հետ

Դատարանը բավարարել է ԱԺ պատգամավորի և լրատվամիջոցի դեմ «Լիդիանի» ներկայացրած հայցերը

«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ընկերության կողմից ներկայացված ևս երկու հայց: Խոսքը ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ-ի (1in.am լրատվական կայք) դեմ ներկայացված հայցերի մասին է: ԱԺ պատգամավորն Ազգային ժողովում իր ելույթում, իսկ լրատվամիջոցը իր կայքում հրապարակված հոդվածում զրպարտել էին ընկերությանը` տարածելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Թե' ազգային ժողովի պատգամավորը, և թե' լրատվամիջոցը ուղղակիորեն մեղադրել էին «Լիդիան Արմենիա» ընկերությանը կոռուպցիոն ինչ-ինչ գործարքներում ներգրավված լինելու մեջ` դրանով իսկ արատավորելով ընկերության գործարար համբավը, հանրության շրջանում ընկերության և Ամուլսարի ծրագրի նկատմամբ բացասական տրամադրություններ ստեղծելով: Ուստի ընկերությունը դիմել էր դատարան իր հասցեին հնչեցված զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջներով:
 
Երկու հայցով էլ դատարանի վճիռները չեն բողոքարկվել և արդեն իսկ մտել են օրինական ուժի մեջ։ Համաձայն նշված վճիռների Սերգեյ Բագրատյանը և 1in.am լրատվական կայքը դատարանի վճռով սահմանված ժամկետներում պարտավորեցվել են հրապարակել իրենց հերքումները: Մինչ օրս Սերգեյ Բագրատյանի և 1in.am լրատվական կայքի կողմից դատական ակտերի պահանջները չեն կատարվել: Ընկերությունն արդեն իսկ դիմել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն վերոնշյալ վճիռները ի կատար ածելու նպատակով։ Այս իրողությունն ավելի քան մտահոգիչ է, քանի որ խոսքն ԱԺ պատգամավորի և լրատվամիջոցի մասին է, ովքեր, հարգելով սեփական լսարանը, պետք է կրկնակի պատասխանատվությամբ մոտենային իրենց կողմից արված ցանկացած հրապարակային հայտարարությանը:
 
«Լիդիան Արմենիան», հարգելով յուրաքանչյուրի խոսքի ազատության իրավունքը, միևնույն ժամանակ բոլորից ակնկալում է հրապարակային խոսքի նկատմամբ պատասխանատվություն, որը ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական կատեգորիա է:

/arm/newsdetails/newsdetails/%D4%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A2%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D4%B1%D4%BA-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A3%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%AB-%D6%87-%D5%AC%D6%80%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4-%C2%AB%D4%BC%D5%AB%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B6%D5%AB%C2%BB-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D6%80%D5%A1%D5%AE-%D5%B0%D5%A1%D5%B5%D6%81%D5%A5%D6%80%D5%A8/297/?lang=arm&fbclid=IwAR1xACejJUK3tYv9ShfqeemZ7fXzAFv4opSXYivU72WTAJnFHTTaO3_iUNA