հետ

Արմեն Ստեփանյան. Ամուլսարի շինհրապարակն անկառավարելի եւ լքված է

2019թ. փետրվարի 18-ին «Լիդիան Արմենիան» հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ կառավարությունն է պատասխանատվություն կրում Ամուլսարի տարածքում ձնհալի հետեւանքով հնարավոր բնապահպանական խնդիրների համար, քանի որ 2018թ. ամառվանից ի վեր Ամուլսարի շրջափակման արդյունքում ընկերությունը չի կարողացել ավարտել բնապահպանական համակարգերի շինարարությունը եւ կառավարությունը չի վերացրել ապօրինությունը: 

Ի պատասխան որոշ ակտիվիստներ հանդես են եկել հեգնական գրառումներով, մասնավորապես, այն մասին, որ ընկերությունը պետք է հանքի վրա «անձրեւանոց» կառուցեր: Դրանք մեկնաբանելու խնդրանքով Մեդիամաքսը դիմել է «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանին:

- Ցավում եմ, որ «ակտիվիստները» պատկերացում չունեն, թե ինչ բան է բնապահպանական կառավարումը ու ժամանակակից հանքի կառուցումը: 

Կանադայից մինչեւ Նորվեգիա, որտեղ մի քանի անգամ ավելի ձնառատ վայրերում հանքեր են գործում, կառուցվում են ձնհալի ջրերի կառավարման համակարգեր:  Դրանք ենթադրում են ջրահեռացման խողովակներ եւ համակարգեր, ջրերի կուտակման ավազաններ: Ամուլսարում կառուցումը սկսել էինք, բայց ավարտին չէինք հասցրել՝ հունիսից ի վեր իրականացվող ապօրինության ու կառավարության անգործության հետեւանքով: Հետեւաբար, այն հնարավոր բնապահպանական հետեւանքները, որոնք կարող են առաջանալ ձնհալի հետեւանքով, կառավարության պատասխանատվությունն է:

«Անձրեւանոցն», իհարկե, հետաքրքիր գաղափար է, եւ մեր ակտիվիստները կարող են այդ «նոու-հաուն» առաջարկել, օրինակ, կանադացի հանքարդյունաբերողներին:

Կարդալ ավելին

 

 

/arm/newsdetails/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%8D%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6.-%D4%B1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A5%D6%82-%D5%AC%D6%84%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A7/216/