հետ

Ամուլսարում առկա թռչնատեսակների ուսումնասիրություն է իրականացվում (վիդեո)

Երկիր Մեդիան անդրադարձել է Ամուլսարում թռչունների ուսումնասիրությանը

Ջերմուկից 14 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարում "Գեոթիմ" ընկերությունը, որը ոսկու որոնողահետազոտական աշխատանքներ է իրականացնում, մտահոգ է շրջակա միջավայրի խնդիրներով: Նա ձգտում է իր գործունեւության հետեւանքով չխանգարել բուսական ու կենդանական տեսակների աճին:
Որպես միջազգային բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման մաս Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի տարածքում եւ շրջակայքում առկա թռչնատեսակների ուսումնասիրություն անցկացնելու նպատակով բրիտանական "Լիդիան Ինթերնեյշնլի" դուստր "Գեոթիմ" ընկերությունը տեղացի եւ օտարերկրյա թռչնաբանների է հրավիրել տարածք: Թռչնաբաններն ուսումնասիրում են թռչունների միգրացիոն չուն: Սա անհրաժեշտ է առկա իրավիճակը գնահատելու եւ հետագայում թռչունների կենսապայմանների վրա ծրագրի ազդեցությունը բնապահպանական բարձր չափանիշներով կառավարելու համար:
 
"Առաջին անգամ է, որ Հայաստանում նամն դեպք է գրանցվել: Ցանկացած հանքարդյունաբերություն, լինի Հայաստանում կամ դրա սահմաններից դուրս, նմանատիպ գործունեություն սկսելուց առաջ պետք է նախաձեռնի այսպիսի միջոցառում: Ես ողջունում եմ Գեեթիմին",- ասաց Հայաստանի թռչունների միության անդամ Լյուբա Բալյանը։

Ընկերության այս քայլը ողջունում են, ոչ միայն տեղացի, այլեւ արտերկրից հրավիրված մասնագետները, որոնք "Գեոթիմ" ընկերության հրավերով երկրորդ անգամ են ուսումնասիրություն կատարում Ամուլսարում:

"Մենք եկել էինք գարնանը: Աշնանը եւս մեկ անգամ հրավիրվեցինք, կարեւոր է այս երկու եղանակներին կատարած ուսումնասիորւթյունը, քանի որ աշնանը չվում են թռչունները, իսկ գարնանը՝ վերադառնում: "Գեոթիմը" բարեխղճորեն է մոտենում իր գործունեությանը, քանի որ այս կերպ հնարավոր կլինի ճիշտ գնահատել բոլոր հնարավոր ազդեցությունները եւ անհրաժեշտության դեպքում նախանշել համապատասպան միջոցառումներ",- ասաց թռչնաբան Փիփեր Ադինսը։

Ազդեցություն ասելով՝ պետք է հասկանանք թռչունների բնականոն կենսապայմաններին, օրինակ՝ սննդի հայթայթման վայրերի վրա ենթակառուցվածքներ տեղադրելու կամ հնարավոր այսպիսի այլ խոչընդոտներ, որոնցից խուսափելու նպատակով էլ իրականացվում են ուսումնասիրությունները: Իսկ ուսումնասիրություների անհրաժեշտությունը ծագել է դեռեւս 2008 թվականին՝ Ամուլսարի շուրջ նախնական ելակետային տվյալների արդյունքներից ելնելով. վստահեցնում է ընկերության գլխավոր բնապահպան Արմեն Ստեփանյանը:
 
"Ընկերությունը հրավիրել է միջազգային էքսպերտների, որպեսզի հանրավաորինս նվազեցնենք մեր գործունեության ազդեցությունները: Արդեն ունենեք ելակետային արդյունքներ, որը կօգնի հետագա մեր ծրագրեերը իրականացնելու համար",- ասաց "Գեոթիմ" ընկերության գլխավոր բնապահպան եւ սոցիալական հարցերի մենեջեր Ամեն Ստեփանյանը:
 
"Գեոթիմ" ընկերությունը նշում է, որ կենսաբազմազանության այս լայնածավալ ուսումնասիրությունները միջազգային չափանիշներով իրականացվող բնապահպանական միջոցառումների մաս են, որոնց արդյունքում Ամուլսարի ծրագիրը ոչ միայն նոր աշխատատեղեր ու զգալի ներդրումներ կապահովի, այլեւ բնապահպանական կառավարման տեսանկյունից կներդնի միջազգային լավագույն փորձը:

/arm/newsdetails/%D4%B1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%BC%D5%AF%D5%A1-%D5%A9%D5%BC%D5%B9%D5%B6%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A1%D5%BD%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A7-%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-_%D5%BE%D5%AB%D5%A4%D5%A5%D5%B8_----/40/