հետ

Ամուլսար. պատասխանատու հանքաարդյունաբերություն, կայուն տնտեսական արդյունք


Ոսկին բարեկեցություն և տնտեսական վերելք է ապահովել շատ զարգացող ու զարգացած երկրներում, այդ թվում այն երկրներում, որ չունեն սև ոսկի` նավթ: Քաղաքակիրթ աշխարհում հանքարդյունաբերության շուրջ բանավեճը վաղուց արդեն ոչ թե հանքարդյունաբերության լինել-չլինելու, այլ ինչպես հանքարդյունահանելու շուրջ է:

«Պատսախանատու հանքարդյունաբերություն» եզրույթը և ժամանակակից աշխարհում գործող բնապահպանական, սոցիալական և առողջապահական բարձր չափանիշները ընդամենը երկու-երեք տասնամյակի պատմություն ունեն: Վերջին տասնամյակներին հանքարդյունաբերության ոլորտում ի հայտ են եկել բնապահպանական, սոցիալական և առողջապահական ռիսկերի նվազեցման մանրակրկիտ, հիմնարար օրենքներ, կանոններ և տեխնոլոգիաներ:

Էկվադորյան սկզբունքները, որոնք հանքային ծրագրերի բնապահպանական, սոցիալական պատասխանատվու-թյան չափանիշների վերահսկման համար նախատեսված հիմնական միջազգային կանոններն են, մշակվել են 2003թ մի շարք առաջատար ֆինանսական հաստատությունների կողմից: Լիդիան ինթերնեյշնլի միջազգային խոշորագույն բաժնետերերը` Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Միջազգային ֆինանասական կորպորացիան (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Էկվադորյան սկզբունքների անդամ կազ-մակերպություններ են, և դա լավագույն երաշխիքն է, որ Ամուլսարի ծրագիրը կիրականացվի միջազգային ամենաբարձր բնապահպանական և սոցիալական չափանիշների շրջանակներում:

Ցանկացած` նույնիսկ տնտեսության թվացյալ «անվտանգ» ճյուղ կարող է վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի համար: Սխալ կառավարման դեպքում, նույնիսկ առաջին հայացքից անվտանգ տնտեսական գործունեությունը կարող է վտանգավոր և տնտեսապես անարդյունավետ լինել: Մինչդեռ պոտնեցիալ այնպիսի «ռիսկային»  ճյուղ, ինչպիսին հանքարդյունաբերությունն է, ճիշտ ծրագրման և իրականացման դեպքում կարող է երկրին զգալի տնտեսական օգուտներ բերել` ներկայացնելով նվա-զագույն կամ չներկայացնելով որևէ պոտենցիալ վտանգ:

Հենց այսպիսի ծրագիր է այսօր Հայաստանում իրականացնում Լիդիան ինթերնեյշնլը և մեր կազմակերպության դուստր ձեռնարկությունը` Գեոթիմը: Մենք ձգտելու ենք իրականացնել Ամուլսարի արդյունավետ հետախուզումն ու շահագործումը` միջազգային լավագույն փորձի չափանիշներով: Սա ներառում է նաև աջակցություն տեղական համայնքներին` կայուն բարեկեցության այնպիսի հիմքերի կերտման համար, որոնք չեն խաթարվի նաև հանքի փակումից հետո:

Ամուլսարն այսօր, ըստ հետախուզման արդյունքների, պարունակում է առնվազն 3 միլիոն ունցիա ոսկի, և այս թիվը դեռ կարող է աճել հետախուզական աշխատանքներին զուգահեռ: Սա նշանակում է, որ այն դասվում է աշխարհի 15 տոկոս կազմող ամենահարուստ հանքավայրերի շարքին: Ոչ բոլոր երկրներին են բաժին հասել նման ռեսուրսներ: Լիդիանը ապահովելու է պատասխանատու հանքարդյունահանում` դրսևորելով առավելագույն հոգածություն շրջակա միջավայրի և համայնքների կայուն բարեկեցության հանդեպ և ապահովելով թափանցիկ եկամուտներ, ինչից կշահեն թե՛ ներդրողները, և թե՛ Հայաստանի տնտեսությունը:

Մեզ համար կարևորը ոչ միայն այն է, թե ինչ ենք անում, այլև այն, թե ինչպես ենք դա անում: Համոզված ենք, որ հանքարդյունաբերությունը կարող է և պետք է լինի պատասխանատու, բնապահպանական տեսանկյունից անվտանգ, սոցիալական տեսանկյունից շահավետ և նշանակալի՝ տնտեսության համար:

Նաև վստահ ենք, որ տնտեսության մյուս ճյուղերը նույնպես կարող են հավասարապես զարգանալ, քանի որ երկիրը չի կարող տնտեսապես մրցունակ լինել` հենվելով միայն մեկ ճյուղի վրա: Գյուղատնտեսությունը չի կարող փոխա-րինել արդյունաբերությանը, իսկ արդյունաբերությունը` ծառայությունների ոլորտին:

Հատկանշական է, օրինակ՝ որ գյուղատնտեսական ապրանքների ամենամեծ արտահանումն ունեցող երկրներում, ինպիսիք են Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան և Բելգիան, գյուղատնտեսությունը երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդամենը մինչև 2 տոկոսն է կազմում: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սոմալին, Չադը կամ Սուդանը, գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի մոտ 50 տոկոսն է կազմում, և այդ երկրները մրցունակ չեն նույնիսկ գյուղատնտեսության բնագավառում: Հետևաբար այն կարծիքները, թե կարելի է հանքարդյունաբերությունը պարզապես փոխարինել գյուղատնտեսությամբ, տնտեսական տեսնակյունից անկենսունակ են: Անշուշտ` գյուղատնտեսությունը, ինպես և մյուս ճյուղերը կարևոր տեղ պետք է ունենան երկրի տնտեսության մեջ, սակայն մեկը մյուսին չի կարող լիովին փոխարինել:

Ավստրալիան՝ առաջատար գյուղատնտեսական երկըրներից մեկը, տնտեսական զգալի օգուտներ քաղեց վերջին տասնամյակների հանքարդյունաբերական վերելքից: Ավստրալիայում գյուղատնտեսությունը դեռևս զգալի` մոտ 10 տոկոսի ներկայացվածություն ունի երկրի տնտեսական կառուցվածքում, սակայն Ավստրալիան միաժամանակ նաև աշխարհում հանքարդյունաբերության ոլորտում առաջատար երկրներից է:

Ավստրալիան ավելի քան 300 միլիարդ դոլարի ներդրումներ է ապահովել երկրում միայն հաքարդյունաբերության շնորհիվ: Ավստրալիայի բնական պաշարների նախարարը սա համարում է «աշխարհի նախանձի առարկան»: Ու թեև վերջերս շատ է խոսվում այն մասին, որ ավստրալական հանքային բումն ավարտվել է, ավտրալացիները ընդունում են, որ երկրի աճող ՀՆԱ-ի համար նրանք պարտական են հանքարդյունաբերությանը: Ավստրալիան համաշխարհային տնտեսական ճգնաժամից ամենաքիչը տուժած երկրներից է: Ամուր տնտեսության համար մասամբ հանքարդյունաբերությանն են պարտական նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կանադան, Չիլին, Բրազիլիան և այլն: Հանքարդյունաբերությունը ստեղծում է բարեկեցություն, իսկ բարեկեցությունը կարող է ապագայում հիմք հանդիսանալ հետագա զարգացման, այդ թվում` պոստ-ինդուստրիալ, գիտելիքի վրա հիմնված տըն-տեսության համար, ինչպես, օրինակ, եվրոպական որոշ երկրների պարագայում:

Լիդիանը հպարտ է, որ Հայաստանում առաջին միջազգային բաց բաժնետիրական ընկերություններից մեկն է: Ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Այսօր` անկայուն շուկայի, տնտեսական ճգնաժամի և հումքի գների տատանումների պայմաններում հեշտ չէ ներդրողների վստահությունը շահել: Հատկապես, երբ խոսքը միջազգային ներդրումների մեծ փորձ դեռևս չու-նեցող Հայաստանի մասին է: Լիդիանի մեր թիմը փորձում է ցույց տալ, որ Հայաստանը ներդրումների համար ապահով երկիր է, և մենք հպարտ ենք, որ արդեն Հայաստան ենք բերել հայտնի ինստիտուցիոնալ ներդրողների: Շատ չեն այն երկրները, որոնք սահմանափակ ներդրումային պատմություն ունենալով հանդերձ, արդեն ունեն հանքար-դյունաբերության ոլորտում այնպիսի ներդրողներ, ինչպիսիք են Միջազգային ֆինանասական կորպորացիան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ամբեր կապիտալը, Մաքքենզին, Ֆրենկլին թեմփլթոն ինվեսթմենթսը: Այս ներդրողներին Հայաստան բերելը մեզ համար բարդ, բայց շնորհակալ գործ էր: Այսօր Լիդիանը Հայաստանում օտարերկրյա ներդրումների լավագույն օրինակներից է: Շատ առումներով մենք դարձել ենք Հայաստանի ոչ պաշտոնական բիզնես-դեսպանները` մասնակցելով տարբեր միջազգային համաժողովների ու ֆորումների և ներկայացնելով մեր նախագիծը:

Լիդիանը նախատեսում է իրականացնել մոտավորապես 270 միլիոն դոլարի ներդրում շինարարության փուլում: Եվս մոտ 200 միլիոն դոլարի ներդրում ծրագրվում է իրականացնել արդյունահանման փուլում: Պետբյուջե մուտքագրվող տարեկան եկամուտների չափը կախված է տվյալ ժամանակահատվածում ոսկու գներից, սակայն արդյունահանման առավելագույն ծավալի շրջանում տարեկան նախատեսվում է բյուջե վճարել մոտավորապես 86 միլիոն դոլար: Սա չի ներառում սոցիալական ծրագրերը տեղի համայնքների համար: Որպես միջազգային բարձրակարգ ընկերություն, որ հավատարիմ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, Լիդիանը արդեն իսկ իրականացրել է զգալի ներդրումներ տեղական համայնքներում, և այդ ներդրումները շարունակվելու են: Սա ավելին է, քան աջակցություն խոցելի խավերին: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեր ծրագրերը միտված են համայնքների կայուն զարգացմանը և կարողությունների հզորացմանը: Ուրախ ենք, որ դեռևս հետախուզման փուլում գտնվելով` Ամուլսարի ծրագիրն արդեն ակնհայտ դրական տեղաշարժեր է ապահովել շրջակա համայնքներում:

Մոտավորապես 160 մարդ մշտական աշխատանք ունի, և հանքի շինարարության և արդյունահանման փուլերում այս թիվը կհասնի մոտ 550-ի: Շրջակա համայնքներում շատերը կազմակերպել են հանքի աշխատակիցների համար մատակարարման փոքր բիզնես: Վերանորոգվել են մանկապարտեզներ և գրադարաններ: Երկար տարիներ առաջնային բուժօգնությունից զրկված գյուղացիները այժըմ լավ կահավորված ժամանակակից բուժսպասարկման կետ ունեն:

Մենք շարունակելու ենք զարգացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը: Լիդիանը այս ծրագրերն իրականացնում է ոչ միայն կորպորատիվ էթիկայից ելնելով: Համոզված ենք, որ նման ծրագրերը հույս, ապագայի հանդեպ հավատ ու ստեղծագործ միտք են վերադարձնում համայնքներին: Հզոր և ինքնաբավ հա-մայնքը կարող է կառուցողական ներդրում ունենալ առավել բարենպաստ գործարար միջավայրի կերտման գործում, որից կօգտվեն բոլոր կողմերը:

Հանքարդյունաբերությունը հաճախ ընդդիմախոսների կողմից ներկայացվում է որպես «մի քանի հարյուր էժան աշխատատեղեր» ապահովող ոլորտ: Սա թյուր մեկնաբանություն է: Միջազգային բարձր չափանիշներով իրականացվող Ամուլսարի կարգի պատասխանատու հանքարդյունաբերական նախագիծը բարձր վճարվող աշխատանքով է ապահովում ոչ միայն համայնքների բնակիչներին և բանվորներին, այլ նաև` ինժեներներին, երկրաբաններին, բնապահպաններին և սոցիալական ոլորտի մասնագետներին: Սրանք հենց այն բարձրակարգ մասնագետներն են, որոնք հետխորհրդային տարիներին, երբ արդյունաբերությունը կանգնած էր, և համապատաս-խան նոր ներդրումներ չէին արվում, արտագաղթում էին երկրից կամ կատարում իրենց կրթությանը չհամապատասխանող աշխատանք:
Լիդիանը հպարտ է, որ Ամուլսարի ծրագրում աշխատում են բարձր որակավորում ունեցող բազմաթիվ հայ մասնագետներ. ինժեներներ, երկրաբաններ, բնապահպաններ, կենսաբաններ և այլ որակյալ պրոֆեսիոնալներ: Մեր բարձրակարգ անձնակազմի մի մասը միջազգային խորհըրդատուների հետ համատեղ, հետևում է, որ նախագիծը համապատասխանի բնապահպանական և սոցիալական միջազգային ամենաբարձր չափանիշներին:

Հանքային ոլորտին վերաբերվող թյուրընկալումներից մեկն էլ այն է, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը հարկվում է այլ` առավել մեղմ ռեժիմով: 2012թ. հունվարից ուժի մեջ մտավ հանքարդյունաբերությանը վերաբերող նոր օրենսդրությունը, որի համաձայն ռոյալթիների հաշվարկը բաղկացած է երկու մասից (4 տոկոս ընդերքօգտագործման արտադրանքի իրացման շրջանառությունից և 12,5 տոկոս հարկ` մինչև տոկոսային ծախսերը գոյացած շահույթից): Ռոյալթիների վճարը հանդիսանում է նվազեցվող ծախս 20 տոկոս շահութահարկի հաշվարկման ժամանակ, և արդյունքում հարկերը կազմում են մոտավորապես 4 տոկոս շրջանառությունից և 30 տոկոս շահույթից:

Այսպիսով ակնհայտ է, որ Հայաստանը կարող է և պետք է զգալի շահույթ ստանա հանքարդունաբերության ոլորտից, և Լիդիանը, որպես պատասխանատու և թափանցիկ ընկերություն պատրաստ է ունենալ զգալի ներդրում այդ ուղղությամբ:

Լիդիանը Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված բաց բաժնետիրական ընկերություն է, որի խոշոր բաժնետերերից են ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը, և դա լավագույն երաշխիքն է, որ Լիդիանը հանդես կգա որպես ֆինանասական լիարժեք թափանցիկություն ապահովող պատասխանատու հարկատու:

Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանում հաճախ է դառնում քննադատության թիրախ: Երբեմն դա օբյեկտիվ խնդիրների հետևանք է, երբեմն` զգայական և սուբյեկտիվ ընկալումների արդյունք: Նման քննադատությանը դժվար է արձագանքել տրամաբանական փաստարկներով:

Այդուհանդերձ մենք` Լիդիանում, չենք կասկածում, որ Ամուլսարը լինելու է օրինակելի ծրագիր: Այն կապացուցի՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող արդյունավետ և թափանցիկ ներդրումները շահավետ են երկրի համար և կդառնա պատասխանատու հանքարդյունաբերության շնորհիվ ի հայտ եկող զգալի և կայուն տնտեսական օգուտների օրինակ:

/arm/newsdetails/%D4%B1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80.-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%BF%D5%B6%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D6%84/19/