հետ

827 հազար ԱՄՆ դոլար Ամուլսարի հարակից համայնքներին. տարեվերջյան հաշվետվություն

Հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության ստանձնած պարտավորությանը` «Լիդիան Արմենիան» ներկայացնում է 2021թ. ընթացքում հողի վարձակալության դիմաց Ամուլսարի հարակից խոշորացված համայնքների (Ջերմուկ, Զառիթափ, Գորայք) բյուջեներ կատարած վճարումները:

2021թ. ընկերությունը Ջերմուկ (Գնդեվազ) համայնքին վճարվել է 362 869 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Զառիթափ (Սարավան) համայնքին` 238 867 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Գորայք համայնքին` 225 640 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Ընդհանուր 3 համայնքներին միասին 2021թ. «Լիդիան Արմենիան» վճարել է 827 376 ԱՄՆ դոլար, իսկ 2008թ.-ից սկսած` ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլար:

Չնայած վերջին 3,5 տարվա ընթացքում Ամուլսարի ծրագրի շուրջ տիրող իրավիճակի հետևանքով «Լիդիան Արմենիան» փաստացի ի վիճակի չի եղել իրականացնել գործունեություն, ընկերությունը միևնույն է բարեխղճորեն կատարել է իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները: Ավելին նույնիսկ այս պայմաններում 2021թ. 9 ամիսների կտրվածքով «Լիդիան Արմենիան» նաև եղել է Հայաստանի 27-րդ խոշոր հարկատուն` պետական բյուջե վճարելով 8 մլն 450 հազ. ԱՄՆ դոլար հարկ:

Վստահ ենք, որ Ամուլսարի ծրագրի վերագործարկումից հետո ընկերության կողմից դրամական հոսքերը տեղական և պետական բյուջեներ բազմակի անգամ աճելու են: Սա բնականաբար իր դրական ազդեցությունն է ունենալու մեր երկրի և հատկապես Ամուլսարի հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա:    

/arm/newsdetails/827-%D5%B0%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80-%D4%B1%D5%84%D5%86-%D5%A4%D5%B8%D5%AC%D5%A1%D6%80-%D4%B1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6.-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A5%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/307/