հետ

Լիդիան Արմենիան ունի արագ արձագանքման խումբ

Հ Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի ունեցավ Ամուլսարի հանքավայրի ծրագիրն իրականացնող Լիդիան Արմենիա ընկերության արագ արձագանքման խմբի անդամներին սերտիֆիկատների հանձնման արարողություն։ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից շնորհակալագիր հանձնվեց նաև Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին՝ ընկերության գործունեության ապահով և անվտանգ  պայմանների ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար, ինչը կարևոր է նաև ընդհանուր համայնքում անվտանգ աշխատանքի և ապրելակերպի գիտակցության բարձրացման տեսակետից։

Արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ՝ Լիդիան Արմենիա ընկերությունը 20-օրյա դասընթաց է կազմակերպել իր 11 աշխատակիցների համար՝ ձևավորելով արագ արձագանքման հատուկ խումբ, որն անմիջականորեն հանքի տարածքում՝ առայժմ` շինարարության, ապագայում նաև արդյունահանման ընթացքում պրոֆեսիոնալ մակարդակով կկանխարգելի և կկառավարի արտակարգ իրավիճակները։ Ուսումնավարժանքների մասնակից Լիդիանի աշխատակիցների մեջ կան նաև Ամուլսարի շրջակա համյանքների բնակիչներ և իրենց բնակավայրերում նույնպես կարող են մեծապես օգտակար լինել՝ ձեռք բերված գիտելիքներով։

   

 

Դասընթացը տևել է մոտ 20 օր՝ ներառելով հրշեջ-փրկարարական հմտություններ, հրատապ բուժօգնության, ճանապարհատրանսպորտային վթարների արագ արձագանքման և այլ կարողություններ։ Բացի տեսական մասից, կազմակերպվել են նաև թեմատիկ ուսումնական վարժանքներ և գործնական աշխատանքներ։

ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԿ-ի տնօրեն գնդապետ Կարեն Աթոյանը, սերտիֆիկաները հանձնելով նոր մասնագետներին, շեշտեց, որ համագործակցությունը Լիդիան Արմենիայի հետ արդեն շարունակական բնույթ է ձեռք բերում, ինչը խիստ ողջունելի և օրինակելի է այլ մասնավոր ընկերությունների համար։ Վերապատրաստված խումբը կարող է նաև անհրաժեշտության դեպքում աշխատել ԱԻՆ համայնքային ստորաբաժանումների հետ որպես արտակարգ իրավիճակների կառավարման օժանդակ կարողություն։ 

 

Լիդիան Արմենիայի և ԱԻ նախարարությունն համատեղ ջանքերով՝ արտակարգ իրավիճակների կառավարման հմտությունների ձեռք բերման նպատակով ավելի վաղ վերապատրաստվել է նաև հանքի տարածքում բժշկական շուրջօրյա հերթապահություն  իրականացնող 11 մասնագետներից բաղկացած բժիշկների խումբը։

/arm/newsdetails/%D4%BC%D5%AB%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B6-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B6-%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D6%84%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2/128/