հետ

Ամուլսարի ծրագիրը ստացել է Ցիանիդի օրենսգրքի նախաձեռնության նախաարտադրական համապատասխանության սերտիֆիկատը

Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախաարտադրական փուլում  Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը: Լիդիանի այս ձեռքբերման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը:
Հղումը՝ https://www.cyanidecode.org/media-room/press-releases/2018/lydian-international%E2%80%99s-amulsar-gold-mine-certified-under

Լիդիանի Ամուլսարի ծրագիրն առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է աշխարհում, որը ստացել է նախաարտադրական սերտիֆիկատ՝ Օրենսգրքում 2016 թվականին կատարված փոփոխություններից հետո, որոնք ներառում են ավելի խիստ աուդիտորական ուղեցույցներ:

Լիդիանի Ամուլսարի ծրագիրը նախաարտադրական սերտիֆիկատ ստացած հինգերորդ ծրագիրն է աշխարհում և առաջին հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանում, որ սերտիֆիկացում է անցել Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի կողմից:  

Ամուլսարի ծրագրի աուդիտի  զեկույցի հաշվետվությունը Ցիանիդի կառավարման  միջազգային ինստիտուտին է ներկայացվել երրորդ կողմ հանդիսացող պրոֆեսիոնալ աուդիտի կողմից 2017 նոյեմբերին: Աուդիտը գնահատել էր Ամուլսարի ծրագիրի համապատասխանությունը Ինստիտուտի  նախաարտադրական ուղեցույցի չափանիշներին: Հունվարի 18-ի Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի  պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ  համաձայն անկախ աուդիտի արդյունքների, Լիդիանը համապատասխանում է Ցիանիդի օրենսգրքի նախաձեռնության սկզբունքներին և պրակտիկային:   

Ամուլսարի ոսկու հանքը ստացել է պայմանական սերտիֆիկատը և պետք է ևս մեկ աուդիտ անցնի՝  ցիանիդի առաջին ներմուծման պահից հետո մեկ տարվա ընթացքում, որպեսզի գնահատվի ծրագրի համապատասխանությունը Ցիանիդի Օրենսգրքին արդեն արտադրական փուլում: Այնուհետև, Ամուլսարի ոսկու հանքում իրականացվելու է աուդիտ՝ ամեն երեք տարին մեկ՝ գնահատելու Ծրագրի շարունակական համապատասխանությունը Ցիանիդի օրենսգրքի պահանջներին:

Ցիանիդի օրենսգիրքը կամավոր նախաձեռնություն է այն ընկերությունների համար, որոնք ներգրավված են ցիանիդի միջոցով ոսկու  և/կամ արծաթի արտադրության մեջ, զբաղվում են ցիանիդի արտադրությամբ կամ տեղափոխությամբ: Օրենսգիրքը մշակվել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի շրջանակներում՝ բազմաշահառու խմբի կողմից:

Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը ստեղծվել է Ցիանիդի օրենսգիրքը համակարգելու, դրա ներդրումը ապահովելու, իրականացումը գնահատելու և սերտիֆիկացման գործընթացը կառավարելու համար:

Օրենսգրքի նախաձեռնության անդամ հանդիսացող հանքարդյունաբերական ծրագրերի մանրամասն ցուցակը, ինչպես նաև Ցիանիդի օրենսգրքի ամբողջական տեքստը և կանոնակարգող ու ադմինիստրատիվ փաստաթղթերը հասանելի են Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի կայքում՝  https://www.cyanidecode.org/:

/arm/newsdetails/%D4%B1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%AB-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D5%A8-%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%91%D5%AB%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A4%D5%AB-%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A3%D6%80%D6%84%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A5%D6%80%D5%BF%D5%AB%D6%86%D5%AB%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A8/161/