հետ

«Լիդիան Արմենիան» ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց

Վերջին երկու տարիների ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով «Լիդիանը» և կապալառու ընկերությունները ստիպված էին կրճատել ավելի քան 1400 աշխատատեղ, այդ թվում Ամուլսարի հարակից համայնքներից: Այս ցավալի գործընթացը նպաստեց համայնքներում արտագաղթի աճին, տեղի բնակչությանը կանգնեցրեց սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի առաջ: Մեր տվյալներով վերջին երկու տարիների ընթացքում այս համայնքներից արտագաղթել է մոտ 500 մարդ:

Այս ողջ ընթացքում «Լիդիանը» համայնքի բնակիչներից ստացել է աջակցության, աշխատատեղերի վերաբացման բազմաթիվ դիմումներ: Անկախ ստեղծված իրավիճակից «Լիդիանը» միշտ եղել է համայնքի բնակչի կողքին և ևս մեկ անգամ վերահաստատում է իր որդեգրած դիրքորոշումը: «Լիդիանը» օրենքի շրջանակներում ծրագրում է սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթացը: Որպես առաջին քայլ ընկերությունը հայտարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց`  հաշվի առնելով վերջին տարիների արտագաղթն ու կադրերի արտահոսքը:

Ամուլսարի շրջակա համայնքներից ցանկացողները կարող են օգոստոսի 12-ից սկսած իրենց մասին անհրաժեշտ տեղեկությունները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ փոխանցել համայնքներում «Լիդիանի» ներկայացուցիչներին:

/arm/newsdetails/%C2%AB%D4%BC%D5%AB%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B6-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B6%C2%BB-%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D4%B1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%AF%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%A4%D6%80%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A3%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81/278/