հետ

Ամուլսարում թթվային ապարների դրենաժից շրջակա ջրային համակարգերի վրա բացասական ազդեցությունը կկանխվի

Թթվային ապարների դրենաժի կառավարման ժամանակակից մեթոդներից առաջնայինը աղտոտման կանխարգելումն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ամերիկյան Global Resource Engineering ընկերության փորձագետ, կանադական օրենսդրության համապատասխան որակավորված մասնագետ (QP) Լարրի Բրեքենրիջը և մեկնաբանեց Ամուլսարի տարածքում թթվային ապարների դրենաժի բացասական ազդեցության մասին բոլոր խոսակցությունները:

- Պարոն Բրեքենրիջ, խնդրում եմ նախ ներկայացրեք, թե ի՞նչ է թթվային ապարների դրենաժը, և արդյոք սա հենց Ամուլսարի՞ն հատուկ խնդիր է:

- Թթվային ապարների դրենաժը բնության մեջ առկա երևույթ է, որը հատուկ է որոշակի տեսակի ապարների: Բնության մեջ առկա որոշ միներալներ, սուլֆիդներ, թթվածնի և ջրի հետ շփումից թթու են արտադրում: Հանքարդյունաբերությունը արագացնում է այս գործընթացը, քանի որ ապարները շփման մեջ են մտնում թթվածնի և ջրի հետ: Սա համատարած խնդիր է ամբողջ աշխարհում և միայն ոսկու հանքավայրերին կամ միայն Հայաստանին կամ միայն Ամուլսարին չէ, որ հատուկ է: Աշխարհում թթվային դրենաժի կառավարման բազմաթիվ ժամանակակից մեթոդներ են կիրառվում: Այս տեխնոլոգիաները հաջողությամբ լուծել են խնդիրը աշխարհի շատ գործող հանքերում: Ցավոք, նախկինում հանքարդյունաբերական ընկերությունները ջանքեր չեն գործադրել խնդրի լուծման ուղղությամբ, և սրա արդյունքում հանքարդյունաբերությունը վատ համբավ է ձեռք բերել աշխարհում: Այսօր, սակայն, շատ երկրներում օրենսդրորեն պահանջվում է, որ հանքարդյունաբերական ընկերությունները կիրառեն թթվային ապարների դրենաժի կառավարման ժամանակակից մեթոդներ: Սա նաև շատ միջազգային վարկատու կազմակերպությունների պահանջ է: Օրինակ՝ այն ֆինանսական հաստատությունները, որոնք «Լիդիանի» ներդրողերն են, պահանջում են կիրառել նման ժամանակակից մեթոդներ: Ես ինքս աշխարհի տարբեր հանքարդյունաբերական ծրագրերում թթվային ապարների դրենաժի կառավարման 20 տարվա փորձ ունեմ:

- Այդուհանդերձ, վերջերս հրապարակված զեկույցներում, որոնք գրվել էին ծրագրի սփյուռքահայ քննադատ Հ. Բրոնոզյանի պատվերով, ասվում է, որ թթվային դրենաժը կարող է բացասական ազդեցություն ունենալ Ամուլսարի շրջակայքի բոլոր ջրային ռեսուրսների վրա: Նման մտահոգությունն արդարացվա՞ծ է:

- Իրականում, ժամանակակից, լավ կառավարվող հանքերն ամբողջ աշխարհում կիրառում են այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվելու են Ամուլսարում և դրանք ապահովում են շրջակա ջրային և հողային ռեսուրսների արդյունավետ պաշտպանություն: Այսօր հնարավոր է շահագործել և փակել հանքերը առանց թթվային ապարների դրենաժի բացասական հետևանքների: Այս տեխնոլոգիաները շատ արդյունավետ են: Սակայն, ինչպես արդեն ասացի, տասնամյակներ առաջ հանքերը որևէ միջոցառում չէին իրականացնում թթվային դրենաժը կանխարգելելու և կառավարելու ուղղությամբ, և այս վերաբերմունքի արդյունքում երկարատև բնապահպանական ազդեցություններ էին ի հայտ գալիս աշխարհի շատ հանքերում: Այս առումով, իհարկե, կարելի է հասկանալ մարդկանց մտահոգությունները: Այդուհանդերձ, այն փորձագետները, ովքեր հանքարդյունաբերության բնապահպանական ժամանակակից տեխնոլոգիաներին ծանոթ են, տեղյակ են, որ կան թթվային ապարների դրենաժի խնդրի լուծման բազմաթիվ նոր գիտական մեթոդներ: Ժամանակակից մեթոդների հիմքում առաջնահերթ աղտոտման կանխարգելումն է, ինչը բնապահպանական տեսանկյունից շատ ավելի ընդունելի է: «Լիդիանն» ընտրել է հենց այս մոտեցումը:

Կարդալ ավելին

/arm/newsdetails/%D4%B1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A9%D5%A9%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A4%D6%80%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AA%D5%AB%D6%81-%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%AF%D5%A1-%D5%BB%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D6%80%D5%A1-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%BE%D5%AB/160/