հետ

«Լիդիան Արմենիան» անթույլատրելի է համարում բռնության կոչերը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը մեկնաբանել է պնդումներն այն մասին, որ նպատակ ունի «լռեցնել» քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հավատում է երկխոսության եւ անկեղծ համագործակցության կարեւորությանը: Մենք համոզված ենք, որ կարողացել ենք վաստակել բազմաթիվ հայաստանյան բնապահպանական փորձագետների, հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների վստահությունն ու աջակցությունը:


Մենք գիտակցում ենք, որ դեռեւս առկա են որոշակի խմբեր կամ անհատներ, ովքեր մտահոգված են ծրագրով, եւ մենք հարգում ենք մտահոգությունները բարձրաձայնելու վերջիններիս իրավունքը: Վերջին տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել Ամուլսարի վերաբերյալ գիտական տեսանկյունից անհիմն բողոքների, որեւէ հետազոտությամբ չհիմնավորված հայտարարությունների, առասպելների եւ աղավաղված փաստերի տարածման բազմաթիվ  դեպքերի: Մենք մշտապես փորձել ենք արձագանքել նման զրպարտիչ հայտարարություններին՝ ներկայացնելով հանրությանը համապատասխան փաստեր, խուսափելով իրավական միջոցներին դիմելուց, եւ շարունակելու ենք  նույն կերպ նաեւ ապագայում», - Մեդիամաքսին ասել է «Լիդիան Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը:

Կարդալ ավելին` http://www.mediamax.am/am/news/society/19867/


/arm/newsdetails/%C2%AB%D4%BC%D5%AB%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B6-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B6%C2%BB-%D5%A1%D5%B6%D5%A9%D5%B8%D6%82%D5%B5%D5%AC%D5%A1%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A2%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B9%D5%A5%D6%80%D5%A8/97/