալվացման մեթոդը ներդրվել է 1960-ականներին ԱՄՆ-ում: Կույտային տարրալվացումը փակ շրջանառու համակարգ է: Հարթակը պաշտպանված է կավաշերտով և գեոմեմբրանով՝ արտահոսքը կանխելու նպատակով, ինչպես նաև մոնիթորինգային հորատանցքերով՝ ջրի որակը մշտապես վերահսկելու և բացասական ազդեցությունները կանխարգելելու համար: Ցիանիդը արտադրության ողջ ընթացքում փակ ցիկլի մեջ պտտվում է՝ դուրս չգալով տարածքից:
 
7. Տարրալվացման հարթակը որքա՞ն հեռու պետք է լինի համայնքից։ Որքանո՞վ է այն անվտանգ: Ի՞նչ պահանջներ կան հեռավորության առումով: 

- Կարևոր եմ համարում նշել, որ Լիդիանը՝ առաջինը լինելով հայաստանյան հանքարդյունաբերական ընկերությունների մեջ, կամավոր անդամակցել է Ցիանիդի միջազգային կառավարման օրենսգրքին: Օրենսգիրքը միջազգային նախաձեռնություն է, որը սահմանում է իր անդամ կազմակերպությունների համար ցիանիդի տեղափոխման և օգտագործման խիստ կանոններ և չափանիշեր հատկապես հանքարդյունաբերության ոլորտում: Կազմակերպությունն անկախ աուդիտ է պահանջում իր անդամ կազմակերպություններից, որպեսզի հաստատի, որ հանքարդյունաբերողը հետևում է իր սահմանած պահանջներին: Լիդիանը վերջերս հաջողությամբ անցավ նախաարտադրական աուդիտը: Կույտային տարրալվացման հարթակի հեռավորության սահմանափակում Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգիրքը չունի: Այն պարզ պատճառով, որ ճիշտ նախագծման դեպքում հարթակը կարող է տեղադրվել ցանկացած հեռավորության վրա, եթե այն կառուցված է և կառավարվում է Օրենսգրքի պահանջներին համապատասխան: ԱՄՆ-ում և Ավստրալիայում կա մի քանի հանքավայր, որոնց կույտային տարրալվացման հարթակները մեկ կիլոմետր և նույնիսկ պակաս հեռավորություն վրա են համայնքից: Ես ինքս տասը տարուց ավելի այս ոլորտում եմ, աշխատել եմ անմիջապես հարթակի տարածքում և վստահաբար պնդում եմ, որ ճիշտ կառավարման դեպքում ցիանիդը նույնքան անվտանգ կարող է լինել, որքան ցանկացած այլ քիմիական նյութ, որ կիրառվում է այլ արդյունաբերական գործընթացներում:


 

 ԴեյվիդԹայլեր

Հանքի տեխնիկական գծով մենեջեր
 

Բակալավրի աստիճան Լեռնագործության բնագավառում և մագիստրոսի աստիճան Բնապահպանական հետազոտությունների ունախագծման ոլորտում՝ 
Կոլորադոյի լեռնագործության համալսարանից:

35
տարվա փորձ՝ հանքերի շահագործման, նախագծման, ռեսուրսների մոդելավորման ոլորտներում:


8. Հաճախ կարելի է լսել, որԱմուլսարում հանքաքարը ցածր ոսկու պարունակություն ունի և նման ցածր պարունակության համար չարժե հանք շահագործել:

– Ամուլսարում ոսկու միջին պարունակությունը մեկ տոննա հանքաքարում 0.78 գրամ է: Զարգացած երկրներում, այդ թվում Միացյալ Նահագներում, որտեղից ինքս եմ, կան հանքեր, որոնք ոսկու ավելի ցածր պարունակություն ունեն, և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այդ հանքերը արդյունավետ շահագործվում են: Այսօր աշխարհում գոյություն ունեցող հանքավայրերի ոսկու միջին պարունակությունը տոննայում մոտ 1 գրամ է: Հանքի արդյունավետությունը չափվում է ոսկու արդյունահանման ծավալով: Ամուլսարում տարեկան միջին արտադրողականությունը նախատեսում է 10 միլիոն տոննա հանքաքար: Համադրելի չափանիշներով հանքավայրերից կարելի է նշել մի քանիսը: Օրինակ` Քրիփփլ Քրիք և Վիկտոր հանքավայրը ԱՄՆ Կոլորադո նահանգում ունի 0.55 գրամ տոննայում ոսկու պարնակություն: Նևադա նահանգում Կորտես հանքավայրի միջին պարունակությունը տոննայում 0.58 գրամ է, արտադրողականությունը` 23.1 միլիոն տոննա: Իգլ Գոլդ նախագիծը Կանադայում արտադրելու է տարեկան 10 միլիոն տոննա հանքաքար` միջինը 0.82 գրամ պարունակությամբ:

9. Արդյո՞ք հաշվիեն առնվել սեյսմիկ առանձնահատկությունները 

- Սեյսմիկ հաշվարկները ներառված են հանքավայրի նախագծի մեջ: Նման տեխնոլոգիաներ են կիրառվում Չիլիում և Պերույում, որտեղ երկրաշարժեր հաճախ են լինում: Հանքավայրի ենթակառուցվածքները` ներառյալ դատարկ ապարների լցակույտը, կույտային տարրալվացման հարթակը, կուտակման ավազանները և վերամշակման ֆաբրիկան, կառուցվել են սեյսմակայունության բոլոր չափանիշներով: Ամուլսարի մոտակա խզվածքը Փամբակ-Սևան-Սյունիք խզվածքն է, որն Ամուլսարի հանքավայրից 10 կմ դեպի հյուսիս է: Այն չի հարուցել մեծ երկրաշարժ վերջին մոտ 10.000 տարիներին: Այդուհանդերձ, բոլոր շինությունների կայունությունը հաշվարկված է այս՝ խիստ չափանիշներով: 

10. Ի՞նչ է լինում հանքի շահագործման ավարտից հետո

- 20 տարի առաջ հանքերի փակումը այնքան բարդ ու երկարատև գորըծնթաց չէր, որքան՝ հիմա: Այսօր չափանիշները խստացել են, և դրանք պահանջում են բազմակողմ միջոցառումներ, որոնք ուղղված են տարածքի վերականգմանը: Այսպես, Ամուլսարի փակման ծրագիրը նախատեսված է իրականացնել ավելի քան 5 տարի: Բացահանքերը մասամբ կլցվեն, կվերականգնվեն, և բացահանքի պատերը կկայունացվեն: Կույտային տարրալվացման հարթակը կմաքրվի, կպատվի կավաշերտով, հողի շերտով՝ խոտածածկույթի վերականգնման համար: Նույնը կարվի նաև դատարկ ապարների լցակույտի դեպքում: Բոլոր այն ենթակառուցվածնքերը և կառույցները, որոնք այլ նպատակներով օգտագործելու կարիք չի լինի, կքանդվեն և կհեռացվեն, և տարածքը կվերականգնվի: Այն հնարավոր կլինի անվտանգ օգտագործել:
 
11. Հայաստանում տարածված կարծիք կա, որ հանքարդյունաբերական կազմակերպությունները միայն զարգացող երկրներում են հանք շահագործում:  

- Ես ավելի քան 30 տարի հանքարդյունաբերության ոլորտում եմ և աշխատել եմ բազմաթիվ հանքերում, աշխարհի տարբեր երկրներում: Հանքարդյունաբերությունը գլոբալ ինդուստրիա է: Կանադական ընկերությունները հանք են շահագործում ԱՄՆ-ում, ամերիկյան ընկերությունները՝ Ավստրալիայում, ավստրալական ընկերությունները՝ Լատինական Ամերիկայում և այլն: Պետական ընկերությունները ոլորտում շատ քիչ են, քանի որ հանքարդյունաբերությունը ծախսատար ոլորտ է: Երկրների մեծ մասը գերադասում է ոլորտ ներգրավել մասնավոր ներդրումներ, որոնք իրենց հետ բերում են թե՛ մասնագիտական ներուժը, թե՛ կապիտալ ծախսերը, թե՛ նաև կրում են ֆինանսական կորուստների ռիսկը՝ մետաղի գների անկման դեպքում: Հանքարդյունաբերական երկրների առաջին տասնյակի մեջ են Ավստրալիան, ԱՄՆ-ը, Կանադան, Չինաստանը, Ռուսաստանը: Ավստրալիայի հանքարդյունաբերական ոլորտն, օրինակ, ապահովել է երկրի անշեղ տնտեսական աճ ավելի քան 30 տարի: Նույնը՝ Կանադայի պարագայում, որի տնտեսության հենքը հանքարդյունաբերությունն է, և այստեղ նույնպես բազմաթիվ ոչ կանադական ընկերություններ են աշխատում:


 

Նառա Ղազարյան  

Սոցիալական կայուն զարգացման մենեջեր
 

Նյու Յորքի համալսարանի կառավարման բաժնի մագիստրոս:

Ունի հայաստանյան և միջազգային կազմակերպություններում սոցիալական և զարգացման ծրագրերի կառավարման ավելի քան 15 տարվա փորձ:


12. Ի՞նչ են ստանալու համայնքներն ու պետությունը:

- Օգուտները կարելի է բաժանել ուղղակի ֆինանսատնտեսական և անուղղակի օգուտների: Այսպես, Ամուլսարի ծրագրի շինարարության ամենաակտիվ փուլում ուղղակի աշխատանքով է ապահովվել ավելի քան 1300 մարդ: Մենք մշտապես մոնիթորինգ ենք անում նաև մեր կապալառուների կողմից աշխատակիցների վերաբերյալ տվյալները, և նրանց աշխատուժի միջինում 40%-ը եղել են Ամուլսարի հարակից Գնդեվազ, Գորայք, Սարավան համայնքներից, և Ջերմուկ քաղաքից: Երբ ավարտվի շինարարությունը և հանքը սկսի արտադրանք տալ, 2018-ի աշնանը, նախատեսում ենք ունենալ մոտ 700 մշտական աշխատակից և արտադրության 10 տարիների ընթացքում, նախատեսում ենք, որ աշխատակիցների առնվազն 30%-ը կլինի հարակից համայնքներից, իսկ մնացածը՝ Հայաստանի այլ վայրերից: Այս համայնքներին մենք վճարում ենք նաև հողի վարձակալության համար (2008-ից մինչ օրս՝ ավելի քան 4 միլոն դոլար), և այդ գումարը նրանք կարողանում են ներդնել օրինակ ջրամատակարարման, ճանապարհաշինության և այլ ոլորտներում: Երբ հանքը սկսի արտադրանք տալ, նախատեսում ենք տարեկան պետական բյուջե վճարել 40-50 միլիոն դոլարի հարկ: Արդեն այսօր Լիդիան Արմենիան, դեռևս արտադրանք չտալով, միայն շինարարական ակտիվության շնորհիվ երկրի 16-րդ հարկատուն է:

13. Իսկ ի՞նչ են շահում ձեզ մոտ չաշխատողները, չէ՞ որ պետբյուջե վճարած հարկերը նրանք հաճախ չեն նկատում:

- Շահում են հենց այն տնտեսական ակտիվությունից, որն իր հետ բերում է մեծ ներդրումը: Ամեն ուղղակի աշխատատեղ այս ոլորտում բերում է 4-6 անուղղակի աշխատատեղ: Այսպես, օրինակ, մեր բոլոր համազգեստները կարվում են Գնդեվազի կարի արտադրամասում, որը ստեղծվել և ընդլայնվել է մեր պատվերների շնորհիվ: Այս արտադրամասն արդեն 6 աշխատող ունի: Կամ տեղի խմորեղենի արտադրամասը, որի հիմնադրմանը աջակցել է Լիդիանը այժմ 4 աշխատակից ունի և հաց է մատակարարում մեր կապալառուներին: Այսպիսի օրինակները շատ են: Մարդիկ նոր բիզնեսներ են հիմնում, մաքրման, սննդի մատակարարման, այլ ծառայությունների մատուցման համար: 2017թ․ դեկտեմբերի դրությամբ միայն մեր կապալառուները տեղի համայնքներից 1,5 միլիոն դոլարի գնումներ էին կատարել: Սրանք ահռելի ֆինանսական հոսքեր են դեպի այս համայնքներ և դրանց տնտեսական ազդեցությունը հսկայական է:

14. Դուք նաև իրականացնում եք սոցիալական ծրագրեր: Արդյո՞ք դա լրացուցիչ բարեգործություն է:

- Ոչ, դա բարեգործություն չէ: Մենք մշակում ենք ռազմավարական այնպիսի ծրագրեր, որոնք երկարաժամկետ դրական տնտեսական ազդեցություն կթողնեն համայնքներում, կօգնեն ներդնել Ամուլսարի շնորհիվ համայնք մտնող հսկայական ֆինանսական հոսքերը արդյունավետ բիզնես ծրագրերում: Մենք դա անում ենք մի քանի նպատակով: Նախ՝ փորձում ենք նպաստել այնպիսի բիզնեսների ստեղծմանը, որոնք օգուտ կբերեն և՛ համայնքին, և՛ Ամուլսարի ծրագրին՝ մատուցելով ծառայութուններ և մատակարարելով ապրանքներ: Բացի այդ, իրականացնում ենք այնպիսի ծրագրեր, որոնք կնվազեցնեն Ամուլսարի ծրագրի սոցիալական ազդեցությունները: Օրինակ, եթե գյուղացուց հող ենք ձեռք բերել, օգնում ենք նրան ստեղծել ալտերնատիվ եկամուտի աղբյուր: Նաև աջակցում ենք այնպիսի նախաձեռնությունների, որոնք կլուծեն այլ սոցիալական խնդիրներ՝ կրթական ծրագրեր, բիզնես հնարավորություններ: Եվ վերջապես, ցանկացած ընկերության համար շահավետ է աշխատել կայուն, դինամիկ զարգացող համայնքի հետ, և հենց այդ նպատակով են իրականացվում այս ծրագրերը: Անցած տարիների ընթացքում մենք սոցիալական զարգացման ծրագրերի մեջ ներդրել ենք ավելի քան 3,5 միլիոն դոլար, ստեղծվել են մի քանի տասնյակ նոր փոքր բիզնեսներ, ներդրվել են գյուղատնտեսության և անասնապահության նոր տեխնոլոգիաներ: Այս ամենի արդյունքում մենք դրական դինամիկ աճ ենք տեսնում այս համայնքներում: Այս նկատելի դրական փոփոխությունն ինձ և իմ գործընկերներին բացի գործնականից, նաև հսկայական էմոցիոնալ բավարարություն է բերում:

 

/arm/newsdetails/14-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-/168/